ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԲԴԽ-ի․վիճարկում է ԲԴԽ որոշման խնդրահարույց կետերը 04/06/2024 19:54 | ԼՐԱՀՈՍ
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Դատավորը պահանջում է անվավեր ճանաչել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները սահմանելու մասին ԲԴԽ 2023թ դեկտեմբերի 4-ի թիվ 98-Ն-35 որոշման դրույթները։
Որոշումը, հիշեցնենք, վերաբերում է դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոններին՝ դատավորների իրավունքներին և պարտականություններին, աշխատանքի և հանգստի ժամանակին, աշխատանքային պայմանների առանձնահատկություններին և այլն: Դատավորը վիճարկում է որոշման դրույթների հիմնական մասը, մասնավորապես՝ կետը, համաձայն որի՝ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դատավորը վիճարկում է նաև այն կետը, որով սահմանվում է, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ Դատարանի նախագահը դատավորի հետ փոխադարձ համաձայնությամբ կարող է փոխել կանոնները, այդ թվում՝ այն կանոնները, համաձայն որոնց՝ դատարանում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ հանգստյան օրերը շաբաթն ու կիրակին են, ինչպես նաև՝ տոն կամ հիշատակի օր համարվող ոչ աշխատանքային օրերը, իսկ աշխատանքը սկսվում է ժամը 09:00-ին և ավարտվում 18:00-ին, ընդմիջումը՝ ժամը 13-14-ը։ Այսինքն՝ դատավորը խնդրահարույց է համարում, որ դատարանի նախագահը կարող է փոփոխել և սահմանել դատավորների աշխատանքային օրվա ժամերը, ընդմիջման ժամը, աշխատանքային օրվա ավարտը։
Բացի այդ, դատավորի համար վիճելի է այն հանգամանքը ևս, որ ԲԴԽ որոշման համաձայն՝ ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակի մեջ և դատավորն ընդմիջման ժամն օգտագործում է իր հայեցողությամբ։ Դատավորը խնդրահարույց է համարում նաև այն կետը, համաձայն որի՝ դատավորները, ովքեր իրենց խնամակալության տակ ունեն մանկահասակ երեխա և/կամ առողջական խնդիրներ ունեցող անձինք, դատարանի նախագահին նախապես գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղյակ պահելով՝ կարող են աշխատանքի ընթացքում բացակայել աշխատանքի վայրից օրվա ընթացքում առավելագույնը մեկ ժամ տևողությամբ, իսկ եթե այդ ժամանակահատվածը պետք է գերազանցի մեկ ժամը, ապա պետք է ներկայացվի փաստաթուղթ։ Դատավորի կողմից խնդրահարույց համարվող և վիճարկվող կետերից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը դատարանի նախագահին տեղեկատվություն է փոխանցվում նախորդ ամսվա ընթացքում դատավորների հաճախելիության վերաբերյալ:
Հայցը կքննվի Վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանի նախագահությամբ, դատական կազմում ընդգրկված են դատավորներ Անի Չիլինգարյանը, Կարեն Զարիկյանը, Անի Հարությունյանը, Ելենա Առաքելյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ