ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական հայատյաց վարչակարգերը լռեցրել են պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայկական եկեղեցիներում աղոթքի շշուկներն․ Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ 03/31/2024 16:33 | Սոցիալական ցանցեր
Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի' գարդմանահայեր, շիրվանահայեր, նախիջևանահայեր,
Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միությունը շնորհավորում է ձեզ Սուրբ Զատկի նվիրական տոնի կապակցությամբ։
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տաղավար տոներից մեկը` Քրիստոսի հարության տոնը։ Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է պատարագ` ի նշանավորում համաքրիստոնեական այս Սուրբ իրադարձության, սակայն ցավով պետք է արձանագրել, որ այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնց ճնշող մեծամասնությունը դարերի պատմություն ունեն և ուղեկցել են հայ ժողովրդին իր պատմության դժնդակ շրջափուլերում։
Սակայն միայն Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական միջավայրը չէ, որ այսօր այլախեղման վտանգի առաջ է։ Անցած տասնամյակների ընթացքում ադրբեջանական հայատյաց վարչակարգերը լռեցրել են պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայկական եկեղեցիներում աղոթքի շշուկներն ու դարերի խորքից եկող շարականները տեղի հայության էթնիկ զտումների, բռնի տեղահանման, հայ հոգևորականության նկատմամբ հատուկ դաժանության և հավատավոր հայության հայրենազրկման միջոցով։ Հայոց եկեղեցիներից շատերն այլևս կանգուն չեն, հայկական գերեզմամատները հավասարեցվել են հողին։ Տասնամյակներ է, ինչ Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը, ի թիվս այլ իրավունքների, զրկված է նաև իր հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այսօր այդ հնարավորությունից զրկված է նաև Լեռնային Ղարաբաղի 150 հազար հայությունը, որը 2020֊2023 թթ. ընթացքում էթնիկ և ռասայական հիմքով ենթարկվել է պատերազմական հանցանքների, հումանիտար աղետի և էթնիկ զտման։ Սա քրիստոնեության դեմ համակարգային արշավ է, որն առաջնորդեցին <<իսլամաֆոբիայի>> մասին աղաղակող ադրբեջանական իշխանությունները` իրենց շուրջ համախմբելով հակաքրիստոնեական այլ տարրերի և մնալով անպատիժ։ Նման քայլերը խոշոր վտանգ են պարունակում միջկրոնական հարաբերությունների և փոխադարձ հանդուրժողականության ժամանակակից ընկալումների նկատմամբ։
Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միությունը Տիրոջ հարության Սուրբ օրը կոչ է անում քրիստոնեական աշխարհին` աջակից լինել անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից դրվագված ցեղասպանության ենթարկված հայության բոլոր, այդ թվում կրոնական իրավունքների ամբողջական և անհապաղ վերականգնման համար։
Քրիստոս հարյալ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ