ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվեց 04/11/2024 16:10 | Դատական ռեպորտաժներ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց ևս երեք ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցի քննությունը։
Նշենք, որ Արմեն Աշոտյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ ընդդիմադիր երկու՝ « Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները՝ 33 անձ։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդեց, որ Արմեն Աշոտյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Պաշտպանները անձնական երաշխավորությունից զատ առաջարկել են նաև այլընտրանքային այլ խափանման միջոցներ՝ տնային կալանքը՝ սահմանափակումներով՝ համակցված գրավով՝ գրավի չափ առաջարկելով 40 մլն դրամը, թեև երաշխավորությունը, պաշտպանների դտարկմամբ, ամբողջությամբ բավարար է Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ իրեն ենթարկել են բազմաթիվ քննչական գործողությունների՝ արտաքին և ներքին դիտումների, որևէ մեկ դրվագ չի ներառվել գործի նյութերում, թեև 2015թ․-ից սկսած վերծանել են իր բոլոր խոսակցությունները, ներխուժել անձնական կյանք՝ առանց հիմքերի։ Աշոտյանը նշեց, որ պահանջել է նախաքննության ընթացքում առերեսում կատարել, որը մերժվել է։
«Գիտե՞ք ինչից է այս ամբողջ աղմուկը, որովհետև մարդիկ չեն հավատում, որ ես մեղավոր եմ»,- նշեց նա՝ արձանագրելով, որ իրեն կալանավորել են մի գաղտնալսման հիման վրա, որին ինքն առնչություն չունի, ավելին, անգամ այդ անձանց չեն հարցաքննել՝մինչև իր կալանավորումը։
Արմեն Աշոտյանն ինքը վստահեցնում է՝ ինքն իրեն պատեպատ կտա, բայց լավ կպահի իրեն, որ հանկարծ այսօրվա գործող իշխանությունների դեմ պայքար ծավալած երկու խմբակցությունների անդամների գլխին «դամոկլյան սուր» չկախվի՝ քրեական գործերի տեսքով։
Մեղադրանքի կողմը առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ Աշոտյանի կալանքի ժամկետը պետք է երկարացնել ևս երեք ամսով։
Կողմերին լսելուց հետո՝ դատավոր Վահե Դոլմազյանը հիշեցրեց նախկինում երկարացվել է կալանքի ժամկետները, որոշումները՝ մնացել անփոփոխ։
«Ի թիվս քրեադատավարական գործոնների, սույն գործի հանգամանքները և դատավարության ընթացքը քննարկելուց բացի՝ պարբերաբար շահարկվում է գործի էությունը, մեղադրյալներից Արմեն Աշոտյանի գործոնը՝ որպես քաղաքական գործչի, դրանով պայմանավորված սույն գործին քաղաքական բնորոշումներ կամ պիտակներ ավելացնելուն։ Անկախ նրանից, թե այդ հետևություններն ում կողմից են կատարվում, դատարանն արձանագրում է, որ դատարանը քաղաքական մարմին չէ, դատարանը չի կարող քաղաքական գնահատականներով առաջնորդվել չի կարող՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական մարմին և ինչ հայտարարություններ է անում։ Դատարանն իր կողմից կայացվող որոշումները, գործողությունները երբեք չի կարող պայմանավորել որևէ քաղաքական մարմնի կողմից արտահայտված դիրքորոշումները հաշվի առնելով։ Հետևաբար՝ աշխարհի ամենամեծ քաղաքական կուսակցությունն է, քաղաքական մարմինն է, թե իրավապաշտպան կազմակերպություն, որոնք, տարևբեր գործոններ հաշվի առնելով հետևություններ են անում, դա նրանց սեփական կարծիքն է և դատարանի համար չեն կարող լինել պարտադիր կամ ուղենիշային»,- հայտարարեց դատավորը՝ հավելելով, որ երաշխավորները կարող են տարբեր քաղաքական հայտարարություններ անել՝ «հնարավոր քաղբանտարկյալ լինելու, քաղաքականացված լինելու մասին, կալանքը որպես պատիժ կիրառելու մասին»։ Դատավորը նշեց, որ երաշխավորների պարտականությունը չկատարելու համար, թեև քրեական պատասխանատվություն է նախատեսում, բայց պրակտիկայում հայտնի չէ, որ որևէ երաշխավորողի նկատմամբ հետապնդում իրականացվի, բացի այդ, առկա չեն կարգավորումներ՝ երաշխավորողի պարտականությունների վերաբերյալ և այդ հանգամանքով պայմանավորված դատարանը չի կարող չափել ռիսկերը, թե որքանով երաշխավորները կարող են զսպել ռիսկը։ Դատարանը որոշեց երկարացնել Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքի ժամկետը՝ նշելով, որ նախկինում արձանագրված ռիսկերը շարունակում են առկա լինել։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից