ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունում տեղյակ չեն, թե ում կողմից եւ ինչ իրավական հիմքի վրա է պատրաստվել այն մակետը, որը ձեռքին Փաշինյանը շրջում է 04/01/2024 21:35 | Քաղաքական
ՀՀ կառավարությունում դժվարանում են ասել, թե ինչի հիման վրա է կազմվել այն մակետը, որը Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվում է որպես ՀՀ քարտեզ։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել էր ինչ-որ թիթեղյա մակետով՝ պնդելով, թե դա Հայաստանի Հանրապետության քարտեզն է, որի ամբողջականությունը պատրաստ են պաշտպանել։
Այդ թիթեղը դարձել է Նիկոլը Փաշինյանի գրեթե մշտական ուղեկիցը՝ անգամ քպականների հետ հանդիպումների ժամանակ։
«Փաստինֆո»-ն մարտի 21-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկացնել, թե այն մակետը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր վերջին ասուլիսում, ի՞նչ քարտեզների հիման վրա է կազմվել։ Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը քանի՞ քառակուսի կիլոմետր է։ Որն է այդ մակետի իրավական հիմքը, ում կողմից է պատրաստվել։ Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնել է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը այն ընդգրկմամբ, որը ներկայացված է այդ մակետում։
Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ են սահմանագծում սկսել Տավուշից։ Հարցմամբ՝ հիշեցրել էինք, սահմանագծումը, փաստացի, սկսվել է Սյունիքից ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չի շարունակվում նախևառաջ Սյունիքի մարզից, որտեղ դեռ 2020 թ-ի պատերազմից հետո ադրբեջանական կողմը սկսել էր սահմանագծում իրականացնել՝ ներկայացնելով GPS քարտեզները։
Արդյոք հայկական կողմը պատրաստակամ է միակողմանի դուրս գալ Ադրբեջանի կողմից պահանջված տարածքներից, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո։
Հայկական կողմն ունի՞ վստահություն, որ, օրինակ, Տավուշի ներկայիս դիրքերից զորքերը հետ քաշելու հետ միաժամանակ ադրբեջանական կողմը նույնն կերպ կհանձնի նաեւ Բերքաբերի օկուպացված տարածքները, զորքերը դուրս կբերի ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո։
ՀՀ-ն պատրա՞ստ է միակողմանի բարի կամք դրսեւորել ու զորքերը հետ քաշել՝ անկախ Բաքվի գործողություններից։
Սակայն պարզվեց, որ նշված հարցերից ոչ մեկի պատասխանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չունի։ Չգիտեն անգամ Փաշինյանի՝ շրջանառության մեջ դրած մակետի իրավական հիմնավորումները ու մեկ ամիս ժամանակ են խնդրել՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու եւ հարցերին պատասխանելու համար։ Սա եւս մեկ առիթ է ՀՀ դատախազության համար (ընդգծենք՝ ՀՀ եւ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի դատախազության- խմբ) վարույթ նախաձեռնել՝ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով։
Բավական է միայն մեկ մեջբերում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածից՝ Պետական դավաճանություն է համարվում թշնամու կողմն անցնելը, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ ՀՀ քաղաքացի համարվող Նիկոլ Փաշինյանը որեւէ առիթ բաց չի թողնում թշնամու պահանջները հիմնավորելու համար, ավելին՝ իր հրապարակային խոսույթով հիմքեր է ստեղծում, որ Ադրբեջանը հիմքեր ունենա ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիա նախաձեռնելու համար։ ՀՀ կառավարության աշխատակազմն այսօր եւս մեկ անգամ փաստել է, որ այս պահին չունեն որեւէ իրավական հիմնավորում Փաշինյանի հրապարակային խոսքերի համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ