Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:42  |  ԼՐԱՀՈՍ

Զորյան ինստիտուտը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը, որն այս տարի ընթանում է Արիզոնայի պետական համալսարանում (ASU) 2024 թվականի ապրիլի 15-19-ը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Զորյան ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, Ռոզենբլութ ընտանիքի բարեգործական հիմնադրամը 12-րդ անգամ անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթվա» շրջանակներում համախմբում է ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, արվեստագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մարդասերների, ովքեր հանդես կգան դասախոսություններով, կներկայացնեն ցուցադրություններ եւ վերապրողների պատմություններ՝ փորձելով հասկանալ, թե հասարակությունը ողջ աշխարհում ինչպես է առերեսվում եւ դիմակայում բռնի գործողություններին և ցեղասպանության առկա և շարունակական սպառնալիքներին, միաժամանակ նայելով անցյալին՝ դասեր քաղելու և ցեղասպանությունից տուժածներին հարգանքի տուրք մատուցելու ձգտումով։

Նշվում է, որ «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցեղասպանության կրթությանն ու իրազեկմանը նվիրված ամենամեծ միջոցառումն է:

 Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները ներկայացնելու առաքելությունը՝ միաժամանակ ընդունելով ցեղասպանությունը որպես համամարդկային աղետ։

Այս տարվա համաժողովի թեման վերաբերում  է ազգայնականության, պետական բռնության և ցեղասպանության  մեջ  պետության դերին․ այն, թե ինչպես է պետությունը նպաստում և իրականացնում ցեղասպանական բռնություններ։ Կենտրոնանալով ցեղասպան պետության վրա՝ Ցեղասպանության իրազեկման շաբաթ 2024-ի մասնակիցները իրենց կատարած ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնելու են ազգայնականության ավտորիտար և բացառող ձևերի տարբեր տեսակները, այն , թե ինչպես են կառուցվում և պահպանվում ազգային ինքնության ծայրահեղական ձևերը, ռասայականությունը և ռասայական գիտությունը, մշակութային արժեքների ոչնչացումը, կրոնական ազգայնականությունը, և թե ինչպես է զանգվածային բռնությունը մշակվում և խրախուսվում ցեղասպան պետությունների կողմից՝ օգտագործելով տեխնոլոգիան և քարոզչությունը։

Ապրիլի 18-ին Զորյան ինստիտուտում կանցկացվեն երկու պանելային հանդիպումներ, որոնցից առաջինի ընթացքում կներկայացվի 2020 թվականին ինստիտուտի պատվերով հրատարակված «Հավաքական և պետական բռնությունը Թուրքիայում» վերնագրով գիրքը: Այս աշխատությունը թուրքական ազգային ինքնության ստեղծման և փոքրամասնությունների, այդ թվում՝ ալևիների, հայերի, ասորիների, հրեաների, հույների, քրդերի և եզդիների նկատմամբ որպես «ներքին թշնամիների» վերաբերմունքի մասին է։ Այն իր տեսակի մեջ առաջինն է, որն ուսումնասիրում է մի շարք դեպքերի ուսումնասիրություններ և թուրքական պետության գործողություններն ու անպատժելիությունը:

Համաժողովին կմասնակցեն այս գրքի 16 հեղինակներից 3-ը. դոկտոր Այշենուր Քորքմազը՝ Նիդեռլանդների առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտից (Ամստերդամ), դոկտոր Դեյվիդ Գաունթը՝ Կալգարիի համալսարանից, և դոկտոր Համիտ Բոզարսլանը՝ Ecole des hautes études en: Sciences sociales (EHESS) –ից: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնելու է գրքում առկա ուսումնասիրություններից կամ թեմաներից որեւէ մեկը, նիստը վարելու է դոկտոր Բարլոու Դեր Մուգերդեչյանը:

Երկրորդ նիստը՝ «Բնիկների մշակույթների և լեզուների բնաջնջումը և վերակենդանացումը», համեմատական վերլուծություն է, որին մասնակցում են գիտնականներ տարբեր ոլորտներից։ Քննարկման մասնակիցներ Լորենա Ֆոնթեյնը՝ Վինիփեգի համալսարանից, Լորի Խաչատուրյանը՝ Կոռնելի համալսարանից և Թալար Շահինյանը՝ UC Irvine-ից, կներկայացնեն իրենց ուսումնասիրությունները Կանադայի, Միացյալ Նահանգների, Արևմտյան Հայաստանի և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնիկ ժողովուրդների վերաբերյալ: Այս նիստը, որը վարում է Կարեն Ջարաթ Սնայդերը, փորձելու է քննել երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունները բնիկների միջև:

Ի հավելումն այս նիստերի՝ Զորյան ինստիտուտը կշարունակի իր հանձնառությունը՝ կրթությունը ավագ դպրոցի դասարաններում՝ «Արդարության, հանդուրժողականության, հաշտեցման և իրազեկման խթանում Ցեղասպանության կրթական ծրագրի միջոցով» թեմայով: Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի փոխնախագահ, պրոֆեսոր Ալեքս Ալվարեզի գլխավորությամբ այս նախաձեռնությունը 10-12-րդ դասարանների միջնակարգ դպրոցի աշակերտներին հնարավորություն է տալիս հիմնարար պատկերացում կազմել մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մասին՝ ներգրավված միջոցառումների, դասարանային քննարկումների և ֆիլմերի միջոցով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ինստիտուտի մասնակցությունը Ցեղասպանության իրազեկման շաբաթին եւս մեկ անգամ ընդգծում է նրա նվիրվածությունը ցեղասպանության իրազեկման և կանխարգելման վերաբերյալ բովանդակալից ուսումնասիրությունների խթանմանը:

Զորյան ինստիտուտը, որպես ցեղասպանագիտության ոլորտում առաջամարտիկներից մեկը, շարունակում է որոշիչ դերակատարում ունենալ ցեղասպանության՝ որպես համամարդկային աղետի,  թեմայի վերաբերյալ դիսկուրսի ձևավորման գործում, ինչպես նաեւ մարդկության վրա ցեղասպանության գործած երկարատեւ ազդեցության, ցեղասպանությունների կանխարգելման ուսումնասիրությունների իրականացման մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:00 12/04/2024  |  ԼՐԱՀՈՍԼոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
14:49 17/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱվստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
14:02 13/01/2024  |  ՄեկնաբանությունԻսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել
11:46 22/08/2023  |  ԼՐԱՀՈՍ«Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին». Լուիս Մորենո Օկամպո
16:30 09/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:15 13/06/2023  |  ԼՐԱՀՈՍՌԴ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
12:53 12/05/2023Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
12:37 08/05/2023  |  ՄեկնաբանությունՀայոց ցեղասպանության պատմության որևէ դրվագի ժխտումը հավասարազոր է Հայոց ցեղասպանության ժխտմանը. Հայկ Դեմոյան
14:23 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍՈւրուկուայի մէջ Հայոց Ցեղասպանութեան 108 ամեակի ոգեկոչման միջոցառում Նախագահ Լուիս Լագաժէ Փօու-ի եւ Փոխ Նախագահուհի, Ա.Ժ.-ի Նախագահուհի Պէադրիս Արխիմոնի ներկայութեամբ
18:55 02/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն իրականացնում է բացահայտ հայատյաց քաղաքականություը, որի վերջին դրսևորումը Լաչինի միջանցքի արգելափակումն է․ դեսպան Տոլմաջյան

Արխիվ

[]