ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական կուսակցություն ստեղծած Միհրան Պողոսյանը շարունակում է հետախուզվել ՀՀ-ի կողմից՝ ներմուծված կոկաինի գործով. ներգրավված է հինգ մեղադրյալ 04/03/2024 20:17 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքական հայտ ներկայացրած «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը շարունակում է ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվել՝ «Կոկաինի» աղմկահարույց գործով։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը ներգրավված է երկու գործով։ Առաջին քրեական գործը, որով Պողոսյանը հետախուզվում է դեռևս 2019թ․-ից, վերաբերում է պաշտոնեական դիրքը ենթադրյալ չարաշահելուն և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակությանը։ Ըստ ՀՔԾ-ի, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ խոսքը 44.199.463 ՀՀ դրամի՝ բյուջեից հափշտակության մասին է։ Երկրորդ քրեական գործը, որով ևս հետախուզում է հայտարարվել Պողոսյանի նկատմամբ՝ նախաձեռնվել է բոլորովին վերջերս՝ 2023թ․ մայիսին և վերաբերում է ՀՀ ներկրված 1 տոննա կոկաինին։ Մասնավորապես, ԴԱՀԿ նախին պետ, «Մրգենի» ՍՊԸ սեփականատեր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրենի և պահեստապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ ներմուծված 1 տոննա «կոկաինի» գործով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու հատկանիշներով։ Ընդ որում, այս գործի առնչությամբ Միհրան Պողոսյանն ինքը հայտարարել էր, որ ինքն է տեղեկացրել ԱԱԾ տնօրենին և հորդորել ստուգել բեռները։
Միհրան Պողոսյանն այս ընթացքում շարունակում է գտնվել ՌԴ-ում, ավելին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը նոր կուսակցություն է հիմնել և զբաղվում է քաղաքականությամբ՝ չնայած հետախուզման մեջ գտնվելուն։
«Փաստինֆո» -ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե ինչ փուլում է գործի քննությունը, արդյո՞ք Պողոսյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, քանի անձ է այս պահին մեղադրյալի կարգավիճակում, ինչ քայլեր է ձեռնարկվում Պողոսյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։
Գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Պողոսյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ։
«Առանձնապես խոշոր չափերով՝ 788,000 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությանը»,- նշել են դատախազությունից՝ հայտնելով, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա որոշումներ են կայացվել հինգ անձի, այդ թվում նաև՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նշված անձանց նկատմամբ Դատարանի կողմից կայացված որոշումներով որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հետագայում՝ մեղադրյալներից երեքի նկատմամբ Դատարանի կողմից կայացված համապատասխան որոշումներով որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
«Միհրան Պողոսյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, և վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն է հասցեագրվել ՌԴ իրավասու մարմիններին։ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացի ապահովմանն ուղղված միջոցառումները շարունակվում են, այդ ուղղությամբ ռուսական կողմի հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ՝ հանձնման հարցը լուծելու նպատակով»,- հայտնել են դատախազությունի՝ նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված այլ մանրամասներ չհաղորդելով։
Թե ինչպես պետք է զբաղվի նա ՀՀ ներքաղաքական հարցերով, եթե նրա մուտքը արգելված է ՀՀ-ում, թմրամիջոցի գործով անցնող անձը ինչպես է հավակնում վարկանիշ ձեռք բերել, թերեւս հայտնի է միայն իրեն:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ