ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չպետք է թույլ տալ, որ «աղբ» ինֆորմացիան տեղ գտնի մեր ենթագիտակցության մեջ. Վարդապետյանն Արևշատում հանդիպել է 13-16 տարեկան աշակերտների հետ 04/07/2024 15:44 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 6-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի և Աբովյանի դպրոցների 13-16 տարեկան շուրջ 3 տասնյակ աշակերտների: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Դպրոցականների հետ հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Արևշատ բնակավայրի ղեկավար Ստեփան Նիկոլյանը:
Հանդիպման ընթացքում աշակերտները հանրապետության գլխավոր դատախազին են ուղղել հարցեր, որոնք վերաբերել են մասնագիտական կողմնորոշմանը, նախընտրած գրականությանը, ինֆորմացիոն «հիգիենային», իրավաբանի համար կարևոր հատկանիշներին, որակյալ կրթություն ստանալու իրավունքին, դեռահասների այլ իրավունքների պաշտպանությանը, կախվածությունների հաղթահարմանը և այլն:
Պատասխանելով աշխարհայացքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող երևույթների մասին աշակերտներից մեկի հարցին՝ Աննա Վարդապետյանը նշել է. «Ամենակարևոր բանը ինֆորմացիոն «հիգիենան» է: Չպետք է թույլ տալ, որ «աղբ» ինֆորմացիան, ինչքան էլ այն գրավիչ մատուցվի, տեղ գտնի մեր ենթագիտակցության մեջ, որովհետև ենթագիտակցությունը ձևավորում է մեր էությունը, մեր էությունը ձևավորում է մեր ճակատագիրը: Դրա համար ձգտեք շփվել խելացի, իմաստուն, դժվար իրավիճակում հայտնված և այդ իրավիճակը հաղթահարած մարդկանց հետ»:
Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպմանը մասնակցած՝ Արարատի մարզի երեք բնակավայրերի աշակերտներին գրքեր է նվիրել: Աշակերտների այն հարցին, թե ինչպես հետագայում կողմնորոշվել գրքերի ընտրության հարցում՝ առաջարկել է գիրքն ընտրելիս ուսումնասիրել հեղինակի կենսագրությունը և ընտրել վերլուծական միտքը զարգացնող գրականություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ