ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ-որ շատ կարևոր բան սխալ է գնում. Վարդանյան 04/02/2024 11:39 | Վերլուծություններ
«Դանակահարություններ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար», «Դանակահարություն՝ Արմավիրի մարզում. կռվի 3 մասնակիցներից 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», «Դանակահարության դեպք՝ Երևանում.16-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել մյուսին», «Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում. կա վիրավոր»... սրանք լրահոսների վերջին մի քանի օրերի վերնագրեր են։ Այսպիսին է Հայաստանի իրավական քրոնիկոնը, իսկ վիճակագրությունը՝ մեղմ ասած մտահոգիչ։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդան ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը.
«Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40666 դեպք, որը 2022թ. համեմատությամբ՝ 8.1 տոկոսով ավելի է։ Այս վիճակագրության մեջ կարևոր է արձանագրել հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը։ Ծանր հանցագործությունների դեպքերը աճել են 1036-ով կամ 20.4 տոկոսով (6116 հանցագործություն), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 798-ով կամ 90.7 տոկոսով(1678 հանցագործություն) : Դատախազությունը առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերից առանձնացնում է 1132-ը, որոնք հանկարծամահության դեպքեր են և անփոփում, որ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործության դեպք։
Դրանից, սակայն, իրականությունը չի փոխվում։ Սրանք պարզապես թվեր չեն. 6116 ծանր և 546 առանձնապես ծանր հանցագործությունների հետևում մարդկային կյանքեր և ճակատագրեր են։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը, այստեղ բանալի բառը «արձանագրված»-ն է, աճել է 2804-ով կամ 123.7 տոկոսով, կազմում է 5070 դեպք։
Միայն վերջին 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 2 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Մտահոգիչ է հատկապես անչափահասների մասնակցությամբ և անչափահասների հանդեպ կատարված հանցագործությունների վիճակագրությունը։ Նախորդ տարի անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ 2023-ին ՔԿ-ում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։
Թվերի hետևում՝ մարդիկ և հասարակություն
Սա արժեքային համակարգի դեգրադացիայի բացահայտ ցուցիչ է։ Մեզ հասցրել են մի իրավիճակի, երբ հասարակության լուռ հայացքի ներքո 50 տոկոսով աճում են անչափահասների նկատմամբ հանցագործությունները, համարժեք արձագանք չկա։ Երեխաների մասին շարունակում են հիշել միայն բաժակաճառերի ընթացքում՝ հույս ունենալով, որ իրենց երեխաների հետ նույնը չի պատահի։ Ինչ-որ շատ կարևոր բան մեր հասարակության մեջ սխալ է գնում, և եթե չհասկանանք սրա ակունքները, ապա հետևանքները ավելի ողբերգական են դառնալու։
Ակնհայտ է, որ այս սահմռկեցուցիչ իրականությունը ներհասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացման հետևանքն է։ Մշտապես պատերազմի սպառնալիքի և ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունք։ Անհավանական է, բայց Հայաստանում գործող իշխանության կողմից արդեն քանի տարի է տարվում է չարության և սպառնալիքի քարոզ։ Ոչ մի հասարակություն չէր դիմանա այս մթնոլորտին։ Սա զուտ իրավապահների խնդիր չէ, սա պայմանական ասած միայն ոստիկանության կամ դատարանների խնդիրը չէ, սա շատ ավելի լուրջ հեղինակներ և պատասխանատուներ ունի՝ խորքային պատճառներ։ Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում ներքին թշնամանքի, չարության և իռացիոնալ ատելության գեներացիան, ես և շատերը զգուշացնում էինք, որ ագրեսիան սոցցանցերից մի օր անցնելու է իրական կյանք, ու մենք ունենալու ենք սահմռկեցուցիչ պատմություններ։ Զգուշացնում էինք, որ ատելության, «սամոսուդի» քարոզը մի օր տեսանելի և շոշափելի է դառնալու։
Այսօր արդեն շոշափելի է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/05/2025 18:19 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Ծառուկյան
- 01/05/2025 17:59 Երևանում ազգությամբ 3 հնդիկներ մուտք են գործել մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծի ենթարկել նրան, իմացել գումարի տեղը, հափշտակել 200 հազար դրամ գումար ու հեռացել
- 01/05/2025 17:51 Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն.Շարմազանով
- 01/05/2025 17:43 Խաղաղ անհնազանդությունը զորեղ գործիք է, որը պահանջում է կազմակերպվածություն և ներթիմային համագործակցություն. Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/05/2025 18:02 Իրականացված օպերատիվ և ծավալուն աշխատանքների շնորհիվ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է
- 01/05/2025 16:23 Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ
- 01/05/2025 13:19 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար. ՆԳՆ ՓԾ
- 01/05/2025 10:44 Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/04/2025 19:04 Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկը դադարել է
- 01/02/2025 23:20 Գիտնականները նախազգուշացրել են սրտի համար միայնակության վտանգի մասին
- 01/02/2025 19:35 Գիտնականները նշել են այն հիվանդությունները, որոնք կարող են 2025 թվականին նոր համավարակներ առաջացնել
- 01/01/2025 23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը