ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024 13:13 | Սոցիալական ցանցեր
Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց մի որոշում, որով շարունակվելու է բռնի տեղահանված արցախցիներին տրվել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար 50,000 դրամ ամսական աջակցությունը՝ առայժմ մինչև տարեվերջ: Լավ է, որ այս ծրագրում վերջապես ներառվել են նաև 2020թ. տեղահանված անձինք՝ բացառությամբ 2022թ. ընդունված բնակարանային ծրագրի շահառուների: Այս մասին գրել է Արտակ Բեգլարյանը.
«Ողջունելի է այս որոշումը, որին բոլոր տեղահանվածներն են սպասել՝ որպես առկա կարիքների մասնակի բավարարման միջանկյալ ու կարևոր միջոց: Այս որոշման արդյունքում որոշակիորեն նվազելու է նոր թափ առած արտագաղթի ալիքը:
Սա հերթական օրինակն է, թե ինչպես հանրության համախմբումն ու հավաքական ձայնի արդարացի բարձրացումը կարող է հաջողություն ապահովել: Այս որոշումն ակնհայտորեն Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության մեկնարկած պայքարի արագ արդյունքներից է, քանի որ նախքան մեր պայքարի մեկնարկը ՀՀ իշխանությունները քանիցս հայտարարել էին, որ ապրիլից նշանակալիորեն կրճատելու են ծրագիրը՝ աջակցություն տրամադրելով միայն երեխաներին:
Այնինչ երբ զգացին հանրային հիմնավոր ու լայն ճնշումը, լրիվությամբ վերանայեցին իրենց մտադրությունները և ընդունեցին ավելի ներառական ու արդար ծրագիր, քան նույնիսկ այս վեց ամսվա ընթացքում գործող ծրագիրն է:
Թեև մեր պայքարի ու հանրային ճնշման արդյունքում որոշակի դրական միտումներ են նկատվում նաև բնակարանային սպասվող ծրագրի կանխավ հայտարարված մոտեցումների վերանայման հարցում, սակայն դեռ մի շարք սկզբունքային խնդիրներ լուծման կարիք ունեն: Դրանց և մեր հիմնարար դիրքորոշումներին կարելի է ծանոթանալ մարտի 20-ի հանրահավաքում ընդունված մեր հայտարարության տեքստում (հղումը՝ մեկնաբանությամբ): Սակայն ամենակարևորն այն է, որ բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի: Վերջիվերջո, բուն խնդիրը քաղաքական է՝ բխելով մեր հավաքական իրավունքներից ու շահերից, սակայն ոչ զուտ մարդասիրական կարիքներից:
Իսկ ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում՝ հաճախակի կա՛մ ընդհանրապես չապահովելով ներառականություն, կա՛մ կեղծ ու ձևական ներառականություն խաղալով: Ինչու՞ պետք է սխալ ու թերի որոշումներ կայացվեն առանց մեր հանրության ու Արցախի պետական մարմինների կարծիքներն ու առաջարկները հաշվի առնելու, հետո բախվեն լայնածավալ բացասական հետևանքների ու հանրային դժգոհության՝ ստիպված մտածելով սխալները սրբագրելու մասին...
Նախաձեռնությունն էլ, վստահ եմ, շարունակելու է իր պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության համար՝ չնայած տարաբնույթ ու բազմաղբյուր շահարկումներին, դժվարություններին ու ճնշումներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/17/2025 08:31 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:29 «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․«Հրապարակ»
- 01/17/2025 08:25 Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց ․«Հրապարակ»
- 01/17/2025 08:23 Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:20 Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․«Հրապարակ»
- 01/17/2025 08:18 Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի