ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024 18:28 | ԼՐԱՀՈՍ
Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է Գագիկ Սարգսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ ՔԿ-ն հայտնել է ևս մեկի անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։
Հատկանշական է, որ Գագիկ Սարգսյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունն առաջին ատյանի դատարանն, ի սկզբանե, բավարարել էր մասամբ՝Սարգսյանին կալանավորելով մեկ ամիս ժամկետով, սակայն երկարացման միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ։ Փաստաբան Մկրտիչ Դավթյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս չի ստացել դատարանի որոշումը, միևնույն ժամանակ, արձանագրեց, որ միջնորդությանը կից ապացույցները որևէ կերպ չէր կարող հիմք հանդիսանալ կալանքի ժամկետը երկարացնելու, առավել ևս՝ երկու ամիս ժամկետով։
«Նույն ապացույցներն են, որոնք ներկայացվել են առաջին միջնորդության մեջ, բացառությամբ՝ իրենց թվարկած 7-8 ապացույցների, որոնցից երկուսն այդպես էլ չներկայացրեց քննիչը դատարան, թեև ցանկում նշել էր։ Թեև 10 րոպե ընդմիջում էր հայտարարվել՝ դրանք ներկայացնելու համար, բայց քննիչը չի ներկայացրել այդ ապացույցները, ներկայացրել է այլ ապացույցներ, որ ապրիլի 6-ին Գագիկ Սարգսյանի տանից առգրավված համակարգիչները, ֆլեշկաները զննության ենթարկելու համար դիմել է դատարան, մինչդեռ, դա նրա տիրապետության տակ էր հայտնվել մարտի 13-ին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ կարևորագույն ապացույցներից մեկն էր, որը պետք է անմիջապես ուղարկվեր փորձաքննության, ինչպես՝ փորձաքննության էր ուղարկվել ենթադրյալ պայթուցիկները, դրա մասերը՝ անմիջապես հետո։ Ըստ փաստաբանի՝ դա խոսում է ոչ թե քննիչի ջանասիրության, այլ՝ անգործության մասին, իսկ ավելի ճիշտ՝ իրենք արդեն հետազոտել էին այդ նյութերը, տեսել, որ ոչինչ չկա, ուստի, նպատակահարմար չի եղել ավելի շուտ ուղարկելու, քանի որ կունենային ապացույցներ այն մասին, որ առգրավված համակարգչում չկան նման փաստեր, ինչը կթուլացներ մեղադրանքը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ որևէ ապացույց չի մատնանշվել, որով կհիմնավորվեր, թե Գագիկ Սարգսյանը որևէ առնչություն ունի դեպքին։
«Բոլոր ապացույցների մասով եմ առարկել, որովհետև իրենց ջանասիրությունը քրեական գործով՝ Գագիկ Սարգսյանի մեղքը հիմնավորող ապացույց են ներկայացրել Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը և նրան տուժող ճանաչելու որոշում, որտեղ Ռուբինյանը հայտնել էր, որ չի ճանաչում Սարգսյանին և իր ցուցմունքով որևէ կերպ չէր հիմնավորվում կամ նույնիսկ կասկած առաջացնում, որ Սարգսյանը կարող էր կապ ունենալ նրա վոթսափ ծրագրին կամ ֆեյսբուքյան էջին ուղարկված գրառումների հետ։ Նույնը նաև Գագիկ Մելքոնյանի, այլ ՔՊ-ական պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերին ուղարկված գրառումներին։ Այսօր, եթե բացենք սոցիալական ցանցերը՝ լինի դա բլոգերների էջերը, ԶԼՄ-ների նյութերը, բազմաթիվ նյութեր ու հայտարարություններ կան, որով նշվում է, որ նրանք հողեր են հանձնում, դավաճան են և այլն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ կարող են այլ գործերով հարցաքննված անձանց ցուցմունքները բերել կցել այս գործին՝ պնդելով, թե վերաբերելի է և իրենք ջանասիրություն են ցուցաբերել․ «Աբսուրդի հասնող շինծու փաստերն են՝ ոչ վերաբերելի։ Որևէ կերպ չեն վերաբերում Գագիկ Սարգսյանին»։ Փաստաբանը նաև մտահոգություն հայտնեց՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից անմեղության կանխավարկածի խախտման առնչությամբ, երբ դատարանում միջնորդությունը ներկայացվում էր որպես հաստատված փաստ, տպավորություն էր, թե դատավճիռ է, իսկ դատարանը վերջում որոշումը կայացրեց՝ անմեղության խախտմամբ ներկայացված ենթադրյալ ապացույցների հիման վրա։
«Կարելի է արձանագրել, որ եթե որևէ անձին մեղադրում են, ապա կարող են նրա հետ հեռախոսազանգ ունեցած ցանկացած անձի, որին ցանկանում են մեղադրել, կարող են մեղադրել ինչ-որ արարքի մեջ, համարեն դա հիմնավոր, դատարանն էլ՝ զրկի անձին ազատությունից»,- նշեց փաստաբանը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ ներկայացված երկրորդ միջնորդությամբ նշված չի եղել «ռուսամետ ուժերը», որը նշված էր առաջին միջնորդության մեջ, որի քննության ընթացքում քննիչը խուսափել է պատասխանել, թե արդյո՞ք «ռուսամետ ուժեր» ասելը նշանակում է, որ սա քաղաքական գործ է։
«Դուք հեռախոսազանգով անձին մեղադրանք եք առաջադրում՝ հիմքում դնելով հեռախոսազանգը, այդ դեպքում՝ հարցիս պատասխանեք, որ նշում եք, որ Աշտարակի ձորում՝ մարտի 2-ին, ռուսամետ ուժերն են հավաքվել, նշում եք վեց անձանց անուն, արդյո՞ք նրանցից որևէ մեկին մեղադրանք առաջադրել եք, հարցաքննել եք, խուզարկություն իրականացրել եք՝ ինչպես Գագիկ Սարգսյանի դեպքում։ Խուսափեց պատասխանել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ հարցաքննություն եղել է, խուզարկություններ՝ ևս, հետևաբար, եթե կալանավորման ժամկետը երկարացնելու մասին երրորդ միջնորդությունը ներկայացվի, ապա այդ գործողությունները չեն կարող դիտվել որպես ջանասիրություն։
Փաստաբանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Գագիկ Սարգսյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը մակագրվել է ոչ թե դատավոր Ավագյանին, որը քննել էր կալանքի միջնորդությունը, այլ՝ այլ դատավորի, ինչով փաստացի խախտվել է պրակտիկան և փաստաբանը չի բացառում, որ Ավագյանը, տեսնելով, որ այս ապացույցներով չի կարող բավարարել միջնորդությունը, պարզապես հրաժարվել է այն քննել։ Քրեական գործով տուժող է ճանաչվել Ռոմանոս Պետրոսյանը, Գուրգեն Արսենյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գուրգեն Մելքոնյանը, ՔՊ գրասենյակի աշխատակիցը՝ Հասմիկ Փեթակչյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել