ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանում կան հույսեր, որ գործընթացները Հարավային Կովկասում անշրջելի չեն և ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է շարունակել ունենալ այն դերը, որ ունեցել է Հայաստանի համար. Արա Պողոսյան 04/08/2024 21:42 | Քաղաքական
Բրյուսելյան հանդիպումը մեզ համար իրականության մեջ մանևրելու հնարավորություն էր, բայց, կարծում եմ, ոչ ավելի։ Ամեն դեպքում, անկախ թե ինչպիսի խոստումներ են հնչեցվել, պետք է հստակ նշել, որ գոնե հրապարակային մասում որևէ խոսք չի եղել անվտանգային հարցերի մասին։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը։
«Այն, որ հաճախ մեկնաբանում էին, թե Եվրոպական խաղաղության բանաձևում հնարավոր է տեղավորել Հայաստանի անվտանգայաին համակարգի ամրացումը և, որ դրա համար միջոցներ կհատկացվեն և այլն, կարծում եմ, սա շատ քիչ իրատեսական է։ Անիրատեսական է նաև, որ ԵՄ-ն հնարավորություն կտա Հայաստանին վերականգնել իր ռազմական բալանսը տարածաշրջանում, իսկ առանց ռազմական բալանսի վերականգնման հնարավոր չէ անվտանգության համակարգ զարգացնել և հնարավոր չէ անվտանգության միջավայր ստեղծել»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի վերջին շրջանում հայտարարություններն առ այն, թե Հայաստանի զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինական կառույցները լեգիտիմ չեն, դա ուղիղ նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի պաշտպանական համակարգը չամրապնդվի և չզարգանա։ Այդ իմաստով նաև հետաքրքրական է ԵՄ-ի և ԱՄՆ-ի վերաբերմունքը սրան և նաև հավաստիացումները Ադրբեջանին, թե Ադրբեջանի դեմ որևէ մեսիջ չի պարունակել այս հանդիպումը։
Նա նաեւ հատկանշական համարեց Բաքվի բռնապետի հայտարարությունը, որ թեպետ իրեն վստահեցրել են, որ նման մեսիջ չկա, «բայց իրենք չեն կարող համակերպվել Հայաստանի պաշտպանական համակարգի զարգացման հետ»։ Իսկ դա, ըստ Ա. Պողոսյանի, նշանակում է, որ առնվազն տեսանելի ապագայում ԵՄ-ն և ԱՄն-ն մտադիր չեն էական ներդրումներ անել ՀՀ-ի պաշտպանական համակարգի ամրապնդման և ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացման ուղղությամբ՝ այն ծավալով, որ տարածաշրջանում հնարավոր լինի վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը, առանց որի հնարավոր չէ հարատև խաղաղություն։
Ինչ վերաբերում է առանձին պետությունների կողմից Հայաստանին մատակակարվող զենքին, ապա սա միջպետական հարաբերություններում հնարավոր զարգացման հեռանկար է, որը, քաղաքագետի դիտարկմամբ, այսպես, թե այնպես կարող էր լինել։
Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Իրանից այս հանդիպման հետ կապված որևէ բացասական ազդակ չեն ստացել՝ քաղաքագետն ասաց, որ ՀՀ քաղաքական գործիչների նման հայտարարությունները բավականին մանկամտության աստիճանի պարզունակ են։ «Ի՞նչ է, որևէ մեկը մտածում էր, որ Իրանը զո՞րք պետք է մտցնի, որ հասկացնի, որ ինքը դեմ է, կամ առնվազն կողմ չէ այս իրավիճակին։ Բնականավար Իրանն ունի իր շատ նուրբ քաղաքականությունը և ես վստահ եմ, որ այս մեսիջները անընդհատ եկել են։ Բնականաբար, Իրանը չի կարող համակերպվել տարածաշրջանում երրորդ երկրների մուտք հետ։ Սա սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը, սրա մասին խոսում են իրանական քաղաքական գործիչները, փորձագետները։ Հետևաբար, ես կարծում եմ, որ առանձին մեսիջների կարիք առհասարակ կարող էր չլինել»։
Պողոսյանը նաև ընդգծեց, որ Իրան այս պահին շահագրգռված է Հայաստանի կենսունակությամբ, բարց միաժամանակ, չի կարող թույլ տալ, որ Հայաստանը, ինչպես նաև ռուսական, ադրբեջանական և թուրքական հարթակներում են հայատարարում, դառնա Արևմուտքի «ֆորպոստ», Իրանի համար անգամ այս խոսույթը մեծագույն սպառնալիք է»։
Անդրադառնալով հանդիպման արդյունքում ՌԴ-ի հետ հարաբերություններում անջրպետի խորացմանը՝ նա նշեց, որ հեռու է այն մտքից, որ Հայաստանը տեսանելի ապագայում կդառնա ԵՄ լիիրավ անդամ, ինչպես Հայաստանում շատերն են պատկերացնում։
«Երբ, ի վերջո, կհստակեցվեն, թե առաջիկա մի քանի տասնամյակներում ինչ աշխարհակարգ է հաստատվելու և գործող հիմնական դերակատարների սահմաններն ինչպես են գծվելու, ապա այդ ժամանակ էլ Հայաստանի ռեգիոնալ և աշխարհաքաղաքական ապագան կձևավորվի։ Այժմ մշուշոտ են և այդ գործողությունները դեպի Արևմուտք այս պահին դեռևս անշրջելի չի կարելի բնորոշել։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, ես կարծում եմ, որ այստեղ կա նաև ռուսական կողմի համար բավական կարևոր հանգամանք. որպեսզի Ռուսաստանը Հարավային Կովկասում իր քաղաքկանությունը ևս մեկ անգամ վերամշակի, որովհետև այն քաղաքականությունը, որ իրականացվել է, դա իրականում ՌԴ-ի՝ տարածաշրջանից հեռանալու քաղաքականություն է եղել։ Ռուսական քաղաքականությունը եղել է աշխատանք էլիտաների հետ, ու արհամարվել է հասարակական կարծիքը, ինչն արել են իր հակառակորդները։ Հետևաբար, զարմանալի չէ, որ այսօր ռուսական քաղաքականության դիրքերը չափազանց երերուն են և հասարակությունը այնքան տոլերանդ է դեպի Սրևմուտք քաղաքական դիրքորոշման հետ, որը իրականացնում են այսօրվա իշխանությունները։ Սա ՌԴ-ի համար ևս մեկ հնարավորություն է՝ հասկանալու համար, թե ինչ է ուզում Ռուսաստանը մեր տարածաշրջանում։
Ես չեմ կարծում, որ հարաբերությունները անդառնալի են, ռուսական կողմից մենք ևս տեսնում ենք շատ ավելի նրբանկատ մոտեցում։ Եթե նախկինում շատ ավելի կոշտ հայտարարություններ էին արվում, ապա հիմա տարբեր պաշտոնյաների շուրթերից պետական քաղաքականությունը մնում է ավելի նուրբ ու հավասարակշռված ՀՀ-ի նկատմամբ, ինչը խոսում է այն մասին, որ Ռուսաստանում կան հույսեր, որ գործընթացները Հարավային Կովկասում անշրջելի չեն և ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է շարունակել ունենալ այն դերը, որ ունեցել է Հայաստանի համար՝ ռազմական և քաղաքական առումով»,- եզրափակել է Արա Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ