Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բաքուն յուրացնում և վերափոխում է Շուշիի հայկական պատմամշակութային ժառանգությունը ահազանգում է ահազանգում է Monument Whatch 04/13/2024   20:59  |  ԼՐԱՀՈՍ

2020 թվականից հետո Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմական և մշակութային հետքերի վերացման, օտարման և բռնայուրացման քաղաքականության առանցքում Շուշի քաղաքն է: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի պետական քաղաքականությունն անմիջապես լծվեց Շուշիի հայկական պատմամշակութային միջավայրի վերափոխմանն ու բռնայուրացմանը: Նշենք, որ այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին՝ 1960-ական թվականներին, երբ սկսվեց «խմբագրվել» Շուշի քաղաքի պատմությունը, ինչի հետևանքով քաղաքին նվիրված գիտական և հանրամատչելի գրականության մեջ այն սկսեց ներկայացվել որպես զուտ ադրբեջանական քաղաք՝ աստիճանաբար նվազեցնելով հայկական մշակութային և պատմական ժառանգության մասին հիշատակումները, իսկ հետո նաև առհասարակ լռելով դրանց մասին:

monumentwatch-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին Ադրբեջանի կառավարությունը գումարներ հատկացրեց օկուպացված Շուշի քաղաքի նախկին ռեալական ուսումնարանի շենքի վերականգնման համար (https://report.az/ru/vnutrennyaya-politika/na-vosstanovlenie-shushinskoj-realnoj-shkoly-vydelen-1-mln-manatov/, https://news.day.az/officialchronicle/1463535.html): 2023 թվականի մայիսին Շուշի այցելած Իլհամ Ալիևը տեղում ծանոթացավ շենքի վերականգնման նախագծին (https://www.youtube.com/watch?v=BnXyPzCj3rU): Դատելով վերջին լուսանկարներից՝ շինությունը ներառվել է երկաթե ծածկի տակ (նկ. 1):

Ռեալական ուսումնարանի ներկայիս շենքը (նկ. 2) կառուցվել է 1901-1908 թվականներին շուշեցի մեծահարուստ նավթարդյունաբերող Գրիգոր Մարտինի Առաքելյանի (Առաքելով) միջոցներով, ինչի մասին է վկայում գլխավոր ճակատի վրայի ռուսերեն արձանագրությունը. «Зданiе построено в 1901-1908 гг. на капиталь, пожертвованный почетнымь гражданиномь Григорiемь Мартиновичемь Арафеловымь» (նկ. 3): Շենքի մուտքի անմիջապես վերևը ռուսերեն գրված է. «Реальное училище» (Բալայան 2017, 226-229): Սա ակնառու է նաև շենքի 20-րդ դարասկզբին արված լուսանկարներում (նկ. 4):

Խորհրդային տարիներին այս շենքում տեղակայվել է քաղաքի դպրոցներից մեկը: 1992 թվականին շենքը տուժել է քաղաքի ազատագրման համար մղվող ռազմական գործողությունների ժամանակ: Ցավոք, երկար տարիներ Արցախի իշխանությունները հնարավորություն չեն ունեցել վերականգնելու շենքը, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմը կանգնեցրեց այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մեկնարկը:

Ադրբեջանական կողմը, խոսելով այս շենքի մասին, լռում է ոչ միայն շենքի իրական պատվիրատուի մասին, այլ նաև ռեալական ուսումնարանում ուսանած աշակերտների իրական թվաքանակի և ազգային կազմի մասին:

Շուշիի ռեալական ուսումնարանում աշակերտների թիվը տարբեր էր: Այսպես, 1896 թվականին սովորում էր 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը թաթարներ և ռուսներ, 1911-1912 ուսումնական տարում ուսանում էր 370 աշակերտ, որից 252 հայեր էին, 95-ը թաթարներ, 16-ը ռուսներ, 3 հույն և 2 հրեա: Դիտարկելով ըստ տարիների՝ կարող ենք տեսնել, որ հայ աշակերտները կազմել են սովորողների 68-80 տոկոսը, երկորդ տեղում թաթարներն էին: Ուսուցչական կազմի անդամների մեծ մասը ևս հայեր էին (Գրիգորյան, Հարությունյան 2001, 24):

Շուշիի ռեալական ուսումնարանում դասավանդել են Սեդրակ Մանդինյանը, Սիմոն Հախումյանը, Համբարձում Առաքելյանը, Հակոբ Խոջամիրյանը, Սամվել Գյուլզադյանը, Ռուբեն Տեր-Գասպարյանը և այլք: Ուսումնարանի սաներից էին հայտնի մշակութային գործիչներ, գիտնականներ, պետական գործիչներ Հովհան Գաբրիելյանը, Անդրեաս Արզումանյանը, Արշակ Հակոբյանը, Հայկ Միրզաբեկյանը, Իվան Կնունյանցը, Վաչե Իսագուլյանցը, Անդրանիկ Իոսիֆյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Ստեփան Աղաջանյանը, Սամվել Սաֆարյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Սարգիս Կասյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը և այլք (Բալայան 2017, 226-229):

Շուշիի ուսումնարանում դասավանդել են և սովորել նաև հայտնի թաթար գործիչներ, ինչը անհերքելի է: Թաթար ուսանողների և դասավանդողների թվաքանակի մասին ևս կան ստույգ տվյալներ: Հարկ է նկատել, որ թաթար աշակերտներ սովորել են անգամ հայկական թեմական դպրոցում, իսկ հայկական տպարանում, թատրոնում տպագրվել և բեմադրվել են նաև թաթարական մշակութային գործիչների աշխատանքները (Բալայան 2017, 332-338):

Մտավախություն կա, որ վերականգնման աշխատանքների ժամանակ կարող է միտումնավոր ջնջվել գլխավոր ճակատի վրա շենքը կառուցող Գրիգոր Առաքելյանի մասին արձանագրությունը: Մտավախությունը հիմնվում է այն իրողության վրա, որ պաշտոնական Ադրբեջանն աշխատում է վերջնականապես ջնջել Շուշիի հայկականության բոլոր հետքերը, ինչի վառ ապացույցն է քաղաքի խորհրդանիշ երկու եկեղեցիների՝ Ղազանչեցոց տաճարի և Կանաչ ժամի «ռեստավրացիան», հայկական պատմական գերեզմանոցների վերջնական ավերումը և այլն:

Նշենք նաև, որ Շուշի քաղաքի ռեալական ուսումնարանը հիմնադրվել է 1881 թվականին: Ռեալական ուսումնարանները գործում էին Ռուսական կայսրության ամբողջ տարածքում և տալիս էին ընդհանրական կրթություն: Այս դպրոցների սաները ուսումն ավարտելուց հետո կարող էին ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սրանք պետական կարգավիճակ ունեցող դպրոցներ էին, որտեղ ուսուցումը տարվում էր ռուսերենով:

Սկզբնական շրջանում ուսումնարանի գործունեությունը կազմակերպվել է շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը, այնուհետև՝ Կովկասի փոխարքայի որոշմամբ՝ հայակական թաղամասում կառուցված մի փոքր շենքում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:15 12/03/2024  |  ԼՐԱՀՈՍ«Բոլորիդ մասնակցությունը պարտադիր է»․ Շուշիի նախկին քաղաքապետը հանրահավաքի է հրավիրում
16:17 12/03/2024  |  Միջազգային լրահոսՂազախստանի նախագահը Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի
12:45 21/01/2024  |  ՄեկնաբանությունԲաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024թ., իբր, «մայրաքաղաք». Ոսկանյան
12:09 23/12/2023  |  Միջազգային լրահոսՇուշիի ճանապարհին բետոնախառնիչ է շրջվել. մեկ ադրբեջանցի մահացել է
15:15 07/12/2023  |  Միջազգային լրահոսՇուշիում պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
21:03 27/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
11:45 23/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch
20:54 27/10/2023  |  Վերլուծություններ«Գալ տարի Շուշիում»-ը՝ որպես հայից հայ կոդավորված հաղորդագրություն
17:19 27/10/2023  |  ՄեկնաբանությունԾնողները հույս ունեն՝ որդիները պատերազմներ չեն տեսնի․ ծնվել են Շուշիի վերջին քաղաքապետի առաջին թոռնիկները
11:50 28/09/2023  |  Արտակարգ պատահարներՇուշի-Բերձոր ճանապարհին վթարվել է խաղաղապահների բենզատարը. երկու արցախցու մարդատար մեքենա այրվել է

Արխիվ

[]