Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:52  |  ԼՐԱՀՈՍ

Եթե Փաշինյանը իսկապես խուսափել է «Հայոց Ցեղասխանություն» եզրույթն օգտագործել իր դասախոսության մեջ, ապա ես մեծ մտավախությամբ կսպասեմ ապրիլի 24-ի ելույթին, որպեսզի հասկանամ, թե սա հատուկ մտադրված գործողություն է, թե պարզապես մոռացության արդյունք, գուցե մոռացել է բառը ու օգտագործել է այլ տերմին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը՝ անդրադառնալով նախօրեին երիտասարդ քպականների համար Փաշինյանի դասախոսությանը, որի ընթացքում վերջինս խուսափել էր «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը օգտագործելուց, փոխարենը կիրառել՝ «Մեծ Եղեռն», «կոտորածներ», «գաղթ» տերմինները։

Ցեղասպանագետն ընդգծեց, որ «Հայոց Ցեղասպանություն» և «Մեծ Եղեռն» ձևակերպումները նույնը չեն։ «Մենք բոլորս երկու տերմիններն էլ օգտագործում ենք, և օգտագործում ենք որպես հոմանիշներ, բայց իրավական առումով մեկը մյուսով փոխարինելը սխալ է, որովհետև «ցեղասպանությունը» իրավական տերմին է, որը նկարագրում է մի հանցագործություն, որի վերաբերյալ կա ընդունված միջազգային փաստաթուղթ՝ 1948 թ-ի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժի մասին» կոնվենցիան է, որը, բնականաբար, որպես իրավական տերմին, իրականացնողների կամ ոճրագրոծների համար նախատեսում է որոշակի իրավական հետևանքներ։

«Մեծ եղեռնը» իրավական տերմին չէ, կարող ենք «Մեծ Եղեռն» օգտագործել և օգտագործում ենք, դրա մեջ որևէ վատ բան չկա, եթե մենք այն օգտագործում ենք «Ցեղասպանության» եզրույթի հետ մեկտեղ, այսինքն՝ եթե տեքստում կա 2 եզրերն էլ»,- ասաց ցեղասպանագետը՝ ավելացնելով, որ իրավիճակն այլ է, եթե օգտագործվում է միայն «Մեծ Եղեռնը», քանի որ այս տերմինի հիման վրա չես կարող ոչ մեկի դատարան տանել, կամ պատասխանատվության հարց բարձրացնել՝ կատարած հանցագործության համար։

Ս. Մանուկյանը հիշեցրեց, որ երկար ժամանակ այլ պետությունների ղեկավարներ, որոնք չէին ուզում օգտագործել Հայոց Ցեղասպանություն տերմինը՝ այն փոխարինում էին հենց «Մեծ Եղեռնով», ինչպես օրինակ ԱՄՆ նախագահները, նրանք իրենց տեքստերում չէին օգտագործում «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը, այլ՝ «Մեծ Եղեռն» բառակապակցությունը։

«Ես վախենամ, որ սա նման մի հնարք է, բայց հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը։

Մեր զրուցակիցը նշում է, որ ինքն, իրականում, դավադրությունների տեսության սիրահար չէ, բայց մեր իշխանություններն ամեն բան անում են, որ ինքը հավատա, որ սա մի կենտրոնում գծվող, մի տեղից դուրս եկող, հատուկ քաղաքականություն է։ «Այս արտահայտությունները, այլ թեմաներ, որոնք վերջին շրջանում դաշտ են նետվում՝ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, իմ մոտ կասկածներ են առաջացնում, որ սա թուրքական ժխտողականության թեզերը հայկական դաշտ բերելն է»,- արձանագրել է ցեղասպանագետը։

Նրա ընդգծմամբ՝ այս նույն թեզերը թուրքական ժխտողականությունն է կիրառել։ «Մենք միշտ փորձել ենք դրա դեմ պայքարել, եւ, մեծամասամբ, մեզ դա հաջողվել է, բայց, ցավոք, տեսնում ենք, որ հիմա դա մեր իշխանություններն են անում։ Ես կցանկանայի որ դա լիներ հիմարության կանխավարկածից ելնելով, այսինքն, որ իրենք չեն հասկանում, թե ինչ են անում, բայց, ցավոք, դրանից հետևանքները չեն փոխվում։ Անում են դա միտումնավոր, ինչ-որ ծրագրի շրջանակներում, թե անում են չիմացության, բավարար գիտելիք չունենալու պատճառով, միևնույն է, նույն բացասական արդյունքն ենք ունենալու»,- նշել է Ս. Մանուկյանը՝ ավելացնելով, որ ամբողջ կյանքում զբաղվել է Հայոց Ցեղասպանության ուսումնասիրությամբ և միշտ հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ։

«Ես միշտ խոսել եմ թուրք ժխտողականության կատարած գործողությունների վերաբերյալ և, ցավում եմ, որ հիմա ստիպված եմ դա անել սեփական կառավարության անդամների կամ իշխանությունների պարագայում»,- նկատել է ցեղասպանագետը։

Անդրադառնալով Ցեղասպանության արդյունքում 1.5 մլն զոհերին նույնականացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Մանուկյանը պատասխանեց, որ մի իշխանություն, որը պատերազմից ավելի քան 3 տարի անց չի կարողանում նույնականացնել և հրապարակել 2020 թ-ի պատերազմում մեր զոհերի անունները՝ հիմա խոսում է ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության ընթացքում զոհերին իդենտիֆիկացնելու մասին։ «Ես ուղղակի չգիտեմ, թե ինչպես սրան լուրջ վերաբերվել։ Մարդիկ չեն կարողանում մի քանի 1000 նահատակների անունները մեր հասարակությանը ներկայացնել և հիմա հավակնություն ունեն 100 տարի անց ներկայացնելու՝ Օսմանյան Կայսրության նման վատ փաստաթղթավորում ունեցող մի պետությունում ապրող քաղաքացիների տվյալները։ Սա նույն այն ասածիս մեջ է տեղավորվում, որ ասում էի, թե մենք տարիներ շարունակ պայքարել ենք թուրք ժխտողականների դեմ, որոնք մեզանից պահանջում էին այն նույնն ինչ այսօր ասում է մեր իշխանությունը։ Այսինքն 1.5 մլն զոհերի իդենտիֆիկացում է պահանջում։

Դա չափազանց դժվար գործ է, եթե չասենք անհնարն, դա շատ մեծ ռեսուրսներ է պահանջում, ամբողջ պետական համակարգի ռեսուրսները բավարար չեն լինի, որպեսզի մենք այդ գործով զբաղվենք։ Սա կամ միտում է պարալիզացնելու պետական համակարգը՝ անիմաստ գործով իրեն ծանրաբեռնելով, կամ ուղղակի թուրքական ժխտողականությանը ևս մի հնարավորություն է տալիս ասել, թե քանի դեռ դուք այդ գործընթացի մեջ եք՝ այդ գործընթացի մասին չպետք է խոսել։ Կարծում եմ, սա էլի թուրքական թեզ է, որը բերվում է մեր դաշտ»,- եզրափակել է Ս. Մանուկյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:34 15/04/2024  |  ԼՐԱՀՈՍՀայոց Ցեղասպանության մասին ճիշտ կլինի խոսեն մեր գործընկերները. ՔՊ-ական Բաքոյանը չի հետեւում Նիկոլ Փաշինյանի ելույթներին
17:33 12/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
16:00 20/12/2023  |  Քաղաքական«Գորշ գայլերը» Քյոլնում ստիպել են ապամոնտաժել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը
13:26 16/10/2023  |  ԼՐԱՀՈՍ«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» կողմից առաջարկվող վերապատրաստման ծրագրերը շարունակական են լինելու
15:05 26/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱյն, որ Ճարտարում մենակ Նարեն ու իր ընտանիքն են մնացել, վառելիք չունեն, որ դուրս գան, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը, իրենց հետ կապի մեջ եմ. Գևորգյան
21:06 23/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄարտակերտի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
20:29 23/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱդրբեջանական բանակը և խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել
18:14 23/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄունք թուրքի հետ անելիք չունենք. արցախցիները ոչ ինտեգրմանն են հավատում, ոչ՝ խաղաղապահներին. (տեսանյութ)
11:00 08/08/2023  |  ՔաղաքականԱնհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար. Թաթոյանի ուղերձը
20:03 01/08/2023  |  Միջազգային լրահոսՄեծ Բրիտանիան ԻՊ-ի կողմից եզդի ժողովրդի կոտորածները պաշտոնապես ճանաչել է ցեղասպանություն

Արխիվ

[]