ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1950-60-ականներին գիրք է լույս ընծայվել, թե ինչպես է կանաչապատվել Երևանը, թող կարդան, ախր կարդալ գիտեն, որ կարդան. Բնապահպանը՝ Ավինյանին 04/08/2024 20:56 | Բնապահպանական իրավունք
Երևան քաղաքը գտնվում է կիսաանապատային զոնայում և պարզ է, որ 1950-ականների վերջում կանաչապատումը կատարվել է մասնագիտացված կառույցների կողմից։ Ընդ որում՝ բոլոր այդ աշխատանքները հենց այնպես չեն արվել, լուրջ մասնագետներ, բուսաբաններ, դենդրոլոգներ են աշխատել այդ ուղղությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանի այն պնդմանը, թե գիտնականների կողմից առկա է որոշում, որ թեղիները Երևանի համար նպաըակահարմար չեն ու դեռևս չկա հակառակի մասին գիտական մոտեցում։ Նա նաեւ ավելացրել էր, որ եթե այլ գիտական պնդում չկա, ուրեմն էմոցիոնալ և սիրողական մակարդակի խոսակցություններ են ու այն ծառերը, որոնք փոխարինվում են, իսկապես կորցրել են ֆունկցիոնալությունը։
«Էդ, որ հիմա քաղաքապետարանում ասում են՝ նպատակահարմար չեն թեղիները Երևանի համար, իրենք պետք է դրա հիմքերը ներկայացնեն, այդ ինչն է պատճառը, որ հանկարծ նպատակահարմար չեն գտնում։ Ժամանակին բոլոր հիմքերը եղել են պնդելու, որ թեղին նպատակահարմար է եղել ու գիտնականներն էլ ապացուցել են, ու բերել, տնկել են ու հիմա ստացել ենք հասուն լավ ծառեր Երևանի համար։ Ուզում եմ հասկանալ, թե որտե՞ղ է այդ եզրակացությունը, որ կառույցներն են նման մասնագիտական եզրակացություն տվել»,- ասել է բնապահպանն ու ավելացրել, որ խիստ քննադատել է այդ գիտնականներին, որոնց ցուցակը տրամադրվել էր քաղաքապետարանի կողմից։ Ըստ այդ եզրակացության՝ այդ ծառերը չի կարելի այլևս տնկել Երևանում և այլ ծառերի անհրաժեշտություն կա, Բայց Բուսաբանության ինստիտուտը, Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտը որոշում են կայացրել պաշտոնական ուսումնասիրություն անել և եզրակացություն տալ։
«Այսինքն, քաղաքապետարանը պաշտոնապես նամակ չի հղել այդ ինստիտուտներին ու պաշտոնական եզրակացություն էլ նրանցից չի ստացել, փոխարենը մի քանի մարդկանց ստորագրությամբ նման հիմնավորում է եղել, բայց նշածս ինստիտուտների գիտնականներն ասում են, որ այդ եզրակացությունը չեն հաստատում և իրենց եզրակացությունը պետք է տան, մենք սպասում ենք նշածս ինստիտուտների եզրակացությանը»,- նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Ավինյանի պնդմանը, թե չկա հակառակ պնդում՝ Ադամյանն արձագանքեց, «էդ ոնց չկա է, իրենք տեղյակ չեն, թող գնան Բուսաբանության ինստիտուտ, թող գիտնականներին ու փորձագետներին հարցնեն, թող կարդան 1960-ականներին լույս ընծայված «Երևան քաղաք» գիրքը, որ չեն կարդում, անգրագետ են, ո՞վ է մեղավոր, մենք այդ գրականությունը ունենք, թե ոնց է կանաչապատվել Երևանը, ով և ինչպես է հիմնավորել, թող բացեն կարդան, ախր, կարդալ գիտե՞ն, որ կարդան։ 1950-60-ականներին 2 գիրք է լույս ընծայվել, թող կարդան և հասկանան»։
Նա ընդգծեց, որ այս իշխանությունը, անգրագետ լինելով, ինչ-որ փոփոխություններ է անում, փորձարկումներ՝ Երևան քաղաքի վրա։ «Էս մարդիկ եկել, ասում են սակուրան շատ օգտակար է, բայց մասնագետներն էլ ասում են, որ դա մեզ համար՝ Հայաստանի ու Հայաստանի կլիմայի համար ոչ այդքան նպատակահարմար ծառ է։ էդ մարդիկ ուղղակի դիզայնի մասով փոփոխություն են անում, որ ասեն, տեսեք, փոփոխություն ենք կանում, բայց ես նաև կոռուպցիոն ռիսկերը չեմ բացառում, քանի որ, ըստ «Հետքի» հոդվածի, այն կազմակերպությունը որ գնում ու բերում է այդ ծառերը պատկանում է քաղաքապետին։ Բնական է, որ այստեղ փողերի լվացման ու կոռուպցիոն ռիսկեր կան»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե քաղաքապետը պնդում է, որ դրանք կենսունակ չեն՝ Ադամյանը պատասխանեց, որ արտերկրում տասնյակ ծառեր է տեսել, որոնք ավելի քան 100-150 տարեկան են։ «Ընդ որում՝ փողոցում այդ ծառերի վրա պետությունը վահանակներ է ամրացնում ու գրում, ծառը 100 տարեկան է՝ պաշտպանվում է պետության կողմից։ Այսինքն, մենք այդ մշակույթը չունենք, գալիս են, հինը ջարդում, ավիրում են, բայց դրանք հաստաբուն ծառեր են, դրանց սաղարքները մեծ են, դրանց վրա թռչուները կարող են բնադրվել, դրանք պաշտպանում են մեր մայթերը, մեր քաղաքացիներին՝ կլիմայական փոփոխություններից, բայց այդ ՝ դրանք արժեք են, դա պատմություն է։ Ես չեմ խոսում փտած ծառերի մասին, չեմ բացառում, որ եղել են այդպիսիք, բայց ես տեսել եմ այդ հատած ծառերը, որոնք խոնավ էին»,- մտահոգությունը հայտնեց Ս. Ադամյանը։
Նա նաև ընդգծեց, որ թեև հիմա ասում են պրոցեսը կանգնել է, բայց ինքը տեղեկատվություն ունի, որ հիմա էլ «Հաղթանակի զբոսայգում» ծառեր են հատում։ Այսինքն, հատում են, որ կարուսելներ տեղադրեն։
«Ես չեմ բացառում նաև, որ տասնյակ տարիների հիշողություն ունեցող ու արժեք ներկայացնող կաղնիներն էլ որոշեն փոխել»,- ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից