ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դարանակալած ադրբեջանցիները շուռ են տվել հայ պաշտոնյաներին տեղափոխող մեքենան ու հենց այդպես ծեծել, ապա բեռնատարով տարել ու Քյամռլու. որդին բացառիկ մանրամասներ է հայտնել 04/10/2024 16:08 | ԼՐԱՀՈՍ
«Դովեղի անտառի բացատում դարանակալած ադրբեջանցիները դուրս են եկել, վիլիսը շրջել, ապա, լսելով իրենց պաշտոնյայի ադրբեջաներեն բղավոցը, հետ են շրջել, նրան հանել մեքենայից ու կրկին վիլիսը շուռ տվել եւ հենց այդ դիրքում ծեծել Սուրեն Ամիրխանյանին ու Վլադիմիր Մովսիսյանին, ապա բեռնատարով քարշ տվել ու տարել ադրբեջանական Քյամռլու գգյուղի ակումբ»,- «Փաստինֆոյին» փոխանցեց ադրբեջանցիների կողմից բռնության ենթարկված Սուրեն Ամիրխանյանի որդին՝ Նորայր Ամիրխանյանը։
Նշենք, որ Սուրեն Ամիրխանյանը դեպքի ժամանակ՝ 1984 թ.-ին, զբաղեցրել է Նոյեմբերյանի շրջանի գյուղվարչության պետի պաշտոնը եւ ընդգրկված է եղել մինիստրների սովետի նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի ղեկավարած սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովում։
«Փաստինֆո»-ն արդեն գրել է պատմական այդ իրադարձությունների մասին, թե ինչ բարդություններով է սովետմիության օրոք կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծումը, երբ արդբեջանցիները փորձել են հողեր զավթել Հայաստանից ու բռնության գործադրմամբ ստանալ Մովսիսյանի ստորագրությունը։
1984 թ. իրադարձությունների մասին Ամիրխանյանը «Փաստինֆո»-ին մանրամասներ հայտնեց՝ ներկայացնելով մանկությունից մնացած հուշերը, ականատեսների վկայությունները։
«Իհարկե, 40 տարի է անցել այդ սահմանագծումից,բայց երկարատև աշխատել են մարդիկ։ Հայրս մեր տարածքի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների սևագրերն էլ ունի, բայց դրանք վերծանված են ու կա հաստատված սահմազատման ու սահմանագծման փաստաթուղթ, որը ստորագրվել է Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից։ Իմ մանկական հիշողության մեջ մնացել է, որ հայրս չափազանց զբաղված էր, գնում էին Վլադիմիր Միհրանիչի, ադրբեջանցի հանձնաժողովի անդամների ու ռուսների հետ, մետր առ մետր սահմանագծում անում, հաստատված տեղերում հողի տակ ածուխներ էին տեղադրում ու նշաններ անում։ Բայց այդ աշխատանքին նախորդում էր նախ քարտեզի վրա համաձայնության գալու բանակցությունները»,- նշեց Ամիրխանյանը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հողօգտագործման մասով Սովետական Միությունը ուներ այսպիսի մի քաղաքականություն՝ եղբայրական հանրապետություններն իրար ժամանակավոր օգտագործման հող էին տալիս պայմանագրով ու պայմանագիրը լրանալուց հետո, պարտավոր էին վերադարձնել։ Նման կերպ՝ պայմանագրով, հողեր տրվել էր նաև Ադրբեջանին։ Պայմանագրի ժամկետը լրացել էր։ Մեր կողմի իշխանությունը պահանջել էր վերադարձնել, սակայն ադրբեջանցիները չէին ազատում։ Մերոնք դիմել էին առաջին քարտուղար Դեմիրճյանին, ով դիմել էր ԽՍՀՄ իշխանություններին։ Կրեմլից ուղարկել էին հանձնախումբ՝ տեղում հարցն ուսումնասիրելու համար։ Պատասխանատու էր նշանակվել Վլադիմիր Մովսիսյանը։ Ադրբեջանի կողմից Նոյեմբերյանի շրջան գալիս էր Ռաշիզադեն։
«1984 թ. այդ օրը նրանք պետք է բանակցեին Դովեղի անտառի բացատում,բայց այստեղ բանակցություն որպես այդպիսին չի լինում , խնդիրը վերածվում է վեճի։ Չէր էլ կարող բանակցություն լինել, քանի որ ադրբեջանցիները նախօրոք, կազմակերպված դարանակալած սպասել են թփերի ու ծառերի տակ, փակել ճանապարհներն այնպես, որ պատասխանատու հայերը չկարողանան դուրս գալ ու վիլիսը շուռ տվել։ Իհարկե, ինձ սա պատմել են։ Այդ օրվա իրադարձությունների մասնակիցներից հիմա ողջ է այդ ժամանակվա միլպետը, որը միլիցիայի զինված խմբով գնացել է ու Քյամռլու գյուղից բերել նրանց։ Դեպքին ներկա են եղել Իջևանի շրջխորհրդի առաջին քարտուղարի վարորդը՝ Նիվա մակնիշի մեքենայով, որը Վլադիմիր Մովսիսյանին բերել էր Իջևանից, հորս՝ Սուրեն Ամիրխանյանին, շրջխորհի երկրորդ քարտուղարը, Դովեղի սովխոզի տնօրենը»,- պատմեց Ն. Ամիրխանյանը՝ նշելով, որ ծեծելով տարել են Քյամռլու գյուղի ակումբ, որտեղ, տեսնելով, որ ծեծված, ջարդված հայ պաշտոնյաները չեն համաձայնում ստորագրել, կացնով են սպառնացել, թե կմորթեն։
«Կանեին , թե ոչ, ես հիմա չգիտեմ, բայց Դովեղի սովխոզի տնօրենը, ծեծված մի կերպ փախչել էր ու միլիցիային տեղյակ պահել, թե որ կողմ տարան։ Նոյեմբերյանի միլպետը կանխատեսած էր եղել, որ նման մի վտանգ կարող է լինել, պատրաստ էր եղել ու հասել էր՝ զինված խմբով, կրակելու հրամանով սպառնալով ազատել»,- հիշեց իրեն հասած պատմությունը Նորայր Ամրիխանյանը։ Նա նաև ասաց, որ իր մանկությունից հիշում է, թե ինչպես է հայրը տուն եկել՝ ծեծված ջարդված, շատ վատ վիճակում, որ տանն արդեն գիտեին, լսել էին, անհանգիստ սպասում էին։ Մի քանի օր անց միայն հայրն ի վիճակի է եղել տանից դուրս գալ։
«Ծեծվելուց հետո հայրս տանը բուժվում էր, գալիս էին, խոսում էին։ Ես 10 տարեկան էի ու ինձ համար շատ հետաքրքիր էր, կպատկերացնեք չէ՞, թե ինչպես էի ուշադրությունս սևեռում, ասում էին. «բա Սովետական Միություն էր էլի, ինչու չէիք ստրագրում, ձեզ պե՞տք էր, ծեծվում էիք, հետո կասեիք , որ մեզ ուժի սպառնալիքով են ստորագրել տվել։ Ես էլ կողքները, փոքր տղա էի, էլի։ Հայրս ինձ ցույց էր տալիս, ասում էր. «Բա էս տղես գլուխը կա՞խ ման գար, ո՞նց կարող էի նման բան անել»։
Լուսանկարում՝ Սուրեն Ամիրխանյանն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ