ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանազատումը սկսել քաղաքական վերնախավից. Վահե Հովհաննիսյան 04/04/2024 11:22 | Մեկնաբանություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ «սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա»։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Այս հայտարարությունն ակնհայտորեն արվել է « ոտքի վրա»՝ ներքին պայթյունավտանգության պոտենցիալը տեսնելուց հետո։ Սրանից հետո ծագում է մեկ էական հարց. եթե նման որոշում չկա, ապա ինչո՞ւ իր ղեկավարը՝ ՀՀ վարչապետը շտապեց ի լուր աշխարհի հայտարարել, որ 4 գյուղերն Ադրբեջանինն են։ Ինչո՞ւ մինչև սահմազատման աշխատանքները սկսելը Հայաստանի վարչապետը արեց նման բան՝ քանդելով Հայաստանի բանակցային դիրքերը՝ Ալիևին տալով հետագա քայլերի «լեգիտիմ» հիմք։ Ի՞նչ էր սա։ Այս իրավիճակը որևէ մեկի հրաժարականի առիթ չէ՞։
Ամսի 5-ը գալիս է
Մինչ այդ հայ ժողովուրդը ահռելի անիմաստ սպասումների մեջ է՝ ամսի 5-ի հանդիպումից։ Ճնշող մեծամասնությունը տեղյակ էլ չէ՝ ինչ հանդիպում է, ովքեր են մասնակիցները, բայց ինչպես մեր պատմության մեջ հաճախ է պատահում, իռացիոնալ սպասումները հաղթում են բանականությանը։
Վերջին շաբաթվա ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ պետդեպի հայտարարությունները փաստում են, որ Հայաստանը պաշտոնապես հայտնվել է Արևմուտք-Ռուսաստան բախման կենտրոնում։ Մեր փոքր, սիրուն 29800-ը այս իշխանությունը դարձրեց աշխարհի ուժեղների պոլիգոն։ Հայ ժողովուրդը սա չի հասկանում, բայց հետևանքները, ամենայն հավանականությամբ կտեսնի ու կզգա։
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց։ Այդ կոնֆետն այդպես էլ մնալու է օդում՝ փողի և այլ բարիքների խոստման տեսքով։ Իսկ կորուստները ցավոք, կարող են լինել շատ առարկայական։
Բլինքենը հանդիպումից առաջ զանգում է Ալիևին, հանգստացնում, որ «քննարկվելու են բացառապես տնտեսական հարցեր», իսկ սրտատրոփ ամսի 5-ին սպասող հասարակությունն արդեն ի վիճակի չէ ընկալելու, որ սննդի ու փողի ակնկալիքի դիմաց կարող է վճարել հայրենիքի հատվածներով ու նորանոր զոհերով։
Կյանքը ամսի 5-ից հետո
Իռացիոնալ սպասումներին մշտապես զոհ գնացող հասարակությունից պետական մտածողությամբ հասարակություն մենք կստանանք միայն այն ժամանակ, երբ ձևավորվի պետական մտածողությամբ վերնախավ։ Հետպատերազմյան էլիտաները պետք է առաջին հերթին ունենան ներքին կարմիր գծեր՝ անհատական և թիմային «չիկարելիների» համակարգ, լինեն միավորներ և ոչ թե՝ անհատների շուրջ շքախմբեր։ Ողբերգությունը որոշակիորեն արագացրեց ընթացքը, և արդեն ձևավորվել է լուրջ-սկզբունքային անհատների մեծ անվանացանկ։ Հաջորդ քայլն արդեն նոր ասելիքով միավորների ձևավորումն է և այդ միավորների՝ իրար հետ աշխատելու նոր մշակույթը։ Նոր, գրագետ իշխանությունը, որում տեղ կունենան բոլոր ունակ մարդիկ, այնքան արագ կփոխի մթնոլորտը երկրի ներսում, որ արտաքին ռիսկերից շատերը պարզապես կդառնան անհնար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ