ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և զրո երաշխիք․ Լիլիթ Գալստյան 04/07/2024 16:15 | Սոցիալական ցանցեր
Ավելի քան ակնհայտ է՝ Հայաստանը՝ ձախողված կառավարմամբ, կազմաքանդված ինստիտուտներով և առհասարակ դիմադրողականության ամբողջական անկումով, կուրորեն, առանց սառը հաշվարկների, մտնում է 270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մի փուլ։ Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ բրյուսելյան այցին։
«Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպունը Հայաստանի որոշ շրջանակներում սպասելիքներ էր ձևավորվել։
Սպասումներն արդարացիորեն անվտանգային երաշխիքներին էին վերաբերում, ինչը բնական է գոյաբանական սպառնալիք դիմագրավող հայ հանրության համար, մանավանդ որ, պատերազմով սպառնում է թե՜ թշնամին, թ՜ե սեփական երկրի ղեկավարը։
Որքանո՞վ էին արդարացված կամ հիմնավոր այս սպասումները։
Ընդամենը մի քանի շատ համեստ, անգամ խիստ մակերեսային փաստ, որոնց վրա կարող եք ձեր սեփական դատողությունները կառուցել կամ եզրակացութան հանգել։
․44-օրյա պատերազմի ողջ ընթացքում հավաքական Արևմուտքը լռել է։ Ո՜չ ԵԱՀԿ ԽՎ-ն, ո՜չ ԵԽԽՎ-ն, ոչ էլ միջազգային այլ կառույցներ, որին անդամակցում է Հայաստանը, հանդես չեն եկել ադրբեջանական ագրեսիան դատապարտող որևէ հայտարարությամբ։
․Հայտարարություններ չեն հնչել, երբ բացահայտ էին և փաստված պատերազմական գործողություններում թուրքական աջակցությունն ու ներգրավվածությունը, օտարերկրյա ահաբեկիչներ, վարձկաններ ներգրավելու Թուրքիայի հետքը կամ Ուկրաինայից մատակարարված քիմիական/ֆոսֆորային/ զենքի կիրառությունը։
․Հիշենք, որ ԵԱՀԿ տանիքի տակ էր գործում Մինսկի խումբը, որի նախագահող երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, նախագահների մակարդակով եղել են շուրջ հինգ հայտարարություններ, որոնք բացառում են ուժով/ ագրեսիայով/ կամ ուժի սպառնալիքով Արցախի հակամարտության հանգուցալուծումը, ամրագրելով ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները։
․Հակառակ հայկական կողմի բազմաթիվ պահանջ-դիմումնեին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մոնիտորինգային առաքելություն չի ուղարկել Արցախ՝ մշտադիտարկելու Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչը ևս փաստվում է թե՜ Ալիևի հրամանագրով/2022, օգոստոս/, թե՜ Ադրբեջանի փաստացի գործողություններով։
․ՅՈՒՆԵՍԿՕ-ի / միջազգային մամուլը շատ է անդրադարձել այս կառույցի կոռուպցիոն սկանդալներին/ կամազուրկ ղեկավարությունը հայտարարել է, որ չի կարող առաքելություն իրականացնել, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է իրենց առաքելությանը։
․Այս ընթացքում էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպան ադրբեջանական գազ է գնում՝ բավարարելով էներգետիկ կարիքների մի զգալի հատված՝ ․աչք փակելով վերջինիս ռուսական ծագման վրա։
․Ժողովրդավարական Արևմուտքը խուլ է, նաև կույր՝ չտեսնելով ավտորիտար Ադրբեջանի իրական պատկերը քաղբանտարկյալներ, անազատ ընտրություններ, օլիգարխա-կլանային համակարգ․․/։ Ֆոն դեր Լայենի և մյուսների համար Ադրբեջանի հետ հարաբերվելու այլ առաջնահերթություններ կան, ուր եվրոպական հարմարավետությունն ու շահը բարձր են Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից, հայ ազգաբնակչության փաստացի ոչնչացումից կամ միջազգային իրավունքի տոտալ բռնաբարումից։
․Արևմտյան և ոչ մի երկիր և կառույց չի քնարկել ռազմական/ պատերազմական հանցագործ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ/պատժամիջոցներ/ կիրառելու, Ադրբեջանին իբրև պատերազմական հանցագործ պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, մինչդեռ Ռուսաստանի պարագայում վճռական են և անշրջելի։
․ԵԽԽՎ և ԵԱՀԿԽՎ՝ Լաչինի միջանցքը բացելու, մարդասիրական ուղղվածության մեկ-երկու բանաձևեր, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՄԱԿ արդարադատության դատարանի՝ միջանկյալ վճիռները արհամարհվել են Բաքվի կողմից, մնալով անհետևանք։
․Բաքուն շարունակելով անպատիժ մնալ, մի շարք անգամներ հայտարարել է, որ միջազգային իրավունքն ու ինստիտուտները մեռած են և ինքը հարցերը լուծում է ուժի իրավունքով։
․Լաչինի 9 ամիս ձգված ցեղասպանական բլոկադան արժանացել է ընդամենը մի քանի հայտարարությունների, որոնց չեն հաջորդել Բաքվի նկատմամբ որևէ պատժամիջոց, որևէ կոնկրետ գործողություն։
․Ըստ էության, հավաքական Արևմուտքն իր լռությամբ, անտարբերությամբ կամ անգործությամբ կիսում է Արցախի հայաթափման պատասխանատվությունն ու մեղքը։
․Հավաքական Արևմուտքի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում Ժոզե Բորելի կողմից հնչեցրած Հայաստանի տարածքային ամբողջությունը սատարելու անատամ կոչերը գրոշ չարժեն, քանի դեռ դրանց չեն հաջորդել առարկայական գործողություններ, իսկ ադրբեջանական զորամիավորումները շարունակում են ՀՀ տարածքների օկուպացիան։
․Ավտորիտար Ադրբեջանի «ազատ»ընտրությունները շնորհավորողների առաջին շարքերում Շարլ Միշեն է․ այն Միշելը, որը Արցախի նշաձողն իջեցնելու գլխավոր պատվիրատուներից մեկն է, նաև մի կառույցի ղեկավար, որի մահվան կամ անգործության մասին չի դադարում բարձրաձայնել Ալիևը։
․Ապրիլ 5-ի բրյուսելյան հանդիպմանը զուգահեռ կամ նախընթաց Բլինկենն ու Ֆոն դեր Լայենը բարեկանական, Ալիևի հանգստացնող զանգեր են փոխանակում, ուր խոսք չկա ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ոչ գերիների, ոչ էլ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մասին։
ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ և ՈՐԵՎԷ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ։/ Սա առանձին վերլուծության խնդիր է, թե ինչու և ինչպես Հայաստանը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ/։
․Ճիշտ այն պահին, երբ Ուկրաինական ճակատում ակնհայտ ձախողում է, երբ, մեղմ ասած, Ուկրաինայի և Արևմուտքի գործերը լավ չեն, երբ Հարավային Կովկասում խախտվել է ռազմական հավասարակշռությունը, երբ աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությունը՝ հակամարտությունների ու բախումների նոր օջախներ հրահրելով տեղափոխվել է մեր տարածաշրջանում, երբ Հայաստանի էկզիստենցիալ մարտահրավերը սրի պես կախված է օդում՝ ԵՄ-ն հայտարարում է Հայաստանին 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրելու մասին։
․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ այս է դրամաշնորհի նպատակը, և ՈՉ ՄԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ։
․Ավելի քան ակնհայտ է՝ Հայաստանը՝ ձախողված կառավարմամբ, կազմաքանդված ինստիտուտներով և առհասարակ դիմադրողականության ամբողջական անկումով, կուրորեն, առանց սառը հաշվարկների, մտնում է 270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մի փուլ։
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրություն։
Ակնհայտ է, որ պարտված, Հայաստանը միանձնյա ղեկավարող անձը Հայաստանի պետականության անկումը կասեցնելու, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու կարողություն, կամք, քաղաքական և բարոյական լեգիտիմություն չունի»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
- 11/25/2024 11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
- 11/25/2024 11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
- 11/25/2024 11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը