ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զբոսաշրջության ոլորտում անհանգստություն կա, որ կարող են դադարեցվել Ռուսաստանի հետ չվերթները 04/06/2024 18:45 | ԼՐԱՀՈՍ
Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը սկսել է նվազել։ Մարզերի հյուրատների սեփականատերերից ստացվող ահազանգերը հաստատում են նաեւ տուրիստական ընկերություններից ստացվող տեղեկությունները։
«Մորելլո Տուր» ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Աղաջանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, վկայակոչելով իր 15 տարվա փորձը, վստահեցրեց, որ նվազել են ոչ միայն անհատների այցերը, այլև՝ կոորպորատիվ։ Ընդ որում՝ նկատվում է նաեւ ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքի նվազում, ինչի վրա ազդում են հակառուսական տրամադրությունները։
Աղաջանյանը նշում է, որ շատ տարբեր ընկերությունների հետ են համագործակցում ու ցավով նկատում, որ իրեն պարբերաբար Ռուսաստանից գրում են, որ Հայաստանը վերջերս ներկայացվում է որպես ռուսաֆոբիա ունեցող երկիր։
«Ոչ թե հակառուսական տրամադրություններ, այլ հենց՝ ռուսաֆոբիա։ Եվ բազմամիլիոնանոց երկրին մինչև բացատրես, որ այստեղ նման բան չկա, ժամանակ է պահանջում եւ բարդ է»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ նման քարոզչությունն ուղիղ ազդում է զբոսաշրջության վրա։
Ըստ նրա՝ մարդիկ վախենում են գալ Հայաստան և նախընտրում են գնալ ուրիշ տեղ, օրինակ, Վրաստան, Թուրքիա, ինչը զարմանալի է, քանի որ մեզ մոտ չի հանդիպում, որ փողոցում ռուսին ասեն՝ «գնա՛ քո երկիր», իսկ Վրաստանում դա լինում է ավելի հաճախ։
Մասնագետի փոխանցմամբ՝ զբոսաշրջության վրա բացասական հետեւանք կունենա նաեւ պատժամիջոցների հետեւանքով «ՄԻՐ» բանկային քարտերի սպասարկման դադարեցումը։ Անգամ՝ ընկերությունների մոտ մտավախություն կա, որ ռուսական չվերթները եւս կարող են փակվել։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանը հիմնականում ընդունում ու ճանապարհում է Հայաստան – Ռուսաստան եւ հակառակ ուղղությունները։
Ինչ վերաբերում է եվրոպական շուկաներին, ապա, Աղաջանյանի գնահատմամբ, այն ավելի զգայուն է։ «Երբ նորություններով կարդան, որ Հայաստանում վտանգավոր է, ընդ որում՝ ոչ միայն սահմաններում, այլ անգամ լսում են ներքաղաքական լարվածության մասին, չեն գալիս։ Իսկ որ լսում են սահմաններում է լարված՝ խաչ են քաշում Հայաստանի վրա»,- ասաց Ս.Աղաջանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ եթե Ռուսաստանից գալիս են հիմնականում երիտասարդները, որոնք շատ չեն մտածում վտանգի մասին, ավելին՝ դա անգամ արկածային են համարում, ապա Եվրոպայից հիմնականում գալիս են 60-ից բարձր մարդիկ, որոնք խուսափում են վտանգից։ Սրան էլ գումարվում է որոշ դեսպանատների պարբերաբար արվող հայտարարությունները, նաեւ՝ ԱՄՆում ընդունված պետական ապահովագրային արգելքները, երբ վտանգավոր երկրներ գնալը պարզապես չեն խրախուսում՝ ասելով, որ անվտանգության համար պատասխանանատվություն չեն կրում և զբոսաշրջությունը կանգնում է։
Տուրիզմի վրա բացասաբար է ազդել նաեւ ռուս- ուկրաինական պատերազմը, եվրոպացիների սոցիալական վիճակը։ «Ճամփորդող շատ գերմանացիներ հիմա սկսել են խնայել՝ ռուս -ուկրաինական սանկցիաներից հետո, խնայում են, որ ձմռանը կարողանան ապրել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է դրական գործոններին, ապա, ըստ Ս.Աղաջանյանի, ռուսները Հայաստան գալիս էին ոչ միայն նրա համար, որ Հայաստանը լավն է, սիրուն է, մարդիկ լավն են, այլ, որ հաղորդակցվելու խնդիր չունեն։ Մասնավորապես՝ Հայաստանում ռուսները չունեն լեզվի արգելք, մեզ մոտ 20, 25 տարեկանները եւս լավ խոսում են ռուսերեն, իսկ Վրաստանում ոչ թե չեն խոսում, որովհետև չեն ուզում, այլ պարզապես չգիտեն, որ խոսեն։
«Հայաստանը գրավիչ էր նաև Կարեն Կարապետյանի (ՀՀ նախկին վարչապետ- խմբ.) արած մի քանի քայլերով, որոնց շնորհիվ, օրինակ, եթե ռուս ուժայինները ծառայությունից հետո 5 տարի երկրից չէին կարող բացակայել, ապա Հայաստան կարողանում էին գալ, ընդ որում՝ գալիս էին ընտանիքներով։ Հիմա դրանք վերանում են»,- նկատեց Ս. Աղաջանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ