ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում սպանության դեպքերի թիվը աճել է 22,2 տոկոսով 04/01/2024 14:11 | Քրեական խրոնիկոն
2023 թվականի ընթացքում աճ է արձանագրվել մարդու դեմ ուղղված 40 հանցատեսակով: Քանակական առումով ամենաբարձր աճ արձանագրած հանցատեսակը սպանությունն է: 2023 թվականի ընթացքում արձանագրվել է սպանության 1187 դեպք՝ նախորդ տարվա 542-ի դիմաց. աճը՝ 645 դեպք կամ 119.0%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023թ․ տարեկան հաղորդումից։
Ըստ հաղորդման՝ սպանության 1187 դեպքից 1132-ը կամ 95.4%-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը որպես հանցագործության դեպք չէին հաշվառվում:
«Վերոգրյալը հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ 2023 թվականին մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ իրականում չի գրանցվել, հակառակը, մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 75- ով կամ 1.2%-ով (2022 թվականին՝ 6081, 2023 թվականին՝ 6006): Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի թվի, 2023 թվականին կազմել է 55՝ նախորդ տարվա 58-ի դիմաց, այսինքն՝ 3-ով կամ 5.2%-ով պակաս»,- նշված է հաղորդման մեջ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Երևան քաղաքում սպանության դեպքերի թիվն աճել է 4-ով կամ 22.2%-ով (2022 թվականին՝ 18, 2023 թվականին՝ 22), իսկ մարզերում՝ նվազել է 7-ով կամ 17.5%- ով (2022 թվականին՝ 40, 2023 թվականին՝ 33): 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված սպանության 55 դեպքից 42-ը բացահայտվել է, չի բացահայտվել 13-ը, որոնցից 7-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստին:
Ինչ վերաբերում է ինքնասպանության դեպքերին, ապա հաշվետու ժամանակահատվածում, ըստ դատախազության, ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են 84-ով կամ 28.7%-ով (2022թվականին՝ 293, 2023 թվականին՝ 377):
Նշված ցուցանիշը շարունակաբար վատթարացման միտում ունի. նախորդ տարի նույնպես արձանագրվել էր այդ ցուցանիշի աճ 175-ով կամ 60.3%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում ինքնասպանությունների թիվը կազմել է 198՝ նախորդ տարվա 188-ի դիմաց. հաշվետու տարում ինքնասպանությունների թիվն աճել է 10-ով կամ 5.3%-ով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ