ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին 04/15/2024 16:55 | ԼՐԱՀՈՍ
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը, որը կազմավորվել է «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամների, տարբեր անհատ անձանց ու հանրային շրջանակների, այդ թվում՝ Տավուշի մարզի մտահոգ քաղաքացիների կողմից և բաց է նոր մարդկանց ու միավորումների ներգրավման հարցում, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքներին, տեսնելով գործող վարչակազմի կողմից Տավուշի մարզում և Հայաստանի այլ հատվածներում պաշտպանական դիրքերից զինված ուժերի ետ քաշելու մտադրությունը, որը վարչակազմը մինչ այս իրականացրել է և պատրաստվում է իրականացնել առանց միջազգային երաշխիքների, առանց Ադրբեջանի հետ միջպետական պայմանագրի առկայության և առանց սահմանագծման ու սահմանազատման իրավական ու արդար գործընթաց նախաձեռնելու, կանխատեսելով զորքի ետքաշման հետևանքով հայ ժողովրդի համար անվտանգության լրջագույն սպառնալիքների ծավալումը, արձանագրում է, որ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում հնարավոր ռիսկերի, անխուսափելի սպառնալիքների, վնասների ու կորուստների պատասխանատուն գործող վարչակազմն է:
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը գտնում է, որ ստի, վախի, ատելության ու բռնության տարածման խոսույթն ու գործողությունները, ինչպես նաև տարածքների ու իրավունքների միակողմանի զիջումները տեղ չպետք է ունենան ՀՀ պետական քաղաքականությունում: Ուստի նախաձեռնությունը որպես խորհրդարանական երկրի գլխադասային մարմին՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովից պահանջում է հանդես գալ հայտարարությամբ՝ առաջնորդվելով հետևյալ քաղաքական ուղենիշերով.
-ՀՀ շփման գծում առկա պաշտպանական դիրքերը որևէ սպառնալիքի ու ճնշման ազդեցության տակ չեն ենթարկվելու փոփոխության, իսկ սպառնալիք ու ճնշում գործադրող պետությունները, միավորումներն ու անձիք պատասխանատվության կկանչվեն միջազգային իրավունքի ու մեխանիզմների կիրառման միջոցով:
-Ի կատարումն իր քաղաքացիների առջև ստանձնած անվտանգության ու իրավունքների պաշտպանության պետության հանձնառության՝ ՀՀ պաշտպանական առկա դիրքերը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության օբյեկտները կշարունակեն ամրացվել ու հագեցվել տեխնիկական ու պաշտպանական գերժամանակակից միջոցներով, իսկ սահմանամերձ բնակավայրերը՝ համապատասխան ենթակառուցվածքներով:
-ՀՀ-ը չի իրականացնի տարածքների և իրավունքների միակողմանի զիջումների քաղաքականություն և չի ստեղծի այնպիսի պայմաններ ու վիճակներ, որի հետևանքով հնարավոր պատերազմի դեպքում իր ելակետային դիրքերը կդառնան առավել անբարենպաստ, քանց այն, ինչը որ կա ներկայում:
-Ի ապահովում ՀՀ-ում գործող սահմանադրական կարգի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային որևէ հավասարազոր փոփոխություն (փոխանակում), որը հետագայում կարող է տեղ գտնել միջազգային տարբեր երաշխիքների, սահմանագծման ու սահմանազատման և միջազգային պայմանագրերի կիրառման հետևանքով, կամրագրվի բացառապես հանրաքվեի միջոցով:
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից մեր այս պահանջին պատասխանելու կամ արհամարհելու յուրաքանչյուր դեպքում հանդես կգա համապատասխան արձագանքով և հետագա քայլերի իր տեսլականով։
«Բռունցքդ բեր» նախաձեռնություն՝
Նարեկ Այվազյան
Արման Վարդանյան
Վերոնիկա Շահնազարյան
Գոռ Առաքելյան
Հրանտ Ալավերդյան
Գրիշա Գևորգյան
Հասմիկ Իսրայելյան
Սլավիկ Ալավերդյան
Կարինե Կարապետյան
Հայկ Այավերդյան
Խոսրով Սեդրակյան
Վահե Բաբայան
Ռուբեն Թամրազյան
Վահե Սալահյան
Սոնիկ Աբրահամյան
Հովհաննես Մուքանյան
Արծրուն Ալավերդյան
Անդրանիկ Պողոսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ