ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024 19:59 | ԼՐԱՀՈՍ
«Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը շարունակում է մնալ առկախված, իսկ վարույթը՝ կասեցված, թեև կասեցման հիմքը փաստացի վերացված է։
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Մասնագիտական հանրությունը բազմիցս մտահոգություններ է հայտնել օրենքի առնչությամբ՝ վիճարկելով դրա սահմանադրականության հարցը։ Արդյունքում, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում։
ՍԴ-ն 2022թ․ հուլիսի 8-ին աշխատակարգային որոշում էր կայացրել՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վենետիկի Հանձնաժողով դիմելու մասին և կասեցրել վարույթը։ Նշենք, որ ՍԴ-ն չորս հարց է հղել Վենետիկի հանձնաժողովին, որոնց վերաբերյալ էլ ստացել է պատասխան, ինչից հետո էլ 2023թ․ հուլիսի 7-ին ՍԴ-ն նախ աշխատակարգային որոշմամբ վերսկսել է վարույթը, ապա՝ նույն օրը մեկ այլ որոշմամբ՝ կրկին կասեցրել։ Այս անգամ ՍԴ-ն հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր դատախազությանը, որոնց պատասխանը ստանալուց հետո վարույթը պետք է վերսկսվեր։
Ինչպես պարզվեց՝ դատախազությունը պատասխանել է ՍԴ հարցադրումներին, սակայն վարույթը շարունակում է կասեցված մնալ առ այս պահը։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Սահմանադրական դատարանի հարցադրումներին Գլխավոր դատախազությունից պատասխանել են 2023 թվականի սեպտեմբերին:
Փաստացի՝ կարող ենք արձանագրել, որ կասեցման հիմքն այս պահին վերացված է, սակայն ՍԴ-ն չի շտապում քննություն իրականացնել։ Ուշագրավ է, որ այս գործով զեկուցողը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, որն այս պահին մտազբաղ է՝ ՄԻԵԴ ՀՀ դատավոր նշանակվելու տեսլականով, ինչի մասին «Փաստինֆո»-ն հայտնել էր դեռևս ամիսներ առաջ։ Այսօր Գրիգորյանն արդեն թեկնածու է՝ պաշտոնապես։ Վահե Գրիգորյանից բացի ՄԻԵԴ ՀՀ դատավորի հավակնորդներն են՝ փաստաբան Հայկ Ալումյանը, դատավորներ Նորա Կարապետյանը, Լիզա Գրիգորյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, ի․գ․թ․, դոցենտ Աննա Մարգարյանը, սահմանադրագետ Արմեն Մազմանյանը։
Այս հանգամանքներով պայմանավորված էլ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վարույթում գտնվող գործերը մղվել են երկրորդ պլան, սակայն մինչ ՍԴ-ն կքննի գործը և կկայացնի որոշում, ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն շուրջ 100 դիմում է ներկայացրել դատարան։ Որևէ մեկով դեռևս որևէ դատավճիռ կայացված չէ, հայցադիմումներից միայն 7-ն է գտնվում բուն դատաքննության փուլում։ Թեև մասնագիտական հանրությունը հակված է կարծելու, որ առաջիկայում դժվար թե ականատես լինենք դատավճիռների՝ նկատի ունենալով օրենքի կարգավորումների խնդրահարույց լինելը, դատարանների վարույթում գտնվող գործերից երկուսով արդեն հաշտություն է կնքվել։ Ասել է թե՝ պատասխանող կողմն ինքնակամ որոշել է համաձայնել և հանձնել դատախազության կողմից վիճարկվող գույքը, ամենայն հավանականությամբ, օր առաջ քաշքշուկներից ազատվելու համար։ Իսկ ինչ է լինելու այդ գույքի հետ, եթե հանկարծ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչտ օրենքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել