ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը. Իտալիայի ԱԳ փոխնախարար 04/12/2024 17:45 | ԼՐԱՀՈՍ
Հռոմը հուսով է, որ Բրյուսելի և Երևանի միջև կհաջողվի գործընկերության նոր օրակարգ սահմանել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլին՝ պատասխանելով երկրի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Լեգա» կուսակցությունը ներկայացնող Պաոլո Ֆորմենտինիի հարցին:
Ապրիլի 11-ի նիստում Պաոլո Ֆորմենտինին հետաքրքրվել է, թե ներկայիս իրողություններում իտալական կառավարությունը ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել՝ խրախուսելու Հայաստանի հետագա մերձեցումը Եվրատլանտյան Արևմուտքի հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իտալիան կարևոր ազգային շահեր (մասնավորապես, էներգետիկ և առևտրային բնույթի) ունի Հարավային Կովկասում:
Հարցին ի պատասխան՝ Ջորջո Սիլլին նշել է. «Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ դինամիկա են ապրում։ Մենք բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, և կարևոր է խրախուսել Երևանի առաջխաղացումը այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները: Գործող համագործակցության գործիքները՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Արևելյան գործընկերության տարածաշրջանային մեխանիզմը, ապահովում են այն ինստիտուցիոնալ շրջանակը, որտեղ կարելի է խորացնել երկխոսությունը և համագործակցությունը: Իտալիան հույս ունի, որ մենք կարող ենք հասնել Բրյուսելի և Երևանի միջև գործընկերության նոր օրակարգի սահմանմանը։ Դա կնպաստեր ռուսական խնամակալությունից Երևանի ամբողջական էմանսիպացիային»։
Իտալացի փոխնախարարն արձանագրել է նաև. «Եվրոպական միության Քաղաքական և անվտանգության խորհուրդը մարտի 26-ին քննարկեց Հայաստանի օգտին աջակցության մի միջոցառում՝ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում։ Արդյունքում ձևավորվեց բարենպաստ դիրքորոշում։ Միջոցառումը ենթադրում է ոչ մահաբեր, ոչ հարձակողական տեխնիկայի մատակարարում, և որը նախագծված չէ Ադրբեջանի հետ առճակատման գծի մոտ հայ զինվորների տեղակայմանն աջակցելու համար։ Իտալիան նաև աշխատում է եվրոպացի գործընկերների հետ՝ Ադրբեջանին նման աջակցության համար, օրինակ՝ ականազերծման ոլորտում»:
Ջորջո Սիլլին նշել է նաև, որ Իտալիան վճռականորեն աջակցում է Եվրամիության և մասնավորապես՝ նախագահ Միշելի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում, ինչն, ըստ նրա, նախապայման է կովկասյան տարածաշրջանի խաղաղության, կայունության, անվտանգության և բարգավաճման ապագայի և Եվրոպայի հետ մերձենալու հեռանկարների համար:
Իտալիայի փոխարտգործնախարարը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը պաշտոնական հարաբերություններ է հաստատել 1992 թվականից։ «Քաղաքական երկխոսության տեսանկյունից այդ հարաբերությունները հաշվի են առել Մոսկվայի հետ Հայաստանի մերձավորության հետ կապված դժվարությունները, հատկապես Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո։ Այնուամենայնիվ, համագործակցությունը երբեք չի դադարել։ Այն բանից հետո, երբ Հայաստանը սառեցրեց մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, կարող է նոր փուլ բացվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ