ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը դեռ երկար ժամանակ կախվածություն կունենա ԵԱՏՄ-ից, հատկապես ՌԴ-ից, Եվրոպան կնախընտրի սեփական արտադրողներին խթանել. Գագիկ Մակարյան 03/29/2024 19:34 | Տնտեսություն
Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին ավելի է սերտաճել ԵԱՏՄ շուկաների հետ, հետևաբար, մենք ռուսական և ԵԱՏՄ շուկաներին այլընտրանքներ որոշելիս պետք է առաջին հերթին լավ կշռադատեինք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն՝ ադրադառնալով ԵԱՏՄ շուկան Եվրոպականով փոխարինելու հնարավորություններին։
Նրա դիտարկմամբ՝ նախ պետք է հասկանալ, թե եվրոպական շուկան ինչպիսի դժվարությունների մեջ է հայտնվել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմի պատճառով։ «Եվրոպայում երկրներ կան, որտեղ արդյունաբերական արտադրանքի ծավալը 30 տոկոսով նվազել է, այսինքն՝ այլընտրանքային լուծումներ գտնելիս պետք է հասկանանք՝ Եվրոպան ավելի շատ շահագրգռված կլինի Հայաստանի՞ց ապրանքներ ձեռք բերել, թե իր ներսում կփորձի իր արտադրանքը վերականգնել։ Բնականաբար, առաջին հերթին Եվրոպան կնախընտրի իր սեփական արտադրողներին, ներքին շուկան պահպանելու մասին։ Հայաստանը այդ շուկաներ ներխուժելու հնարավորությունը պետք է լավ կշռադատի»,- ասել է միության նախագահն ու ավելացրել, որ ՌԴ-ի հետ մեր առևտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին մեծացել է։ Ներկայումս մենք ՌԴ արտահանում ենք թե տեղական արտադրանք, թե բերվող և վերամշակվող արտադրանք։
«Տնտեսական աճի պայմաններում մենք նաև կարիք ենք ունենում հումքի և նյութերի, բնականաբար, ավելացնում ենք նաև ներմուծվող և վերամշակվող ապրանքների արտահանումը։ Այս տեսանկյունից՝ ՌԴ-ին այլընտրանք գտնելու լուծումները դեռևս սեղանին դրված չեն, մենք դեռևս չեն հասցրել դիվերսֆիկացնել նաև ներմուծվող ճյուղերը, ապրանքների դիվորսիֆիկացումը շատ դանդաղ է կատարվում»,- արձանագրել է փորձագետը։
Նա ընդգծեց, որ ներդրումային ծրագրերն առանձնապես ուղղված չեն այլընտրանքային ապրանքներ արտադրելուն, հետևաբար մենք նաև կաշկանդված ենք՝ այլ շուկաներ արագ գտնելու տեսանկյունից։
«Չնայած կառավարության հայտարարություններին, թե այլընտրանքային շուկաներ են փնտրում՝ այդուհանդերձ, եթե մենք այսպիսի տեմպերով շարժվենք մի քանի տարի դեռ ՌԴ-ին փոխարինող հարմար երկիր չենք գտնի։ Ընդ որում, երբ ասում ենք ԵԱՏՄ, հիմնականում նկատի ենք ունենում հենց Ռուսաստանին, Բելառուսի հետ մեր առևտրաշրջանառությունը չի ավելանում, մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք Ղազախստանի հետ, բայց այնտեղ էլ որոշակի խոչընոտներ կան, օրինակ մշակույթների տարբերությունները։
Կարծում եմ, Հայաստանը դեռ երկար ժամանակ կախվածություն կունենա ԵԱՏՄ-ից և հատկապես ՌԴ-ից՝ տնտեսական ներկա վիճակի, ֆինանսական ինստիտուտների փոխազդեցության, առևտրաշրջանառության, աշխատանքային միգրանտների՝ իրենց ընտանիքներին գումարներ փոխանցելու առումով»,- ասաց է Գ. Մակարյանը։
Դիտարկմանը, թե ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ-ից հայտարարություններ են հնչում առ այն, որ փորձելու են խթանել Հայաստանի տնտեսությունը ՝ Մակարյանն ասաց, որ խթանելու համար ԱՄՆ-ն առաջին հերթին պետք է ռազմավարություն մշակեր։ «Նման պրոցեսները միանգամից տեղի չեն ունենում, ԱՄՆ-ն հիմա թերևս գնահատում է Հայաստանի ապրանքների քանակները, գները, ուսումնասիրում է, թե մենք ո՞ր շուկաները կարող ենք մտնել։ Հայկական ապրանքներն իրենց գնային մրցունակությամբ և տրանսպորտային լոգիստիկայով պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի դրանք Եվրոպական և Ամերիկյան շուկաներում վաճառել։ Դրա համար կարևոր են դրանց որակական, քանակական հատկանիշները և տեղ հասցնելու արագությունը, այս 3 պարամետրերի առկայության պարագայում՝ մենք այդ շուկաների մասին կարող ենք մտածել։
Առհասարակ, եթե ԱՄՆ մտադրություն ունի դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսական ճյուղերը, ապա ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն պետք է ֆինանսական միջոցներով Հայաստանին օգնեն նոր ուղղություններ հիմնելու համար։ Այստեղ հարկավոր են նոր տիպի նորարական տեխնոլոգիաներ, նոր տիպի արտադրություններ, որոնք հիմնված պետք է լինեն ներքին աշխատուժի, ներքին մասնագետների վրա»,- նկատեց միության նախագահը։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ մենք ՌԴ-ի հետ այսօր ունենք շուրջ 7,3 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն, եթե անգամ դիվերսիֆիկացիան լինի 5 մլրդ՝ դա փոքր թիվ է։ «Այսինքն, դիվերսիֆիկացիան այնպես պետք է կատարվի, որ մենք կարողանանք մի քանի միլիարդ դոլարի առեւտրաշրջանառությունը շրջենք այլ ուղղությունների վրա։ Այսինքն, եթե կարողանանք 1-2 տարվա ընթացքում, օրինակ, 3-4 մլրդ դոլարի առևտրաշրջանառությունը շրջել, ապա դա արդեն զգալի թիվ կլինի։ Բայց ես դրա իրատեսականությունը դեռևս կհամարեմ շատ ցածր։ Իհարկե, շատ բան նաև մեզանից է կախված, թե որքանով մենք կկարողանանք այդ նպատակներն իրագործել՝ թե վճռականության առումով , թե կրթության առումով, որպեսզի նոր մասնագետներ ստեղծենք, թե բիզնես մշակույթի առումով։ Այս ամենն հաշվի առնելով, ես դրա իրատեսականությունը 25 տոկոս կարող եմ գնահատել, 75 տոկոսի չափով դեռ զգուշավոր եմ»,- եզրափակեց Մակարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ