ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պահանջել ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին». AntiFake.am-ի և «ՔԳ» ՀԿ-ի նամակը` ԵԽ գլխավոր քարտուղարին 04/08/2024 14:52 | ԼՐԱՀՈՍ
AntiFake.am-ի խմբագրությունը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամները նամակ են հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Նամակն այսօր հանձնվել է ԵԽ գլխավոր քարտուղարին և ընթերցվել նրա այցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Հարգելի տիկին Բուրիչ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունենում քաղաքական ընդդիմախոսների և իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնող անկախ լրագրողների հետապնդումների և ազատությունից զրկելու, ինչպես նաև իշխանությունների կողմից իրավունքի կոպիտ ոտնահարման պայմաններում: Մեր երկրի քրեակատարողական հիմնարկները լցված են քաղբանտարկյալներով, իսկ անկախ լրագրողները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Հասարակական և քաղաքական գործիչներն ապօրինի ձերբակալվում և կալանավորվում են. Քաղաքական բանտարկյալներ են.
Հայաստանի երրորդ խոշորագույն համայնքում` Վանաձորի ընտրություններում հաղթած և այդ պատճառով կալանավորված Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի, 3 ամիս անազատության մեջ է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն արդեն 10 ամիս է շինծու քրեական գործով գտնվում է կալանքի տակ,
Հանրային գործիչ, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը, որը 7 ամիս է զրկված է ազատությունից համացանցային գրառման համար,
«AntiFake.am» կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը, որն ազատությունից զրկվել է 17 օր առաջ և կալանավորվել 2 ամիս ժամկետով` փոդքասթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:
Նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը, որը նույնպես ազատությունից զրկվել է 17 օր առաջ և կալանավորվել 2 ամիս ժամկետով` փոդքասթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:
Վերը նշված բոլոր անձինք հայտնի են որպես Փաշինյանի ռեժիմի քննադատներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտնվում եք Հայաստանում, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջ պարտադիր պայման դնել հրատապ և առանց որևէ շահարկումների Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակներում ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար վստահաբար տեղեկացված եք, որ առ այսօր Ադրբեջանում կան ազգությամբ հայ ռազմագերիներ, գերիներ և այլ պահվող անձինք, բացի այդ, Արցախում իրականացված էթնիկ զտման և արցախահայության հայրենազրկման արդյունքում Ադրբեջանը պատանդառել է Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանում գտնվելով այդ մասին չխոսելն ու այդ առնչությամբ որևէ գործողություն չանելը որևէ կերպ չի կարող նորմալ ընկալվել մեր հասարակության կողմից: Հետևաբար, ակնկալում և պահանջում ենք հրատապ քայլեր ձեռնարկել նշված անձանց ադրբեջանական գերությունից ազատ արձակելու ուղղությամբ:
Արցախի 150 հազար բնակչության թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքները խախտված են: Նրանք վտարված են իրենց տներից, իրենց պապերի հողից, որտեղ ապրել են հազարամյակներ: Նրանց խնդիրը պետք է լինի Եվրոպայի խորհրդի օրակարգում, այդ թվում` նախատեսվող լուծումներով:
Հարգելի տիկին Բուրիչ, ակնակալում ենք, որ կհասկանաք, ինչպես նաև Ձեր գործընկերներին կփոխանցեք, որ այս խնդրի նկատմամբ անտարբեր և լուռ մնալով խրախուսում եք Ադրբեջանին շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը և իրականացնել համանման գործողություններ: Անտարբերությունն ու անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:
Միևնույն ժամանակ վստահ ենք, որ այս անտարբերությունը միայն Ադրբեջանը չէ, որ տեսնում է և գլոբալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում սա դիտվելու է որպես ընդունելի վարքագծի օրինակ: Նմանատիպ գործողությունները կրկնություն կունենան ապագայում, իսկ հանցագործները կխուսափեն պատժից:
Ուստի, կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն անդրադառնալ վերը նշված բոլոր հարցերին և ջանքեր գործադրել նշված թեմաները ԵԽ օրակարգ ներառելու ուղղությամբ:
Հարգանքով`
AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր`
Աստղիկ Մաթևոսյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամներ`
Դավիթ Ֆիդանյան
Աիդա Ստեփանյան
Մարինե Շահնազարյան
Լուսինե Առաքելյան
Իշխան Խոսրովյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ