ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024 21:48 | ԼՐԱՀՈՍ
Ոսկեպարում էլ են խաբելու, հանելու են ժողովրդին։ «Փաստինֆո»-ն հետ զրույցում մտահոգ ասաց Շուռնուխի նախկին գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Էն ժամանակ, որ ասում էինք, գոռում, աղաղակում՝ եկե՛ք, օգնե՛ք, միասի՛ն ըլենք, ով զենք ա ստացել, թող գա, եկան մի քանի հոգի։ էլի մալադեց նրանց, որ եկան, բայց արդյունքում ոչ մի բան։ Մինչև տղեքը Գորիսից հասան՝ արդեն մեր զորքերը հանեցին, մնացին միայն մեր գյուղի տղաները։ Ինչ եմ ուզում ասեմ, զոհ դարձանք, էլի», - 2020 թվականի իրադարձությունները վերհիշում է Հակոբ Արշակյանը։
Այս տարիների ընթացքում գյուղում ոչինչ չի փոխվել, նույն վիճակն է, ինչը ստեղծվեց 2020 թ-ի դեկտեմբերին, երբ գյուղ մուտք գործեցին այդ այլազգիները։ «Սենց մի պատմություն կա,- ասում է Շուռնուխի նախկին գյուղապետն ու ավելացնում,- գորիսեցի մի վարորդ կար, գնացել էր Սև ծով՝ հանգստանալու։ Մի ցիլինդր էր հետը բերել, դրել գլխին ու գնացել գործի, սաղ վարորդներն ասել են , թե չի սազում, շուռ էր եկել թե՝ «էնքան դնիլ տեմ, աչքները սվորի, ասեն՝ սազում ա։ Հիմա մեր ժղովրդի վիճակն է, էլի, էնքան ադրբեջանցի են տեսել, որը աչքները սովորել ա։ Հավատացնում եմ։ Էտ նույն էլ ընդեղ ա կատարվելու»,- ասաց Արշակյանը՝ նկատի ունենալով Տավուշը։
Գյուղի կեսը թշնամուն հանձնելու ՀՀ քաղաքական իշխանության որոշումից հետո Շուռնուխում, կարելի է ասել, այլեւս անասնապահությամբ չեն զբաղվում։ «Ոնց ասեմ, անասնապահությունը պրծած ա։ Ունենք 2, 3 հոգի, որ անասնապահությամբ զբաղվում են, մնացածը՝ վերացրին։ Էտ անասունները վերացրեցին, որովհետեւ բաց էին թողնում, դե դրանք էլ սովոր են իրենց արտերին, արածելով անցնում էին թուրքի կողմը, իրենց գետն ա, ջուրը խմում։ Էն անասունները, որի անցնելը կամերայով ֆիքսած չէր, հնարավոր չէր լինում հետ բերել, թուրքերն ասում էին կգտնենք, բայց հո չէին գտնում, որ հետ տան»,- ասաց նախկին գյուղապետը։ Ըստ նրա՝ ռուս սահմանապահների միջոցով հաջողվում էր վերադարձնել միայն այն անասուններին, որոնց այն կողմն անցնելը հնարավոր լինում էր ապացուցել տեսագրությունների միջոցով։
«Տենց մի քանի դեպք եղան՝ անասունները անցել էին, թուրքի կողմը, հետ չտվեցին, ապացուցվածը՝ հետ տվի ։ Էնա, ապրեն եզդիները, եկան կես գնով անասուններին առան տարան։ Մարդիկ համարեցին, որ ավելի լավ ա կես գնով եզդիներին տան, ծախեն, քան գնա նվեր ըլի թուրքին։ Իսկ հողագործությունը, ամեն մեկն իր տնամերձով յոլա է գնում»,- նշեց Արշակյանը։
Կառավարության խոստացած 13 տունը դեռ շահագործման չի հանձնվել։ Նշենք, որ դրանք նախատեսված որպես փոխհատուցում այն բնակիչներին, որոնց սեփականությունը իշխանությունները հանձնեցին թշնամուն, սակայն նրանք դեռ իրենց հիմնական օթեւանը չունեն։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ այդ տները ապահովված չեն ջրով։
«Ասում են ջուր լինելու ա, բայց ստում են»,- նկատեց Հ. Արշակյանը, որը 2023 թվականի հոկտեմբերից այլեւս գյուղապետ չէ։ Ըստ նրա՝ շատ քիչ քանակությամբ ջուր, ինչպես Արշակյանն է ասում՝ մի տան ջուր, 3 կմ ինքնահոսով բերել, հասցրել են գյուղը, որի ընթացքում «ընկեր կառավարությունը» եկավ, հայտնաբերեց, որ ջրագիծն արդեն կառուցվում է , ասեց, որ Շուռնուխի ջրի հարցը լուծել են։Մինչդեռ, ինչպես նշեցինք, դա միայն մի տան ջրի ծավալն էր ապահովում։ «Թաթը դրավ իրան վրա ու ասեց՝ ըհըն, Շուռնուխի ջրի հարցը լուծվեց, գումարած 13 տան ջուրը, ապահովվեց , բացի էտ, հըլա գյուղինն էլ ա ապահովում, բայց լրիվ՝ սուտ։ Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ։ Էդ վարչապետին ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո ես հրաժարական տվեցի, էլ չեմ աշխատում, հոկտեմբերից չեմ աշխատում»,- ասաց Հակոբ Արշակյանը՝ լրագրողներին առաջարկելով մի անգամ այցելել իրենց։
Նշենք, որ սահմանամերձ դարձած այդ տարածք լրատվամիջոցների մուտքը հատուկ թույլտվությամբ է արդեն, ինչպես այսօր սկսել են սահմանափակել նաեւ մարդկանց մուտքը՝ Ոսկեպար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից