Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   19:39 Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան 11/27/2024   19:34 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 11/27/2024   19:19 Միգրանտների բոլոր տեղաշարժերը պետք է լինեն խիստ վերահսկողության տակ. Մեդվեդև 11/27/2024   19:08 Դաղստանում ձերբակալել են պետական հաստատությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց 11/27/2024   19:00 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց 11/27/2024   18:57 Մոսկվան մեկնաբանել է Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը Հայաստանի կողմից 11/27/2024   18:57 Սպիտակի ոլորանները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար 11/27/2024   18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած 11/27/2024   18:41 Ռուսաստանը հուսով է՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․ 11/27/2024   18:26 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ 11/27/2024   18:26 Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ փոխանակվել 630 ռազմագերիներով. Զախարովա 11/27/2024   18:19 Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար 11/27/2024   18:11 96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է 11/27/2024   18:05 Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում 11/27/2024   18:01 Ուկրաինան նշել է՝ որ դեպքում ՌԴ-ի հետ կսկսի բանակցություններ 11/27/2024   17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան 11/27/2024   17:53 «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով 11/27/2024   17:43 Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի. Ուշակով 11/27/2024   17:30 Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից 11/27/2024   17:28 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը 11/27/2024   17:25 Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ նախարարի տեղակալ 11/27/2024   17:19 ԱՄՆ-ն առաջիկա օրերին կփորձի հրադադարի հասնել Գազայի հատվածում. Բայդեն 11/27/2024   17:13 Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է 11/27/2024   17:07 Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/27/2024   17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել 11/27/2024   17:01 Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/27/2024   16:58 Սուրեն Պապիկյանը շնորհավորելով մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ 11/27/2024   16:50 Պուտինը մեկնել է Աստանա. ինչպես են նրան դիմավորել 11/27/2024   16:48 ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/27/2024   16:32 ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը 11/27/2024   16:30 Համացանցում հայտնվել են Մուրմանսկի մարզում խորտակված նավից զբոսաշրջիկներին փրկելու կադրերը 11/27/2024   16:26 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները 11/27/2024   16:20 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը 11/27/2024   16:16 Հայկ Մարությանը միացել է Անդրանիկ Թևանյանի ստորագրահավաքին, իսկ Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանի ստորագրահավաքին 11/27/2024   16:13 C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք 11/27/2024   16:07 Աղազարյանը դեռ սպասում է իր ընկերոջը՝ մանդատի հարցը քննարկելու համար 11/27/2024   16:05 Ալիևը օկուպացված հողատարածքները վարձով է տալու գյուղացիներին 11/27/2024   15:54 Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը 11/27/2024   15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ 11/27/2024   15:43 Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (տեսանյութ) 11/27/2024   15:21 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 11/27/2024   15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան 11/27/2024   15:12 Լիբանանում Sputnik-ի թղթակիցը վիրավորվել է Իսրայելի հրետակոծությունից. դա տեղի է ունեցել հրադադարից հետո 11/27/2024   14:57 Եղվարդում իրար են բախվել 3 «Opel»ներ 11/27/2024   14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը 11/27/2024   14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է

Ադրբեջանի նպատակն է հասնել Մեծամորի ԱԷԿ-ի փակմանը՝ ՀՀ-ի ծանր արդյունաբերության հիմքերը խարխլելու համար 04/02/2024   13:26  |  ԼՐԱՀՈՍ

Մեր երկրի տնտեսական հիմքերը քանդելու մտադրությունն Ադրբեջանը նպատակադրված իրականացնում է երկու ուղղություններով՝ կեղծ բնապահպանական և ատոմային կեղծ վտանգի օրակարգերով։ Երկու ուղղությունների գլխավոր թիրախը, մեծ հաշվով, կապված է Հայաստանի տնտեսական կարևորագույն ճյուղին՝ ծանր արդյունաբերությանը, հատկապես՝ հանքարդյունաբերությանը։

Վերջին տեղեկատվական գրոհը` մեր ԱԷԿ-ի հետ կապված, մեկնարկել է մարտի 22-ից, երբ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի փակման հարցով բաց նամակով դիմել էին Բրյուսելում մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք կոչ էին արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ՀԱԷԿ-ը փակելու հարցը։

Ատոմային էլեկտրակայանի(ների) առկայությունը տվյալ երկրին տալիս է առաջին հերթին էներգետիկ անկախություն, երկրորդ հերթին՝ բավարար էներգետիկ հզորություններ ծանր արդյունաբերություն ունենալու համար։ Հայաստանը ԱԷԿ-ի շնորհիվ վաղուց դարձել է նաև էլեկտրաէներգիա արտահանող երկիր։

Բնականաբար, այս ամենը հաշվի առնելով՝ Ադրբեջանի համար ՀԱԷԿ-ի փակումը դարձել է գլխավոր նպատակներից մեկը։ Դեռևս 2011թ․-ին Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր խորհրդաժողովի 55-րդ նստաշրջանին ադրբեջանական պատվիրակությունը ՄԱԳԱՏԷ-ից պահանջել էր քայլեր ձեռնարկել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակման ուղղությամբ։ Անցած տարի էլ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն էր դիմել միջազգային բոլոր կազմակերպություններին՝ պահանջելով միջոցներ կիրառել Մեծամորի ատոմակայանը անհապաղ փակելու համար:

Ավելորդ չի լինի հիշեցնել, որ ՀԱԷԿ-ի գործունեության դադարեցման մասին եվրոպական և միջազգային կառույցներին մի քանի անգամ պահանջներ է ներկայացրել նաև Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիան։

ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար իրականացնում է ՀԱԷԿ-ի աշխատանքի դիտարկումներ։ 2021թ․-ին ԱԷՄԳ-ի փորձագիտական թիմն ամփոփել է հայկական ատոմակայանի երկարաժամկետ շահագործման անվտանգության ստուգումը՝ շեշտելով, որ իրենց թիմը նկատել է, որ ՀԱԷԿ-ը բարելավել է պատրաստվածությունն՝ անվտանգ երկարաժամկետ շահագործման համար։ Իսկ արդեն 2022թ․ հոկտեմբերի 4-5-ը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայաստան և իր անթաքույց գոհունակություն էր հայտնել՝ նշելով, որ իր նախորդ այցից ի վեր կայանում իրականացվել են բազմակողմանի լայնամասշտաբ աշխատանքներ: «Ես համոզվեցի, որ դուք իրապես արժանի եք այն աջակցությանը, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի կողմից»,- ասել էր նա՝ հավելելով, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել ԱԷՄԳ-ի հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և գործակալությունը վստահ է այս հարցում։

Այսքանից հետո հիմնազուրկ կոչ-հորդորային հայտարարություններով անդադար հանդես եկող ադրբեջանական կողմին նույնպիսի ժրաջանությամբ պետք է անընդհատ ցույց տալ ԱԷՄԳ-ի իրականացրած ստուգումների արդյունքները։ Այստեղ մեծ գործ ունի անելու նաև մեր պետությունը՝ ոչ մի պարագայում անպատասխան չթողնելով նմանատիպ տեղեկատվական գրոհները։

Հ․Գ․ Ի դեպ՝ ՀԱԷԿ-ի փակման գլխավոր ջատագով մեր արևելյան հարևանը սեփական ատոմակայանի հիմքը դրել էր դեռևս 1980թ․-ին: Սակայն, 1986թ․ ապրիլին տեղի ունեցած Չերնոբիլի ատոմակային վթարի պատճառով ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում սառեցվել էին նոր ԱԷԿ-ների կառուցման նախագծերը, այդ թվում՝ ադրբեջանականը։

Ադրբեջանում ԱԷԿ կառուցելու մտադրությունները «վերակենդանացել» են 2000-ականների սկզբին, երբ փորձ էր արվում դա իրականացնել ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, որը չիրականացավ։ 2006թ․ մարտին Ադրբեջանի «ԱզերԷներժի» բաժնետիրական ընկերության փոխնախագահ Մառլեն Ասքերովը հայտնել էր, որ Ադրբեջանը կարող է ԱԷԿ-ի կառուցման հնարավորությունը քննարկել հետագայում։ Իսկ այս թեմայով ամենաթարմ հիշատակումը եղել է 2018թ․ դեկտեմբերին, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի շրջանակներում հայտարարել էր Ադրբեջանի հետ միջուկային ոլորտում համագործակցության խորացման պատրաստակամության մասին, և «կողմերը բանակցություններ են վարում նոր ատոմակայանի կառուցման շուրջ»։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]