ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024 21:06 | ԼՐԱՀՈՍ
«Freedom House»-ի զեկույցում գրեթե չկա մի բան, որը մենք արձանագրած չլինենք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին։
Հիշեցնենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է Հայաստանում ժողովրդավարական կառավարման ազգային վարկանիշի անկում։ Կազմակերպությունն անդրադարձել է նաև իրավապահ համակարգին՝ նշելով, որ դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ է։ Հեղինակավոր կազմակերպությունն անդրադարձել է նաեւ դատական համակարգում նկատվող խնդիրներին, ֆիքսել Կարեն Անդրեասյանի քպական լինելու հանգամանքը։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Առանձնահատուկ մտահոգություններ կան, թե կարգապահական ինչ միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ՝ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում», նշում է Freedom House-ը՝ որպես օրինակ բերելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննությամբ բացասական գնահատական ստացած և քաղաքական բանտարկության որոշումներ կայացրած Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում։
«Կարեն Անդրեասյանի՝ նախկին կուսակցական լինելու, նախկին նախարար լինելու հանգամանքը քննարկվել է քաղհասարակության, այդ թվում՝ «ԻՔՄ» կողմից՝ դեռ 1,5 տարի առաջ։ Դատախազության և իշխանության միջև, ըստ էության, համերաշխ լինելն էլ շատ ակնհայտ է։ Ալեն Սիմոնյանի նկատմամբ հետապնդում չիրականացնելը, մի շարք ընտրական վեճերով քրեական հետապնդում չիրականացնելը, այդ ամենը դրա դրսևորումն է։ Այդ ամենի մասին թե՛ ԻՔՄ-ն, թե՛ այլ քաղաքացիական հասարակական կազմակերպություններ բազմիցս խոսել ենք, որևէ նոր բան, չեմ կարծում, որ կա»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։
Սակայն, Իոաննիսյանը համամիտ չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարը վատթարանում է, այդուհանդերձ, բազմաթիվ խնդիրներ մեր զրուցակիցն արձանագրեց և նշեց, որ առաջիկայում պատրաստվում են բարձրացնել այդ հարցերը, օրինակ՝ գնումների ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների հարցը, որն այժմ ուսումնասիրվում է և լուրջ խնդիրներ կան։
Իսկ թե կազմակերպության զեկույցն ինչ ազդակ կարող է լինել իշխանությունների համար, ինչ քայլեր պետք է իրականացվեն՝ իրավիճակի կարգավորման համար, Իոաննիսյանը նշեց, որ զեկույցում շատ մանրամասն նշված է, ինչը հեշտացնում է լուծումների վերաբերյալ հարցի փնտրտուքը, երկար մտածել պետք չէ, պետք է կարդալ զեկույցը, որտեղ գրված է մանր և մեծ խնդիրները, միջոցներ ձեռնարկվեն, որ այդ խնդիրնբերը չկրկնվեն կամ եթե շարունակական են, ապա դադարեն։
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունները կամք ունեն, օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, թե «Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, «Freedom House»-ը չի որոշում, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Դե թող Արթուր Հովհաննիսյանը որոշի։ Թող նրան նշանակենք ՝ Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափող։ Նման պաշտոն հնարենք և Արթուր Հովհաննիսյանին նշանակենք այդ պաշտոնին»։
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը նշեց, որ այդ զեկույցները պատշաճ քննարկման առարկա դառնում են, այդ թվում՝ հիմնականում ԱԽ-ի կողմից, բայց իրեն անձամբ չի բավարարում այն տեմպը, մակարդակը, որոշ դեպքերում, օրինակ՝ ոստիկանության բարեփոխումների դեպքում, այն ուղղությունը, որով փոփոխությունները տեղի են ունենում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ