ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանն անպատասխան չի թողնի Դամասկոսում իր դեսպանատան վրա հարձակումը. Ահարոն Վարդանյան 04/05/2024 14:37 | Քաղաքական
Իրանի գործողությունները տարբեր ժամանակներում վերլուծելով` կարող ենք եզրակացնել, որ անպատասխան չի թողնի Դամասկոսում իր դեսպանատան վրա կատարված հարձակումը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը: Նշենք, որ նախօրեին Voxnews պորտալը, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, հաղորդել էր Իրանը 48 ժամվա ընթացքում կհարձակվի Իսրայելի վրա՝ ի պատասխան Լիբանանի վրա հրթիռային հարձակման և Սիրիայում Իրանի հյուպատոսության ոչնչացմանը։
Վարդանյանի դիտարկմամբ, այն որ Իրանն այդ հարվածներն անպատասխան չի թողնի՝ վկայում են, օրինակ, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո տեղի ունեցած գործողությունները։ «Իրանը հայտարարեց, որ անպատասխան չի թողնելու և վերջին շրջանում միակ պետությունն է, որ հրթիռակոծության ենթարկեց ԱՄՆ ռազմաբազաները։ Այսինքն, եթե Իրանը հարվածում է Պակիստանին, որը միջուկային պետություն է, ապա այս դեպքում էլ, միանշանակ է, որ Իրանը անպատասխան չի թողնելու, քանի որ հարվածներ են հասցվել իր հյուպատոսարանին, որից մահացել է 18 մարդ, դիվանագետներ, բարձրաստճան սպաներ, և ոչ միայն։ Ակնհայտ է, որ այս հարվածները անպատասխան չեն մնալու, այլ խնդիր է, թե այդ հարվածը ինչպես կլինեն, երբ և ինչ մակարդակի»։
Միաժամանակ նա նկատեց, որ Իրանը համպատրաստի գործողություններ չի անի, առանց իրավիճակը համակողմանի գնահատելու։ «Կարծում եմ`Իրանը լավ ծանր ու թեթև կանի՝ մինչև պատասխան հարվածը»։
Անդրադառնալով Իրանին պատերազմի մեջ ներքաշելուն` Իրանագետն ասաց, որ գաղտնիք չէ, որ Իրանին միշտ են փորձում պատերազմի մեջ ներքաշել, բայց Իրանը կարողացել է խուսափել է դրանից։ «Բայց հիմա սա նաև իմիջի հարց է, ի վերջո, հարվածներ են հասցվել իր դեսպանատանը և Իրանը պետք է պատասխանի։ Ընդ որում՝ այդ պատասխանը կարող է լինել ոչ միայն հենց Իրանից, այլ պրոքսի ուժերի կողմից։ Չնայած, Իրանի պետական կառույցներին մոտ կանգնած մարդիկ նշում են, որ Իրանը պրոքսի ուժերի կողմից միշտ է հարվածներ հասցնում, իսկ հիմա երբ անմիջապես իրեն են հարվածել, ապա ճիշտ կլինի, որ պատասխան հարվածն էլ լինի հենց Իրանից»։
Իրանագետը չբացառեց, որ հարվածը կարող է լինել Ադրբեջանում գտնվող իսրայելական դեսպանատանը։ «Կարծում եմ, նույն ենթադրությունն ունեն նաև Իսրայելում, ու դրա համար էլ տարհանել են Ադրբեջանում գտնվող դեսպանատունը։ Միաժամանակ, տարհանել են նաև Աբու Դաբիում գտնվող իրենց դեսպանատան անձնակազմին։ Բայց Իրանը կարող է հարվածներ հասցնել ինչպես Լատինական Ամերիկայում գտնվող իսրայելական կառույցներին, այնպես Եվրոպայում գտնվողներին։ Իհարկե, այստեղ խոսքը օդային հարվածների մասին չէ, այդ հարվածները կարող են լինել տարբեր կերպ, հարվածը կամ պատասխանը կարող է լինել, ոչ թե առաջիկա 1-2 օրվա ընթացքում, այլ ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է Իրանը անկանխատեղելի հարվածներ հասցնում»։
Հարցին, թե արդյոք սա կարող է հանգեցնել լայնածավալ և անմիջական բախման՝ նա պատասխանեց, որ վստահաբար, երբ Իսրայելը հարված էր հասցնում՝ նաև պետք է պատրաստ լիներ պատասխանի։ «Իրանում ևս հստակ գիտակցում են իրավիճակը։ Ամեն դեպքում՝ հազիվ թե սա հանգեցնի անմիջական բախման։ Այստեղ հստակ կանխատեսումներ անել և ասել, թե ինչ կլինի՝ բավական բարդ է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ