ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արևմուտքի պարտադրանքը ԿԲ-ին՝ հրաժարվել «Միր» վճարային համակարգից, առաջին հերթին հարվածելու է հայ ժողովրդին ու Հայաստանի տնտեսությանը. տնտեսագետ 03/29/2024 21:27 | Տնտեսություն
Հավաքական արևմուտքը պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը չի գտնվում Հյուսիսային Ամերիկայում կամ Եվրոպայի արևմուտքում, որ ինքնակամ որոշի, թե ում հետ համագարծակցի, այս պայմաններում մենք պետք է համագործակցենք մեր հարևանների հետ, Իրանի, Վրաստանի, ՌԴ-ի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով մարտի 30-ից Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռուսական «Միր» վճարային համակարգի գործունեության դադարեցմանը։
Նա ընդգծեց, որ լավ նորությունն այն է, որ, այնուամենայնիվ, ոչ բոլոր բանկերն են, որ հրաժարվել համակարգից։
«Եթե անգամ մեկ բանկ շարունակում է աշխատել, դա դեռ չի նշանակում, որ բոլոր բանկերն են հրաժարվել։ Պետք է հաշվի առնենք, որ կան նաև այլ հնարավորություններ, որոնք հայ գործարարներն օգտագործել են՝ սվիֆթ համակարգը Ռուսաստանում անջատելուց հետո, այսինքն՝ հայ գործարարների և իրենց գործընկերների հնարամտությունը մինչ օրս չի հանգեցրել ճգնաժամային իրավիճակների։
Այդուհանդերձ, վերադառնալով Արևմտյան պահանջներին, ուզում եմ հիշեցնել, որ ՌԴ-ի հետ այսօր էլ բիզնես են անում այն երկրների գործարարները, որոնց կառավարությունները պատժամիջոցներ են կիրառում ՌԴ-ի նկատմամբ։ Ավելին, օրինակ, Մեծ Բրիտանիան մինչև հիմա նավթ է գնում ՌԴ-ից, և այլն։ Այսինքն, խաղի կանոններն այդքան էլ միանշանակ չեն, որպեսզի մենք ասենք, որ այ, մնացել էր Հայաստանը, Հայաստանն էլ պետք է միանա պատժամիջոցներին, փակի «Միր» համակարգը ու բոլոր հարցերը կարգավորվելու են»,- նշեց տնտեսագետը։
Նա ընդգծեց, որ սա Հայաստանի համար ոչ թե քաղաքական, այլ տնտեսական, բնակիչների սոցիալական կարիքների համար աննպատակահարմար լուծում է, և լուրջ հարված է քաղաքացիներին, քանի որ արտագնա աշխատանքի մեկնածները գումարներ են փոխանցում այս համակարգի միջոցով, նաև ՀՀ-ից կարող են գումարներ փոխանցվել ՌԴ։ «Ավելին, եթե մենք չենք ուզում ստվերային շրջանառությունը ավելացնել, որպեսզի մարդիկ փողն իրենց գրպաններում դրած չսկսեն ման գալ՝ ուրեմն պետք է այլ քաղաքակիրթ մեթոդներ կիրառել՝ հաշվի առնելով իրողությունները, ոչ թե տեսական դատողություններ անել, թե Ռուսաստանի հետ, ով համագործակցում է՝ բոլորի թթվածնի խողովակները պետք է փակել։ Եթե այդպես շարունակվի դա կարող է գնահատվել որպես քայլ՝ հայ ժողովրդի դեմ»։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ պետք է հասկանալ, թե դրա հետևանքն ինչ կլինի, իսկ ՌԴ-ին սրա արդյունքում շատ մեծ հարված չի լինի։ «Փոխարենը՝ արևմուտքի կամ նրանց հետևում կանգնած ուժերի այդ պարտադրանքը հայաստանյան բանկերին առաջին հերթին հարվածելու է հայ ժողովրդին ու Հայաստանի տնտեսությանը» ։
Դիտարկմանը, թե ԿԲ-ն հայտարարել է, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնակամ են հայտարարել, համակարգից հրաժարվելու մասին, նա ընդգծեց, որ բոլոր առևտրային բանկերը իրենց գործունեությունը, իրենց նորմատիվները, հրահանգները, անգամ չգրված օրենքները որդեգրում են հենց ՀՀ Կենտրոնական բանկից։
«Այդ ինչպե՞ս է, որ այլ հարցերում Կենտրոնական բանկի հորդորները կամ նրանց սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը բանկերն անվերապահ ընդունում են, իսկ «Միր» համակարգի փակվելը հանկարծ բանկերն որոշել, քնել- արթնացել ու հայտարարել են, թե վատ երազ ենք տեսել, եկեք հրաժարվենք այդ համակարգից։ Իրականում հայտնի է, որ Կենտրոնական բանկի վրա արևմուտքից ճնշումներ կան ու շատ հստակ, հիմա որպեսզի հենց այդպես չներկայացնեն՝ կարող են հայտարարել, որ Հայաստանի ֆինանսական համակարգի ներկա իրավիճակը ստիպում է նման լուծումների գնալ։ Այսինքն, կարծում եմ նման խուսափոխական հայտարարությունը, թե բանկերն ինքնուրույն են որոշում կայացրել, տեղի չէ։
Ավելին, ինձ հետաքրքիր է, այս որոշման հեղինակները տնային առաջադրանք արե՞լ են, աշխատել են ու դրական կամ բացասական կողմերը նայե՞լ են, այլընտրանքային ճանապարհները հաշվի առե՞լ են։ Ինձ մոտ տպավորությունն է, որ առաջադրանքը թերի է կատարված»,- եզրափակել է Մանասերյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ