ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024 20:14 | Քրեական խրոնիկոն
Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող։ Այլ անձանց կյանքին սպառնալ չի եղել, իրենք իրենց են վնասել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին նռնակով զինված երեք տղամարդ, որոնք, ինչպես պարզվել է հետագայում, «ԱԺԲ» աջակիցներ են, փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ոստիկանության շենքի մոտ նռնակ են պայթեցրել, ինչի հետևանքով նռնակով զինված անձանցից երկուսը բեկորային վիրավորվում են ստացել՝ իրենց իսկ նռնակներից եւ տեղափոխվել են հիվանդանոց։ Երրորդ տղամարդուն վնասազերծել է ԱԱԾ հատուկ նշանակության «Ալֆա» ջոկատը։ Դեպքի առթիվ ախաձեռնվել է քրեական վարույթ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ Մեղադրյալներից երկուսը կալանավորվել են, մեկը՝ գտնվում է հիվանդանոցում։
Արայիկ Պապիկյանը, անդրադառնալով արարքի որակմանը, նշեց, որ որքանով մամուլից է տեղեկացվել՝ միտք է հնչել, թե «մենք մեզ կպայթեցնենք, տղաներին բաց թողեք», ուստի ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող, տարրեր չկան։
«Ուրիշների, այլ անձանց կյանքին սպառնալ չի եղել, իրենք իրենց են վնասել։ Համենայն դեպս՝ այնքանով, որքանով կարողացանք մամուլից ստանալ այդ կցկտուր տեղեկությունները, ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող, բայց չեմ զարմանում՝ ռեժիմը ռեպրեսիաների ճանապարհ է ընտրում և կօգտագործի այս առիթը՝ նաև այն անձանց դեմ, որոնք ընդվզման փորձ կանեն՝ անկախ նրանից, թե դա ինչպես կդրսևորվի։ Բոլորին բանտերով կսպառնան, թեև հիմա այնքան մարդկանց են պահում բանտերում։ Մեթոդները կապ չունի իրենց համար։ Պետք է՝ հոդվածը կգտնեն, բանտ կտանեն»,- նշեց Պապիկյանը՝ ավելացնելով․ «Այդ ռեժիմից ազատություն եմ մաղթում»։
Նշենք, որ փաստաբան Արայիկ Պապիկյանն առաջիկայում կներգրավվի գործով՝ որպես պաշտպան։ Փաստաբանը տեղեկություն չունի՝ արդյո՞ք մեղադրյալների մասնակցությամբ քննչական գործողությունների, դատարանում՝ կալանքի նիստերի ընթացքում պաշտպաններ ներկա եղել են, թե ոչ։ Անդրադառնալով ԱԺԲ անդամների տանը՝ դեպքին հաջորդած խուզարկություններին՝ Պապիկյանը նշեց, որ մոտ 20 հասցեներում խուզարկություն է եղել, հիմնականում՝ աջակիցների կամ հետևորդների հասցեներում, անհատ անձինք են։
«Ըստ պաշտոնական հայտարարության՝ այնպիսի բաներ են հայտնաբերել, ինչն արդեն երրորդ օրն է՝ ընդամենն իրենց թողել ծիծաղելի իրավիճակում՝ ինչ-որ սխեմա են գտել՝ փողոցները նկարած՝ հանրապետության Հրապարակում, զինվորական հանդերձանք են գտել, ինչը երևի յուրաքանչյուր հայի տանը կա՝ պատերազմից հետո։ Եթե այդ թղթի վրա գրված բանը սխեմա են համարում, դա իրենց որակն է, երևի կյանքում սխեմա չեն տեսել։ Հայտնաբերված «սարսափելի» բանը 2-3 նռնակ է եղել՝ չգիտեմ որտեղից և ինչ-որ զանգված էին գտել՝ կրկին չգիտեմ, թե որտեղից»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ ԱԺԲ գրասենյակում խուզարկություն չի իրականացվել, իսկ պաշտոնական հաղորդագրությունը «սուտ» է․ «Հավանաբար՝ ինչ-որ մեկի տանից ինչ-որ բան գտել են, կամ՝ իրենք դրել են, իրենք էլ՝ հայտնաբերել։ Չեմ վստահում, չեմ հավատում այդ հայտարարությանը։ Իրենք շատ ծիծաղելի են, որովհետև մտնել 20 հասցե և ոչինչ չգտնել, դա ցույց է տալիս իրենց վախերը։ Ես ուզում եմ տեսնել նաև այն դատավորներին, որ 20 հասցե խուզարկության թույլտվություն են տվել, ոչինչ չեն գտել։ Սա ցույց է տալիս, թե ինչքան էժան են։ Շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբալի չլիներ։ Խոսքը պետական ինստիտուտների մասին է՝ դատարանների, ԱԱԾ, ուժային կառույցներ և հանրության դատին են ներկայացրել զավեշտալի, ողբերգական տեսարան»։
Պապիկյանի խոսքով՝ եթե զինվորական հագուստը ներկայացվում է որպես արգելված իրեր, առարկա, ապա ՀՀ բնակչության 80 տոկոսին պետք է քրեական հետապնդման ենթարկել, որովհետև այդպիսի տարրեր առնվազն 80 տոկոսի մոտ կա։ Փաստաբանը, թեև տեղեկություն չունի, բայց չի բացառում, որ օհմ-ներ իրականացված լինեն գործով։
«Չեմ զարմանում, որ դա կատարել են, կատարում են։ Ում համար է գաղտնիք, որ իշխանությունն՝ իրեն ոչ հաճո, իրենց քննադատող քաղաքական գործիչներին հետապնդում են, գաղտնալսում են։ Համոզված եմ՝ հիմա էլ շարունակվում է։ Ռեպրեսիվ մեթոդը վերջին տարիներին շատ բացահայտ է։ Կարծում եմ՝ բոլոր այն անձինք, որոնք հետապնդումների տակ են, իրենք գիտեն, որ շուրջօրյա ապօրինի կամ օրինական հսկողության ներքո են գտնվում»,- ասաց Պապիկյանը։
Ինչ վերաբերում է դեպքի օրը ոստիկանության Մասիվի բաժնի մոտից հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց, ապա փաստաբանը հայտնեց, որ Արթուր Մովսիսյանին պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, վիճակը բավականին լավ է, գիտակցությունը տեղն է, իսկ Վարդգեսի վնասվածքը թեթև էր, հաշվի առնելով առողջական բավարար վիճակը, կալանքի հարցը արդեն լուծել են, չի բացառվում, որ Արթուր Մովսիսյանի խափանման միջոցի հարցը ևս լուծվի առաջիկայում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ