ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024 22:13 | Քաղաքական
«Տեղեկատվական հոսքերը, որոնք մեզ հասնում էին Միացյալ Նահանգների կողմից, Իրանի դիվանագիտական խողովակներով, բոլորը վկայում էին այն մասին, որ Իրանի հետ, ի վերջո, կուլիսային ինչ-որ բանակցություններ տարվում են»,- «Փաստինֆո»-ի հեի զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչու Իսրայելին Իրանի կողմից հասցված օդային հարվածը չվերաճեց լայնամասշտաբ պատերազմի։
Նրա արձանագրմամբ՝ո՛չ Իրանին , ո՛չ էլ Իսրայելին այս պահին ձեռնտու չեն լայնածավալ ռազմական գործողությունները՝ ավելացնելով, որ նաեւ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների ձեռնտու չէ հիմա համաշխարհային բախումը։
Ա. Պողոսյանի խոսքով՝ թեեւ Իրանը, մնացած տեխնոլոգիաների իմաստով, Իսրայելին հակադրելու միջոցներ ուներ, բայց առնվազն Իսրայելն ուներ միջուկային մարտագլխիկներ, որին հակադրելու ոչինչ Իրանն, ըստ էության, այս պահին չունի՝ գոնե բաց տեղեկատվության համաձայն։ Ըստ նրա՝ Իրանն այս պահին հավակնում է իր դերն ամրապնդել տարածաշրջանում և հանդես գալ որպես տարածաշրջանային հիմնական դերակատարներից մեկը և իրեն ձեռնտու չէ վտանգել այն հնարավորությունները, որոնց արդեն հասել է։Իսկ Իսրայելի հետ լայնածավալ բախումն, ի վերջո, երաշխավորված արդյունք չէր կարող տալ։
«Այս պահին Իրանի հետ լայնածավալ բախումն Իսայելին ևս ձեռնտու չէր, որովհետև Իրանը, ուղիղ հարձակման դեպքում, բավականին հեռու է Իսրայելից։ Բացի այդ՝ Իսրայելին շրջապատում են Գազայի հատվածը , Հարավային Լիբանանը, որտեղ տեղակայված է «Հեզբոլլահ» շարժումը, Եմենի հատվածը, որտեղ հուսիները բավականին արդյունավետ ծովային շրջափակման են ենթարկել Իսրայելին։ Այս ամենը խոսում է այն մասին, որ ռազմական գործողությունները և հակամարտությունն ավելի ընդլայնելը, ըստ էության ձեռնտու չէ»,- նշեց Արա Պողոսյանը։
ԱՄՆ-ին եւս ձեռնտու չէ Իրանի ու Իսրայելի միջեւ ռազմական մեծ բախումը, եւ, քաղաքագետի փոխանցմամբ, ԱՄՆ-ն բավականին պարզ արտահայտվել է ՝ նշելով, որ եթե Իսրայելը գնա լայնածավալ բախման Իրանի հետ, ապա այդ հարցում նրան չի աջակցի։
«Առնվազն այս պահին տարածաշրջանային լայնածավալ հակամարտություն որևէ կողմին պետք չէ։ Նաև Իրանն այս պահին ունի ռազմական և քաղաքական համագործակցություն ՌԴ-ի և Չինաստանի հետ, ինչը նշանակում է, որ այս հակամարտությունը, ռեգիոնալ բախման վերաճելու դեպում, ունի բոլոր ռեսուրսները վերածվելու համաշխարհային պատերազմի։ Եթե հաշվի առնենք, որ Իսրայելի դաշնակիցներն են Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, գլոբալ արևմուտքը, ապա այստեղ լինելու էր երկու հիմնական բևեռների բախում», - հստակեցրեց Արա Պոսոյանը։
«Փաստինֆո»-ի հարցին, թե ինչ շահեց և կորցրեց Իրանը՝ այդ մի քանի ժամվա գործողության արդյունքում՝ Արա Պողոսյանը նկատեց, որ «Իրանն առնվազն կարողացավ այստեղ տեղեկատվական դաշտում հատկապես շահել իր դիվիդենտները, ցույց տալ, որ տարածաշրջանում ինքը հիմնական դերակատար է եւ հնարավոր չէ Իրանին հարվածել և պատասխան չստանալ՝ անկախ նրանից, թե այդ պատասխանն ինչպիսինն էր։ Իրանը ցուցաբերեց իր պատրաստակամությունը և կամքը՝ իր շահերը պաշտպանելու ցանկացած պետության դեպքում՝ կլինի Իսրայել, թե մեկ այլ պետություն, թե Միացյալ Նահանգներ»,- նշեց Ա. Պողոսյանն ու ավելացրեց՝ «այստեղ գործ ունենք ոչ այնքան ռազմական, որքան տեղեկատվական լայնածավալ օպերացիայի հետ։ Եվ դա, ի սկզբանե, ակնհայտ էր։Ի վերջո, Իրանն այն պետությունն է, որն ունի բազմամյա, պետական ինստիտուտների հիշողություն և իր պատասխանները ոչ թե էպիզոդիկ են կամ հատվածական, այլ երկարաժամկետ ռազմավարական նպատակի մաս են»։
Ըստ նրա՝ այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչ կհաջորդի սրան։
«Հաշվի առնելով Իրանի ժամանակակից քաղաքական ձեռագիրը՝ Իրանը հավակնություններ ունի և, այսպիսի գործողություններով, ընդ որում՝ սա կարելի է բնորոշել որպես հիբրիդային գործողություն, տեղեկատվական դաշտում կարողացավ ամրապնդել իր դիրքերը։ Իրանը ցույց տվեց, որ ունի հնարավորություն և պոտենցիալ»,- ասաց քաղաքագետը՝ արձանագրելով, որ Իրանից տեխնոլոգիական այդ միջոցները հասան Իսրայել՝ անկախ հեռավորությունից։
Մյուս կողմից՝ տեսանելի դարձավ նաեւ Իսրայելի՝ նմանատիպ միջոցներին դիմակայելու հնարավորությունը։ «Խոսվում է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ՀՕՊ համակարգերի կողմից Իսրայելին ցուցաբերված բավականին լայն աջակցության մասին։ Եւ խոսվում է մոտավորապես 1 մլրդ և ավել գումարի հասնող միջոցներ ծախսելու մասին՝ իրանական հրթիռների եւ անօդաչուների դեմն առնելու համար։ Սա գործողություն էր, որը բավականին թանկ էր երկու կողմի համար էլ։ Թեպետ Իրանի կողմից առավելությունն այն է, որ, ունենալով բավականին մատչելի տեխնոլոգիաներ, դրամական իմաստով կարողացավ այսպիսի վնաս հասցնել »,- ասաց Պողոսյանը՝ ավելացնելով, որ 1 մլրդ դոլարը՝ մեկ օպերացիայի համար, բավական արժեքավոր գին է, որը վճարեցին Իսրայելը և նրա դաշնակիցները։
Անդրադառնալով մեր տարածաշրջանի վրա հավանական ազդեցությանը՝ քաղաքագետը նկատեց, որ դեռ վաղ է խոսել ուղղակի ազդեցության մասին, ավելին՝ այն կարող է առհասարկ չլինել։ «Բայց, որ Իրանի դերը և քաղաքական կշիռը հատկապես այս օպերացիայից հետո բարձրանում է տարածաշրջանում, դա հստակ է ։ Սա նշանակում է, որ Իրանի խոսքը ևս բավականին կարևոր է լինելու տարածաշրջանում, ինչն, ինքնաբերաբար, ազդելու է նաև Հարավային Կովկասի երկրների վրա, հայ- իրանական, ադրբեջանաիրանական, թուրք-իրանական հարաբերությունների վրա։ Եվ այստեղ, կարծում եմ, որ չափազանց կարևոր է Իրանի հետ հարաբերությունների մակարդակի պահպանումը»,- եզրափակեց Արա Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ