Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան

Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   22:31  |  Ցեղասպանություն՝ Արցախում

«Աստվածաշունչը, Նոր կտակարանը, Նարեկացին ու տան բանալին հետս բերել եմ։ Երբ կարդում էինք, լսում հարյուր տարի առաջ կատարվածը, չգիտեինք, որ մեզ հետ էլ նույնը կլինի։ Չէ, որ մենք պայքարում էինք՝ «այլևս երբեք» գաղափարի համար, պայքարում էինք, որ այլեւս ցեղասպանություն չլինի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Արցախից բռնի տեղահանված գիտությունների թեկնածուն, հայոց լեզվի ու գրականության դասախոսը։

Ասում է՝ ենթագիտակցորեն, երևի հենց մեր ժողովրդի՝ ցեղասպանության տարիների պատմությունը հիշելու պատճառով է, որ սուրբ գրքերն ու փաստաթղթերը մեկ ամիս առաջ պատրաստ դրել էր, կարծես կանխազգում էր, որ աղետը մոտ է։

«Ցավն այն է, որ այսքանից հետո դեռ ասող կա՝ «բա մնայի՛ք, պահեի՛ք» և սա ասում են բռնագաղթված մարդկանց»,- հոգոցով ասաց մեր զրուցակիցը ու նշեց, որ Ստեփանակերտում հայոց լեզվի և գրականության դասախոս է եղել, Երևանում փորձել է իր մասնագիտությամբ աշխատել, սակայն աշխատավարձի առաջարկը 30.000 դրամից չի անցել, տանից դուրս գալու, աշխատավայր հասնելու ծախսն ու երեխային մենակ թողնելու խնդիրները կշեռքի նժարին է դրել ու չի համաձայնել։

Ընտանիքի գաղթի ճանապարհը 40 ժամ է տեւել։ Խոստովանում է՝ չէին մտածում, որ այդքան երկար կտևի, լավ է գոնե մայրը հաց էր թխել ու ճանապարհի համար հաց ու երկու փոքր շիշ ջուր դրել։ «Բայց չէր բավականացնելու, բնական է։ Մարդիկ կային, որոնք ուտելիք չունեին եւ մեր հացից բաժին էինք հանում նաև մյուսներին։ Գիշերվա ժամը երկուսին ջուր չունեինք։ Երեխեքը ջուր էին ուզում։ Ստիպված պապային եմ ուղարկել, ասել՝ «խնդրիր ում ուզում ես , չգիտեմ, խնդրի՛ր, որ մի կաթիլ ջուր տան»,- պատմեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ երկար կանգնած սպասել են ձորի մոտ ու սարսափելին այն էր, թե  տպավորություն կար, որ հնարավոր է խախտեն պայմանավորվածությունը ու այդ ձորում ցեղասպանեն բոլորին։

«Իրականությունը ճիշտ չեն ներկայացնում։ Կան մարդիկ, որոնք մեղադրում են մեզ։ Մինչդեռ մնացել ենք մինչև վերջ, արել ենք անհնարինը։ Ամեն օր արթնացել ենք՝ գիտակցելով, որ ցանկացած պահի մեր երեխաներից յուրաքանչյուրը կարող է ուղղակի դիպուկահարի զոհ դառնալ։Ու մեր գեղեցիկ աչքերի համար չեն բաց թողել մեզ, բաց են թողել, քանի որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը բանակցել է։ Իսկ ինչպե՞ս կարողացավ, որովհետև մեր տղաները հերոսական պայքար են մղել»,- նշեց բռնի տեղահանվածն ու պատմեց, որ իրենց շենքը գտնվել է հենց Շուշիի դիմաց ու տեսել են, թե մարդկային, տեխնիկական ինչ հսկայական կորուստներ են հասցրել մեր զինվորները։ Բնականաբար մենք էլ անդառնալի կորուստներ ունեցանք, բայց ադրբեջանցիները հասկանում էին, որ պատերազմը շարունակվելու դեպքում իրենց կորուստները կտասնապատկվեն։

«Այսպես ասեմ էլի՝ մեռնելու էինք բոլորս։ Տղաները զոհվելու էին, նրանցից (թշնամուց-խմբ) ողջ մնացածներն էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ մեր երեխաներին մորթեին։ Եթե մեր տղաները չկանգնեին մինչև վերջ, ու եթե չբանակցեր Արցախի Հանրապետության նախագահը։ Հասանք, վերջը հասանք»,- աննկարագրելին ծանր հոգոցով փորձեց պատմել մեր զրուցակիցը՝ արձանագրելով, որ Հայաստան են հասել բավական ընկճված»։

Նախ փորձել են բնակություն հաստատել Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում, բայց գները՝ «ահավոր» էին։ Պետական ինչպիսի աջակցություններից են օգտվում «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նշեց՝ «ասում են պետությունը օգնում է, ինչո՞վ է օգնում, ձմռան այդ ցուրտ ամիսներին, հազիվ տան կենցաղային վարձն էինք պետության տված գումարով վճարում։ Ութերորդ զանգվածում ենք ապրել ձմռանը, առաջին հարկում, կիսախոնավ տուն էր , արև չէր ընկնում ՝ գինը 220.000 դրամ էր, կոմունալների հետ գալիս դառնում էր 300000»։

4 հոգանոց ընտանիքը ներկայումս բնակվում է Նոր Նորքի 4-րդ զանգվածում, վարձավճարը նույնն է՝ 220000 դրամ, իսկ ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, մասնագիտությամբ՝ ատամնաբուժ է։ Հազիվ են ծայրը՝ ծայրին հասցնում՝ վարձակալության գումարը, կոմունալները վճարելուց հետո էլ ինչ մնում է՝ ապրուստն են փորձում հոգալ։

«Ասենք տանը մարդ չկա էլի, որ երեխան գա, մեծ քաղաք է՝ իր դժվարություններով, մարդ չկա, որ վերցնի դպրոցից տանի բերի։ Զուտ տեխնիկական խնդիրների հետ կապված, ինչու չէ, նաև հոգեբանական, որ պետք է տրամադրվել, հասարակության մեջ ինտեգրվել, իրականությունը ներկայացնել»,- ասաց ընտանիքի մայրը՝ ցավով նկատելով, որ բոլորը չէ, որ առանձնահատուկ բարեհամբույր են։ Բայց չի մեղադրում, ասում է՝ իշխանական մակարդակով հակաքարոզչություն է արվել արցախցիների նկատմամբ։ «Ատելության մթնոլորտ ստեղծեցին, թունավորեցին մարդկանց։ Իրենց չեմ մեղադրում, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Լավ մարդիկ էլ կան , փա՛ռք Աստծո ու նրանք քիչ չեն»,- նշեց նա։

Ընտանիքը փորձում է համակերպվել մայրաքաղաքի պայմաններին, ասում է՝ աղմուկը շատ է, որից անընդհատ ուզում են փախչել։ «Սովոր չենք, Ստեփանակերտը սիրուն, մաքուր, փոքր քաղաք էր, այստեղ մասշտաբները մեծ են, աղմուկն էլ՝ շատ։ Երեխայի դպրոցից գալուց բռնած»,- «Փաստինֆո»-ին ասաց բռնի տեղահանված արցախցին՝ նշելով,որ դեռ չեն կողմնորոշվել նաեւ փաստաթղթերի հարցում՝ ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, թե փախստականի կարգավիճակը պահպանել։

«Մի մասը պնդում է, որ ճիշտ է փախստականի վկայական ձեռք բերելը, մյուս մասն էլ ասում է՝ քաղաքացիություն ստանալը։ Երկընտրանքի առաջ ենք կանգնած ։ Արցախցիներն իրազեկված չեն՝ ինչ անեն, որ ճիշտ լինի, որ հետագայում նոր խնդիրների առաջ չկանգնեն։ Այնտեղ տուն ենք ունեցել, մի կերպ վարկը վերջացրել էինք, պիտի սկսեինք ապրել, փակել ենք դուռն ու եկել։ Բանալին այսօր հանել, նայել եմ, նորից դրել տեղը՝ հետաքրքիր զգացողությամբ, որ մի օր նորից տուն եմ գնալու։Երեխաներին մի քանի հագուստ եմ բերել, սուրբ գրքերը, փաստաթղթերն ու բանալին»,- նշեց կինը՝ խոստովանելով, որ այնքան էլ լավատես չէ արցախցիների համար կառավարության խոստացած բնակարանաշինության ծրագրի նկատմամբ։

«Երկրի անկայունությունից եմ վախենում, մտածում եմ թղթի վրա է մնալու, իրականություն չի դառնալու»,- ավարտելով խոսքն ասաց նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:43 15/04/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՆպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է
15:02 10/04/2024  |  ԼՐԱՀՈՍԴիմում ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կառույցներին. «Մենք կանք» նախաձեռնություն
13:14 09/04/2024  |  ԼՐԱՀՈՍԵվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթ՝ 2․8 միլիոն եվրո բյուջեով
12:31 09/04/2024  |  Սոցիալական ցանցերԼՂ-ում մնացած մոտ 10 հայերն այժմ ենթարկվում են հալածանքների. Մարուքյան
22:47 08/04/2024  |  Սոցիալական ցանցերԱրցախի Հայաստան լինելու ամենահին վկայություններից․ իրանագետ
14:05 08/04/2024  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակը փակվել է․ Արցախում ապրող հայերին ԿԽՄԿ-ն կաջակցի Բարդայում գտնվող գրասենյակից
22:00 06/04/2024  |  ԼՐԱՀՈՍԵրբեք պետք չէ տարածքներ զիջել, եթե համախմբված լինենք վերելքները չեն ուշանա. Միքայել Հակոբյան (տեսանյութ)
21:53 06/04/2024  |  ՔաղաքականԱրցախցիների՝ իրենց հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի հարցը անտարակույս դեռ սեղանին է. ԵՄ պաշտոնյա
08:16 06/04/2024  |  Մամուլ155 մլրդ 893 մլն դրամ, 270 մլն եվրո, 65 մլն դոլար Արցախին ու արցախահայությանը, սակայն ոչ մի արդյունք. 16 հազար արցախցի լքել է Հայաստանը. «Ժողովուրդ»
12:15 04/04/2024  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված 1800 քաղաքացու՝ գրավադրված ոսկին կվերադարձվի

Արխիվ

[]