ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024 17:43 | ԼՐԱՀՈՍ
Մեր ցանկացած գործողություն, քայլ, խոսք, մասնավորապես իմ՝ որպես Արցախի ԱԺ պատգամավորի, ունի մեկ նպատակ՝ վերադարձ Արցախ, կամ Արցախի վերադարձ հային։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի մտահոգության։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում կա մեկ կառավարություն, որը ՀՀ կառավարությունն է՝ այդպիսով իր մտահոգությունը հայտնելով Արցախի հանրապետության վտարանդի կառավարության ձեւակերպման առնչությամբ։ Փաստենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսօր չեն կարողանում իրենց գործունեությունն իրականացնել Արցախում, քանի Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի վարած բանակցությունների արդյունքում ստիպված են եղել տեղահանվել։
«Մի բան կարող եմ ասել՝ ի պատասխան ՀՀ վարչապետի այսօրվա հայտարարության, որ ցանկացած մեր գործողություն, ի նկատի ունեմ կոնկրետ իմ պահով՝ որպես Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորի, ցանկացած խոսք, քայլ մի նպատակ ունի՝ վերադարձ Արցախ, կամ Արցախի վերադարձ հային»,- նշել է տիկին Հակոբյանը։ Վերջինս արձանագրեց, որ իրենք նպատակ չունեն որևէ այլ գործառույթ իրականացնելու բացի արդարացի քայլերից, որովետև Արցախի Հանրապետությունը, ըստ էության կա, որը օկուպացվել է թշնամու կողմից և իրենց գործողությունները միտված են Արցախի վերադարձին։
Ավելին, նա փաստեց, որ Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը։
«Ինքը ունի բարի, ճիշտ, պաշտպանիչ նշանակություն նաև ՀՀ համար և ցանկացած նույն սոցիալական հարցերը, որոնց մասին խոսում ենք, բարձրացնում ենք, իրենց մեջ ունեն մի բաղադրիչ՝ Արցախի վերադարձը հային։
«Մեր համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում և այդ 2 հայկական հանրապետությունները մեր համար մեկ հայրենիք են»,- նշեց Արցախի խորհրդարանի պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ իրենք չեն կարող Արցախը գերադասել՝ ստորադասելով ՀՀ-ն , կամ հակառակը, չեն կարող Հայաստանի Հանրապետությունը գերադասել՝ ստորադասելով Արցախը։ «Եթե մեր քայլերի մեջքին կանգնած լինեին ՀՀ իշխանություններ, շատ ավելի ճիշտ կլիներ, շատ ավելի ուժգին, շատ ավելի լսելի»,- արձանագրեց տիկին Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ