ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փնտրում եմ մարդկանց, որոնք կասեն, թե դրանք Տավուշի գյուղեր են, միշտ էլ իմացել ենք, որ դրանք Ադրբեջան են. Ալեն Սիմոնյան 03/27/2024 15:20 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում չկա քննարկում Տավուշից որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք, փնտրում ենք այն մարդկանց, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է, ես ման եմ գալիս այդ մարդկանց, ովքեր կգան և կասեն, որ դա Հայաստանի տարածք է»,- ասելէ Սիմոնյանը։
Հարցին, եթե քարտեզ չկա, ինչպե՞ս են որոշում, որ դա Հայաստանի տարածք չէ՝ նա պատասխանեց, որ արդեն ասել է, որ Հայաստանը մետր առ մետր կարող է իր տարածքը ցույց տալ։
«Կոնկրետ սահմանի տեղը Հայաստանի Հանրապետությունը գիտի։ Այն մարդիկ, որոնք ապրում են Տավուշում, գիտեն, թե որ գծից այս կողմ է միշտ եղել Հայաստանի Հանրապետություն, և ՀՀ բոլոր իշխանությունները շատ լավ իմացել են, մենք էլ բոլորս շատ լավ իմացել ենք, տեսել ենք այն ճանապարհը, այն կտորը, անգամ ինչ-որ ժամանակ կանգնել՝ ասել ենք՝ այ տես, սա արդեն Ադրբեջան է։ Այնպես որ՝ մենք որևէ նոր բանի մասին չենք խոսում, ես հասկանում եմ, որ ընդդիմությունը հերթական անգամ փորձում է դրա վրա ինչ-որ բան գեներացնել, նախապես ասում եմ, չի ստացվելու»։
Հարցին, թե արդյոք հաշվարկել են վտանգները՝ Սիմոնյանն ասաց, որ այո, հաշվարկել են, ու հենց այդ հաշվարկն է դրված ամեն ինչի հիմքում։ «Երբ Ղարաբաղի պատերազմի մասին խոսակցություններ էին գնում, ու փողոցում տարբեր դուրսպրծուկներ վազվզում էին ու մեզ մեղադրում հողեր հանձնելու, հետո հողեր չհանձնելու, ժամանակին պատերազմը կանգնեցնելու, հետո չկանգնեցնելու մեջ, մեզ ասում էին՝ ինչու այսպես կամ այնպես չարեցիք, եթե էդպես էր լինելու։ Հիմա տեղի է ունենում գործընթաց, որի անունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վերականգնում է, այն սահմանի, որն ապացուցված է։ Խոսքը քարտեզի մասին չէ, որ ամեն մեկս մի քարտեզ գծում է, խոսքը մի քարտեզի մասին է, որտեղ կա ստորագրոթյուն Ադրբեջանի կողմից և Հայաստանի կողմից։ Այսինքն, երբ ես ասում եմ, որ գիտենք Իրանից մինչև Վրաստան ընկած մեր սահմանը, ես խոսում եմ իրավաբանորեն, լեգիտիմ հիմքեր ունեցող քարտեզի մասին»,- ասել է Ա. Սիմոնյանը։
Հարցին, թե կա՞ երաշխիք, որ ադրբեջանցիներն էլ դուրս են գալու Հայաստանի օկուպացված տարածքներից՝ նա նշեց, նման երաշխիքների մասին չի կարող խոսել։ «Բնական է, որ այդ ամենը պետք է հայելային տրամաբանության մեջ դնեն, բայց այդ կետը, որտեղից պետք է սահմանը ուրվագծվի, արդեն ակնհայտ է, որ ճիշտը Տավուշից սկսելն է, որովհետև այնտեղ վիճելի մասերը ավելի քիչ են, քան մնացած տեղերում։ Այդ պրոցեսի միջոցով մենք կարող ենք ունենալ ամբողջական սահմանի ուրվագիծ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ