ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնուց անտի՝ սահմանադրորեն ժողովրդավար 04/04/2024 20:46 | Վերլուծություններ
Ցավալի է, որ ՀՀ իշխանության ղեկն զբաղեցնող պաշտոնյաներին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պիտի դասեր տա Հայաստանի՝ եվրոպական ժողովրդավարությունից շաատ առաջ հնագույն քաղաքակրթության օրրան լինելու մասին,այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդը իր սեփական, ուրույն ժողովրդավարական արժեքներին դավանելու, ընդ որում՝ սահմանադրորե՛ն դավանելու վաղնջական պատմություն ունի։
Իտալական Վերածննդից առաջ Հայաստանում Գրիգոր Նարեկացիով արդեն սկսվել էր հայկական Վերածնունդը՝ այդպիսով փաստելով հոգևոր-մշակութային վերելքի այն հրաշալիքը, որով աստվածայինը մարդեղենացնելու, մարդուն մոտեցնելու ժամանակներն էին եկել։
Վերածննդի շրջանի մարդիկ առանձնանում էին իրենց ինտելեկտուալ բազմաոլորտությամբ, ներդաշնակ բազմաձայնությամբ, հոգևոր-մշակութային-գիտական համադրելի մտածողությամբ։
Այդպիսին էր 12-րդ դարի հայ մտածող- գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ և հասարակական գործիչ Մխիթար Գոշը։
Հայրենական իրավունքի բացառիկ հուշարձան՝ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը, «Գիրք Դատաստանի»-ն ժամանակին հայության համար վերածվել էր հիմնական օրենսդրության, որովև առաջնորդվում էին։ Ընդ որում, այն օգտագործվել է և հայկական գաղթօջախներում, և՛ Կիլիկյան Հայաստանում, ուր նույն ընթացքում գործունեություն էր ծավալում նաև Տարսոնի եպիսկոպոս Ներսես Լամբրոնացին։
Ոչ միայն, հայ, այլև համաշխարհային իրավական մտքի պատմության մեջ կարևոր դեր ունեցող Մխիթար Գոշի օրենսգրքում պետությունը և եկեղեցին ներկայացված են որպես հասարակության երկու կարևոր հիմնասյուներ։ Ուշագրավ է, որ աշխարհիկն ու հոգևորն էլ Գոշի մեջ գիրկընդխառն են եղել, փաստելով նրա ժողովրդավար գործունեության մասին։ Այս համատեքստում իրենց կարևոր նշանակությունն են ունեցել Մխիթար Գոշի՝ ժողովրդից քաղված և ժողովրդին վերադարձվող առակները, ուր գործող անձինք՝պարզ մարդիկ դատում ու դատապարտում են իշխանավորներին, բողոքն իրենց հղում առ Աստված։
Մխիթար Գոշի գաղափարաբանությամբ իշխանություն-ժողովուրդ առնչությունների համատեքստում առաջիններին վերագրվող բուն պարտավորությունն է ժողովրդին օտար կեղեքիչներից ու վտանգից պահպանելը։ Այս երկաթե կանոնն, ի դեպ, այսօր մեր պետության մեջ բացակա է...
Մինչդեռ՝ Հայոց պատմության շրջափուլերը վկայում են, ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր իշխանության ներկայացուցիչների՝ հանուն պետության և պետականության ծավալած գործունեության մասին։ Մխիթար Գոշը՝ վառ օրինակ։
Բայց ոչ միայն։
Հայ ժողովրդի պատմական մեկ այլ , ավելի վաղ շրջանի իրավագիտական եզակի փաստաթուղթ էլ Արցախի Վաչագան Բարեպաշտի Սահմանադրությունն է՝ ստեղծված ավելի քան՝ 1500 տարի առաջ։ Այն իրապես անցյալի և մեր օրերի իրողությունները գնահատելու բացառիկ արժեքավոր սկզբնաղբյուր է։
Իրավագետներին վերապահելով մասնագիտական անդրադարձներն ու գնահատականները, փաստենք, որ 5-րդ դարի 2-րդ կեսին հայոց արևելից /Արցախ և ՈՒտիք/ աշխարհում՝ Կուր գետի ձախափնյակում ձևավորված թագավորությունը Արցախի Վաչագան Բարեպաշտի շնորհիվ առանձնանում էր իրական հայկական ժողովրդավարական ինստիտուտներով և Սահմանադրությամբ, ըստ էության՝ բացառիկ արժեքավոր։
1500 -ամյա Սահմանադրությունը ներկայիս չափանիշներով իսկ իրական ժողովրդավարության մասին վկայող կանոնների ամբողջություն է։ Քանզի Վաչագան Բարեպաշտի «Սահմանադրություն կանոնական»–ը, միաժամանակ՝ եպիսկոպոսների, քահանաների և ազատների համաձայնությամբ է ընդունվել Աղվենի կանոնադիր ժողովում։ Այն հայ և համաշխարհային իրավագիտության պատմության վաղ կանոնագրություններից է։
Ա. Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ