ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ծանր վիրավորանքի» հոդվածը շարունակում է գործել. իշխանությունը մոլորեցնում է հանրությանը 04/02/2024 20:49 | ԼՐԱՀՈՍ
2018 թվականին փողոցով իշխանության եկածները խոստանում էին նպաստել երկրի ժողովրդավարացման գործընթացին: Սակայն, ինչպես պատմականորեն լինում է պոպուլիզմով իշխանություն զավթածների պարագայում, խոստումները արագորեն ի չիք դարձան: Հայաստանում ոչ միայն ժողովրդավարացման գործընթացը առաջընթաց չապրեց, այլ նաև տեղի ունեցավ հակառակ գործընթացը: Առաջընթացի փոխարեն` ակնհայտ հետընթաց: Այսօր «նիկոլական» Հայաստանում մարդկանց դատում են կամ ֆեյսուքյան գրառումների, կամ էլ հաղորդումների ժամանակ հնչեցված խոսքի համար: Ներկաների կողմից ֆետիշացված բորենու կերպար ստացած, բազմաթիվ «գործած և չգործած մեղքերի» մեջ մեղադրվող նախկինների Հայաստանում իշխանության մտքով չէր անցնի մարդուն կալանավորել հաղորդման ժամանակ հնչեցված սուր քննադատության համար: Ժամանակին կար SOS հաղորդումը, որն ընդգծված հակաիշխանական ուղղվածություն ուներ և իր քննադատության համատեքստում լեքսիկոնի և բառերի ընտրության մեջ սահմաններ չէր դնում: Այս մասին իր հոդվածում գրում է «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը։
Այնուամենայնիվ, «բոբո» նախկինների ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի կալանավորել հաղորդման հեղինակներին: Այսօր, սակայն, «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվող պետությունում «ժողովրդավարության փարոս» նիկոլական իշխանությունը կալանավորում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ընդամենն այն բանի համար, որ նրանք սուր էպիտետներով քննադատել են դավաճան իշխանությանը: Սովորաբար «մեծ վոժդ»-երին քննադատելու համար մարդկանց կալանավորում են այնպիսի երկրներում, ինչպիսին Փաշինյանի կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի Ադրբեջանն է, որտեղ նույնպես անգամ համացանցային խոսքը քրեական հետապնդման առիթ է հանդիսանում: Փաստացի, Փաշինյանը ոչ միայն ֆիզիկապես հողեր տալով է հանձնում մեր երկիրը Ադրբեջանին, այլ նաև նա այնպիսի կառավարման գործիքակազմ է որդեգրել, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու համատեքստում, որի արդյունքում մեր երկիրը ընդհուպ մոտեցել է Ադրբեջանին:
«Իմնեմնեիմի»-ի գործի համատեքստում հատկանշական է, որ փոդքասթը վարողների քննադատությունը տեղավորվում է Փաշինյանի իշխանության օրոք ժամանակին գործածության մեջ եղած տխրահռչակ «ծանր վիրավորանքի հոդվածի» շրջանակներում, որը 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով ապաքրեականացվեց: Այս գործի շրջանակներում նրանց սուր քննադատությունը որակավորվել է որպես խուլիգանություն: Ակնհայտ է, որ գործող իշխանությունների կողմից «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացվել է` անհրաժեշտության դեպքում քաղաքական ընդդիմախոսների դեմ որպես մահակ օգտագործելու համար:
Ինչ է ստացվում. փաշինյանական ռեժիմն օր-օրի սասանվող իշխանության հիմքերի ամրապնդման և հանրության արդարացի զայրույթի զսպման համատեքստում մոգոնել էր «ծանր վիրավորանքի» հոդվածը: Հետագայում, արևմտյան միջազգային կառույցների ճնշումների ներքո, այն ապաքրեականացվեց, իսկ այժմ վերակենդանացվել է քրեական օրենսգրքի «խուլիգանության» հոդվածի շրջանակներում: «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունն ու երկու ամսով կալանավորումը իշխանությանն ուղղված քննադատական խոսքի համար լավագույն ապացույցն է այն բանի, որ իշխանությունները ոչ միայն որոշել են ակնհայտ ռեպրեսիվ գործիքակազմով ճնշել ազատ խոսքը, այլ նաև «մանկական շուստրիությամբ» փորձ են անում մոլորեցնել միջազգային հանրությանը` ապաքրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացնելով քրեական օրենսգրքի այլ հոդվածի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ