ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը աշխարհաքաղաքական գծից դրվելու է աշխարհաքաղաքկան պարկի մեջ. Արմեն Ռուստամյան 04/11/2024 16:45 | ԼՐԱՀՈՍ
Այն, ինչ կառավարությունն այսօր փաստացի իրականացնում է, ի հեճուկս ստանձնած պարտավորության, ըստ էության, ուղղված է, կենսական զիջումներ կատարելով, մեր երկրի անվտանգային սպառնալիքների մեծացմանը, որի վերջնարդյունքը խաղաղության պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի ի սպառ վերացումն է լինելու։
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ պատկերավոր ասած՝ Հայաստանը աշխարհաքաղաքական գծից դրվելու է աշխարհաքաղաքկան պարկի մեջ և նրա գոյությունն այլևս աշխարհաքաղաքական առումով ոչ մի նշանակություն չի ունենալու։
«Թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական պահանջները հենց սրան են ուղղված՝ մեր ֆիզիկական գոյությունը թույլ տալու դիմաց։ Այս երկու հաստատումների համար ապացույցները բազմաթիվ են»։
Անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի և կատարողականի հակասություններին՝ նա ընդգծեց, որ ըստ ծրագրի՝ անվտանգության ապահովման թվում են հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ռուսական ռազմաբազայի շարունակական հագեցումը, ՌԴ սահմանապահ զորքերի ծառայության ընդլայնումը մեր սահմանների պաշտպանության և պետական սահմանի պահպանության գործում։ ՀԱՊԿ-ը դիտարկելով ՀՀ անվտանգային համակարգի կարևոր օղակ՝ կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցում ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պետք է ծառայի ՀՀ անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը և սա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում։
Հասել ենք 2024 թիվ, կառավարության արածը տեսնողը կտեսնի, որը այս ամենի ճիշտ հակառակն էլ և ոչ մի կապ չունի ինստիտուցիոնալ ժողովրդավարության և իրավական պետության հետ։ Կառավարությունը կամ կատարում է ԱԺ հաստատած ծրագիրը, կամ դադարեցնում է իր լիազորությունները, եթե գործող ծրագրի իրականացման համար ստեղծվում են անհաղթահարելի պայմաններ՝ խորհրդարան է գալիս նոր կառավարություն և հաստատման է բերում նոր ծրագիր, սա է սահմանադրական կարգը»։
Նա նաև ընդգծեց, որ ծագրի կատարմանը հակասող գործողությունները վկայում են այն մասին, որ մենք մեր շահերով չէ, որ առաջնորդվում ենք։ «Ծրագրի մեջ խոսք անգամ չկա այն մասին, ինչ այսօր անում է կառավարությունը, օրինակ նշված է կառարողականի մեջ նշված է, որ կառավարությունը սառեցրել է իր ակտիվությունը ՀԱՊԿ-ում, ծրագրում ճիշտ հակառակն է պահանջում։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի մասով, ոչ միայն ծրագրով, այլ մեր ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել։ Ծրագում գրած չէր, որ Արցախի ժողովրդին պետք է միայնակ թողնել Ադրբեջանի հրոսակների դեմ և հայրենազրկել, ու մի բան էլ՝ արդարացնել Ադրբեջանի մի շարք գործողություններ»։
Ռուստամյանը պնդեց, թե կառավարությունը դարձել Ադրբեջանի պահանջների հիմնավորողը լեգիտիմացնողն ու կատարողը։ «Մասնավորապես, Ադրբեջանից հայտարարում են, որ յուրաքանչյուր տարածք իր ուրույն քարտեզով է պետք սահմանազատել, այստեղից հայտարարում են, որ թե ամբողջ սահմանը որոշող որևէ քարտեզ չկա։ Դե որովհետև հատվածական սահմանազատումը միայն Ադրբեջանին է ձեռնատու ուրեմն պետք է մի կերպ հիմնավորել, Ադրբեջանի համար վտանգավոր են մեր սահմանադրությունը օրենքները միջազգային դատարաններում ներկայացված հայցերը։ Այս կառավարությունը սկսել է դրանցից հրաժարվելու գործընթացը։ Շարունական զիջումների վերջին արար կլինի Հայաստանը Արևմտյան Ադրբեջանի վերածելը»։
Նրա դիտարկմամբ՝ տարածքների ու պետականության սողացող հանձնման գաղափարական հիմքն է նաև կառավարության մեկնարկած պատմական Հայաստանի և իրական Հայաստանի սահմանազատման գործընթացը։ «Այս սահմանազատումներից հետո էլ կարիք չկա պետական սահմանների սահմանազատման, որովհետև պատմական Հայաստանից սահմանազատված Հայաստանի իրական ապագան հենց պատմական Ադրբեջանն է։ Մնում է միայն մեր ժողովրդին զրկել հիշողությունից և շարունակել կատարել Ադրբեջանի կամքը։
Այսքանից հետո փորձ է արվում Ադրբեջանի գործակալ լինելու մեջ մեղադրել բոլոր նրանց, ովքեր ահազանգում են այս իշխանությունների կողմից Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին, ըստ այդմ՝ այդ կառավարության քաղաքական հավատամքը դարձել է պարտվողականությունն ու զիջողականությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից