Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքը․ Ոսկեպար համայնքի բնակիչների ուղերձը՝ Փաշինյանին 04/02/2024   11:43  |  ԼՐԱՀՈՍ

Ոսկեպար համայնքն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով․

«Սույն ուղերձը ստորագրեվել է համայնքի գրեթե բոլոր անդամների կողմից և համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առձեռն հանձնվել է Նիկոլ Փաշինյանին։

Մենք՝ ներքոստորագրյալներս, Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպար, գյուղի բնակիչներս, մեր խոր անհանգստությունն ենք հայտնում վերջերս ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնավորապես նաև Ձեր կողմից մեր բնակավայրի հարակից տարածքների ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին հայտարարությունների կապակցությամբ։

Նախ՝ մի քանի խոսք այն մասին, թե ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը մեր տարածաշրջանում։ Նախկին՝ խորհրդային պետության կողմից մեզ ժառանգություն թողնված սահմանները դիտավորյալ այնքան էին խճճվել ու խեղաթյուրվել, որ Հայաստանի մնացած բնակավայրերին կապող մեր ճանապարհները գտնվում էին ադրբեջանցիների հսկողության տակ։ Վերջիններս ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո սկսեցին մեր քաղաքացիների հանդեպ բռնություններն այդ ճանապարհահատվածներում, իսկ 1991թ․ հետո սկսվեցին ՀՀ քաղաքացիների առևանգումները։ Այդ տարիներին մեր և հարևան բնակավայրերից առևանգվեցին մի քանի, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ ճանապարհահատվածներից գերեվարվեցին և անհետ կորան քառասունից ավելի ՀՀ քաղաքացիներ։ 1991թ․ հակառակորդի կողմից թալանվեցին, ավերվեցին, պայթեցվեցին Ոսկեպարի Ժամի ձոր թաղամասի բոլոր տները, իսկ գյուղը գրեթե մշտապես ենթարկվում էին գնդակոծության ու հրետակոծության․․․ Այդ ամենից հետո միայն՝ մենք ելել ենք պայքարի ոչ թե տարածքներ գրավելու, այլ մեր ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը պաշտպանելու և նվաճելու։ Շատ թանկ՝ զոհերի ու խեղված կյանքերի գնով միայն 1992թ․մեզ դա հաջողվեց։

Այսօր, երբ պետությունների «տարածքային ամբողջականության» կեղծ թեզի տակ հրապարակի վրա են այդ տարածքների վերադարձի մասին հրապարակային հայտարարությունները, ապա դա մեզ համար միանգամայն անընդունելի է։ Իսկ ու՞ր է մնում «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» մեզ տրված ազատ ապրելու և տեղաշարժվելու իրավունքը։ Նույնիսկ այսօր, երբ հակառակորդի դիրքերից գտնվում ենք որոշակի հեռավորության վրա, պարբերաբար ենթարկվում ենք հակառակորդի ոտնձգություններին և մեր երկիըը չի կարող ապահովել մեր երեխաների անվտանգությունը, ի՞նչ կլինի, երբ այդ տարածքները վերադարձվեն և թուրք տարրը հայտնվի մեր տներից 20-30 մ, դպրոցից 100 մ հեռավորության վրա, երբ մենք նորից կհայտնվենք արտաքին աշխարհից մեկուսացված, թշնամական տարրով շրջապատված վիճակում։

Մյուս կողմից, եթե խոսում ենք «տարածքային ամբողջականության» մասին, ապա արդյոք հակառակ կողմը պատրաստվու՞մ է վերադարձնել հենց մեր տարածքում Հայաստանի ինքնիշխան տարածքի իր հսկողության տակ գտնվող տարածքները՝ Բերքաբեր գյուղի մոտ 900 հեկտարը Ջողազի ջրամբարի ձախ ափին, Կոթիի 2-3 կմ-անոց շերտով իրենց կողմից վերահսկվող սահմանակից տարածքները, էլ չխոսելով Արծվաշենի և մնացած տարածքների մասին։ Համոզված ենք, որ հակառակորդը չի էլ մտածում այդ մասին։

Մենք չէ, որ պետք է ՀՀ կառավարությանը բացատրենք այս տարածքում սահմանների նույնիսկ ամենափոքր հետքաշման ստրատեգիական նշանակության, պետական անվտանգության խաթարման մասին, բայց ստիպված ենք շեշտել, որ սահմանի այս հատվածում տարածքային զիջման արդյունքում կտուժեն ոչ միայն սահմանամերձ Բերքաբեր, Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան բնակավայրերը, այլ նաև Հայաստանը կկորցնի Իջևան- Նոյեմբերյան միջպետական մայրուղին, կդատարկվեն նշված բնակավայրերը, և հակառակորդի համար սարերով ազատ ճանապարհ կբացվի դեպի Ալավերդի, Վանաձոր․․․

Միամտություն կլինի կարծել, թե հաջորդ քայլին հակառակորդը չի պահանջի հանձնել այսպես կոչված «անկլավները», իսկ թե ի՞նչ կկատարվի մեր երկրի հետ դրանից հետո, նույնիսկ սարսափելի է մտածել։ Մեր ոչ բարով հարևան երկրի նախագահի ամենօրյա ելույթներում լսում ենք պահանջատիրական ավելի մեծ նկրտումներ մեր երկրի նկատմամբ՝ Զանգեզուրի, Սևանի, նույնիսկ Երևանի մասին։ Դա նրանց վարքագիծն է․ այստեղ հայտնվելուց հետո, ուրիշինը խլելու նրանց ցանկությունը երբեք չի մարելու։ Նրանք հարգում են միայն ուժի իրավունքը և խաղաղություն են կնքում միայն ուժեղի հետ։ Եվ միջազգային ոչ մի իրավունք, ոչ մի կառույց չի կարող զսպել նրանց։

Ոսկեպարը և հարակից հայկական բնակավայրերը հազարամյա պատմություն ունեն։ Այստեղ մեր գյուղերը գոյություն ունեն առնվազն 4-րդ դարից և կարողացել են դարերի մաքառումների միջով հասնել 21-րդ դար և պետք է հարատևեն։ Թուրք տարրը ընդամենը 200 տարի առաջ է այստեղ հայտնվել և միշտ էլ ձգտել է մեզնից խլել այստեղ ապրելու մեր իրավունքը, բայց դա նրան չի հաջողվել։ Չի հաջողվել նաև 90- ականներին, չի հաջողվելու նաև այսօր։ Դրա վկան մեր հազարամյա մշակութային կառույցներն են, բերդերն ու եկեղեցիները։

Վերջում ուզում ենք հույս հայտնել, որ կանսաք մեր խոսքին և կփորձեք այս տարածաշրջանում այլ լուծումներ գտնել, որոնք չեն լինի արդեն իսկ գոյություն ունեցող ամուր պաշտպանական գծերի զիջման, մեր բնակավայրերի բնակչության ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարման հաշվին։

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անհամաձայնությունն ենք հայտնում Ադրբեջանի կողմից ներկայացվող տարածքային պահանջների բավարարմանը և սահմանի այս հատվածում տարածքային զիջումներին։ Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքը, լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում՝ ի շահ մեր հայրենիքի ու բնակավայրերի պաշտպանության»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:14 01/04/2024  |  Սոցիալական ցանցերՄտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու. Ոսկան Սարգսյան
19:20 31/03/2024  |  ԼՐԱՀՈՍՏավուշի եկեղեցիներն այսօր մարդաշատ էին` Բագրատ Սրբազանի կոչով ուղեւորվել են Ոսկեպար
08:23 30/03/2024  |  ՄամուլՈստիկանական հատուկ խմբեր են գործուղվել Ոսկեպար․ «Հրապարակ»
15:19 28/03/2024  |  Սոցիալական ցանցերՈսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
11:35 28/03/2024  |  Սոցիալական ցանցերՉի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան
08:06 28/03/2024  |  ՄամուլԳեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
21:48 27/03/2024  |  ԼՐԱՀՈՍ«Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ
18:37 27/03/2024  |  ԼՐԱՀՈՍՈսկեպարում 14-15 տարեկան երեխաները զինվորագրվում են, մինչդեռ Երևանում մտածում են, թե կատակ է. Մեկնարկել է «Միասին» շարժման հանրահավաքը
17:10 27/03/2024  |  ԼՐԱՀՈՍՏավուշում էլ ունենք հողեր, որոնք, ըստ քարտեզների, պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան
16:52 25/03/2024  |  ԼՐԱՀՈՍԻնչու է Հայաստանը միակողմանի զիջումների գնում. ԱԳ փոխնախարարի մեկնաբանությունը

Արխիվ

[]