ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց, արմատական բարեփոխումներ են պետք, եթե ուզում ենք այդ անցումային վիճակից դուրս գալ․ Հոկտանյան 04/16/2024 20:58 | Քաղաքական
Մենք դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով «Freedom House» միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցին։
Հիշեցնենք, որ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անցումային կամ այսպես կոչված «հիբրիդային» երկների վերաբերյալ տարեկան զեկույցում արձանագրել է Հայաստանում ժողովրդավարական կառավարման ազգային վարկանիշի անկում։ Մասնավորապես, պետական կառավարման համաթիվը նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 2,5-ից դառնալով 2,25, ինչի պատճառով էլ նահանջ է գրանցվել ժողովրդավարության միավորի՝ 3,14-ից դառնալով 3,07։
Կազմակերպությունն անդրադարձել է նաև իրավապահ համակարգին՝ նշելով, որ դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ է, արձանագրել դատական համակարգում նկատվող խնդիրներին, ֆիքսել Կարեն Անդրեասյանի քպական լինելու հանգամանքը։
Վարուժան Հոկտանյանը հիշեցրեց, որ 1-2-ը համարվում են կոնսոլիդացված ավտորիտար պետությունները, 2-3-ը՝ կոնսոլիդացվող կամ կիսաավտորիտար պետություններն են, 3-4-ը՝ անցումային կամ հիբիրդային ռեժիմ ունեցող երկրներն են, որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը․«Հայաստանը երբեք դրանից բարձր չի եղել, մինչև 2018թ․ «Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը» ՀՀ-ն կիսաավտորիտար էր, դրանից հետո մի փոքր դուրս է եկել այդ իրավիճակից»։
Ինչ վերաբերում է դատական և իրավապահ համակարգի վերաբերյալ կազմակերպության դիտարկումներին, թե ինչն է ցածր համաթվի պատճառը, ինչն է ազդել, ապա Հոկտանյանը զերծ մնաց առավել մանրամասն խոսել՝ նշելով, որ մասնագիտացված չէ այդ ոլորտում, միայն արձանագրեց, որ ինչպես կոռուպցիայի, այնպես էլ՝ դատական համակարգի համաթիվը չի փոխվել, դատական համակարգի անկախության համաթիվը 2,75 է, ինչը բավականին ցածր է այսինքն՝ եթե նույնիսկ առանձին վերցնենք, ապա դա ավելի բնորոշ է կիսաավտորիտար պետությունների դատական համակարգին։ Հոկտանյանի համար առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ թիվը մնում է անփոփոխ։
«Այդ թիվը, որը բոլորովին լավ համաթիվ չէ, չի լավանում։ Եթե համաթվի դրական փոփոխություն չենք տեսնում, դա նշանակում է, որ ինչպես եղել է ոչ բավարար մակարդակի, այդպես էլ շարունակում է մնալ ոչ բավարար մակարդակի»,- արձանագրեց Հոկտանյանը։
Հարցին՝ սա ինչպես կանդրադառնա մեր երկրի իմիջի վրա, այս զեկույցն ինքնին ինչ ազդակ պետք է լինի իշխանությունների համար՝ Հոկտանյանն արձագանքեց՝ նշելով, որ կան լրիվ կոնսոլիդացված ժողովրդավարական պետություններ, պետք է ձգտել դրան և եթե մենք անցումային կամ «հիբրիդային» պետությունների շարքում ենք, ապա դա նշանակում է, որ նույն այդ կազմակերպությունը և մյուս այլ միջազգային կազմակերպություններ, որոնք ուսումնասիրում են ժողովրդավարության վիճակը երկրներում, չեն տեսնում մեծ առաջընթաց, այսինքն՝ այն, ինչ տեսնում ենք վերջին տարիներին, այնքան էլ մեծ առաջընթաց չէ։
«2018-ից հետո մի փոքր առաջընթաց եղավ, բայց մենք դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց։ Ճիշտ է՝ դուրս ենք եկել նաև ավտորիտար պետությունների խմբից, բայց ոչ ավտորիտար ենք, ոչ՝ ժողովրդավար, դեռ անցումի մեջ ենք, թե ինչքան կտևի անցումը՝ չեմ կարող ասել»,- նշեց Հոկտանյանը՝ մտահոգությամբ արձանագրելով իր կողմից նկատվող միտումները, հատկապես, որ որոշ նահանջ գրանցվել է՝ պետական կառավարման ժողովրդավարության համաթվի․ «Արձանագրվել է, որ սա բազմամյա միտում է՝ իշխանության կենտրոնացումը գործադիր թևի ձեռքում, ինչը անհանգստացնում է կազմակերպությանը։ Սա է շատ կարևոր, որ հատուկ նշվում է, որ ընդդիմադիր քաղաքապետերին իշխանությունից հեռացնելը, իշխող կուսակցության ֆինանսավորման թափանցիկությունը, սա էլ ազդեց, որ այդ համաթիվը նվազի»։
Մյուս մտահոգիչ հանգամանքը, որը կարևորում է Հոկտանյանը, այն է, որ չի երևում, որ այլ հարցերում գոնե բարելավում լիներ, այսինքն՝ մյուս հարցերում լճացում է։ Հոկտանյանի խոսքով՝ այդ ֆոնին բավականին լուրջ անելիքներ կան, արմատական բարեփոխումներ են պետք, եթե ուզում ենք այդ անցումային վիճակից դուրս գալ։
«Համաթիվն ընդամենը 3,07 է, ինչը շատ ավելի մոտ է կիսաավտորիտարի և անցումայինի սահմանին, քան՝ 4-ին, որը արդեն կլիներ կոնսոլիդացվող կամ դեպի ժողովրդավարություն գնացող համաթիվը։ Այսինքն՝ առնվազն 4 պետք է լինի, որ համարվի դեպի ժողովրդավարություն գնացող երկիր, իսկ 3-ից դեպի 4-ի անցումը բավականին դժվար կլինի՝ հաշվի առնելով տարեկան փոփոխությունները, որ ամեն համաթիվը հիմնականում 0,25, 0,5, լավագույն դեպքում՝ 0,75-ով է փոփոխվում, իսկ այս դեպքում 0,93-ով պետք է ավելացվի։ Բավականին լուրջ քայլեր պետք է ձեռնարկել, որ 0,93-ով ավելանա, շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն»,- ասաց Հոկտանյանը։
Հարցին՝ արդյոք իրավիճակը բարելավելու համար իշխանությունների կամք տեսնում է՝ նկատի ունենալով, որ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «Freedom House» կազմակերպությունը չէ, որ պետք է որոշի՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե ոչ՝ Հոկտանյանն արձագանքեց՝ նշելով․ «Իսկ ով պետք է որոշի, իրե՞նք են որոշելու։ Սովորաբար որոշողները պետք է լինեն դրսի կազմակերպությունները, ընդ որում՝ հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, որոնց կարծքիը դրսում հաշվի են առնում։ Եթե մենք ասում ենք՝ դա այդպես չէ, մենք իսկապես ժողովրդավար ենք, դա ուղղակի ծիծաղ է առաջացնում։ Երկրորդը՝ մի փոքր զարմացնում է, որ նման բան է ասել, որովհետև, երբ 2018-19թթ․, երբ անցում կատարեցինք կիսաավտորիտարից դեպի անցումային վարչակարգի երկրների շարք, այդ ժամանակ աջ ու ձախ ասում էին՝ «տեսեք՝ ինչ առաջընթաց ունեցեք, «Freedom House»-ը ինչ լավ բաներ է ասում»։ Սա արդեն դարձել է մշակույթի տարր իշխանությունների մոտ, ինչը նախկիններից են սովորել՝ ինչպես շատ բաներ։ Լավ բաների դեպքում՝ աջ ու ձախ՝ ամբողջ աշխարհով մեկ հայտարարել, որ տեսեք՝ ինչ լավ է, բայց երբ մի փոքր վատթարացում է գրանցվում՝ միանգամից՝ իրենք ով են որ կամ, ինչպես Դուք եք ասում, երեկ Արթուր Հովհաննիսյանն է ասել՝ իրենք չէ, որ որոշում են։ Ընդ որում՝ երկրորդական մեկը չէ իշխող կուսակցությունում, եթե նա է նման բան ասում, սա շատ մտահոգիչ է։ Այդպիսի մարդիկ պետք է ավելի պատասխանատու լինեն իրենց արտահայտություններում»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից