Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

«Սա պետության շարունակական և կարևոր քաղաքականությունն է». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ապարանի երիտասարդական կենտրոնի բացմանը 03/27/2024   15:16  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով:

Նմանօրինակ կենտրոնների շարքում հերթականն Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն այսօր մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, միջազգային տարբեր կառույցների, ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, առաջին հերթին շնորհավորել է Ապարան համայնքի երիտասարդներին ստեղծված հնարավորության համար. «Սա մեր շարունակական և կարևոր քաղաքականությունն է՝ տարբեր համայնքներում ստեղծել միջավայրեր, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, քննարկել, զրուցել նոր գաղափարների շուրջ, ծանոթանալ միմյանց հետ, ինչպես նաև իրազեկվել գործող ծրագրերի մասին: Նրանք կարող են մասնակցել նաև տարբեր ուղղություններով ոչ ֆորմալ կրթական դասընթացների՝  դրանով զարգացման ավելի նոր հնարավորություն ստանալով»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Մեղրիում և Իջևանում արդեն գործում են նմանօրինակ կենտրոններ:

Ըստ նախարարի՝ երկու օրից երիտասարդական կենտրոն կբացվի նաև Դիլիջանում, իսկ տարվա ընթացքում՝ ևս չորս համայնքում:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության, մասնավոր և հասարակական սեկտորի, ինչպես նաև համայնքի հետ համագործակցության արդյունքում. «Եթե  ջանքերը չմեկտեղվեն, ապա ծրագիրը չի ստացվի. յուրաքանչյուրն անում է իր ներդրումը՝ կենտրոնը հետագայում ապրեցնելու  իմաստով: Ուրախ եմ, որ հենց տեղի կազմակերպություններն են ակտիվ՝ իրենց համայնքում այդ միջավայրը ստեղծելու առումով, ինչը կարևոր է նաև  կենտրոնի շարունակականության համար: Այսինքն՝ տեղում այդ ռեսուրսը, պահանջն ու ջանքը կան, և նախարարությունը դրան աջակցում է»:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է սկսել փորձնական ծրագիր՝ հիմնելով բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ կմեկտեղվեն մշակույթի տան, երիտասարդական կենտրոնի և համայնքային գրադարանի ֆունկցիաները: «Մեր համայնքներում կան բավականին շատ տարածքներ, որոնք նախկինում ակտիվ գործունեություն են ծավալել, սակայն նոր ժամանակներում դրանք նորովի վերաիմաստավորելու և ապրեցնելու խնդիր կա: Իհարկե, բարեկարգ և տրամադրող միջավայրը հաճելի է, սակայն այստեղ ամենակարևորը բովանդակությունն է. միջավայրը պետք է ծառայի մտքին և այն գաղափարներին, որ ունեն հենց տեղի երիտասարդները՝ դպրոցականները, ուսանողները, ինչպես նաև տվյալ պահին որևէ հաստատությունում չսովորող անձինք: Մենք արդեն ունենք հրաշալի օրինակներ, թե ինչպես են այս կենտրոնները համայնքներում փոխում կյանքի որակը և նպաստում  երիտասարդների քաղաքացիական մտածողության զարգացմանը. դրանցում ծնվում են լավ գաղափարներ, որոնք առաջին հերթին ուղղված են հենց համայնքների զարգացմանը»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ապարանի երիտասարդական կենտրոնը եզակի է այն իմաստով, որ ունի գիշերակացի հնարավորություն. «Կարևոր է, որ յուրաքանչյուր համայնքում տարբեր ձևաչափեր ունենք: Օրինակ՝ այս կենտրոնում կարելի է կազմակերպել գիշերակացով դասընթացներ, որը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ավելի լայն գործունեության համար: Հույս ունեմ, որ այս կենտրոնը դառնալու է Ապարանի ամենասիրված վայրերից մեկը, որտեղ դասից հետո շտապելու են դպրոցականները՝ կազմակերպելու իրենց ժամանցը, ինչպես նաև ուսանողները և մյուս շահառուները»,- նշել է նախարարը՝ կենտրոնին մաղթելով հաջող և բուռն գործունեություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ երիտասարդական կենտրոններում պետք է իրականացվի արհեստավարժ աշխատանք՝ ուղղված ֆորմալ կրթությունից զատ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, նրանց կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների բավարարմանը:

«Վստահ եմ՝ կենտրոնում երիտասարդներին կփոխանցվեն կարևոր գիտելիքներ պետության և իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և այլնի մասին: Այս ամենը շատ օգտակար կլինի երիտասարդների համար, որոնք նախևառաջ իրենց սեփական համայնքն ու մարզը զարգացնելու ուղղությամբ պետք է ջանքեր ներդնեն: Համոզված ենք՝ երիտասարդներն իրենց ակտիվ մասնակցությունը պետք է ունենան մեր հանրային կյանքին, ընդ որում՝ պարտադիր չէ, որ դա վերաբերի միայն երիտասարդական քաղաքականությանը կամ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին: Կարծում ենք՝ սա կլինի այն հանգույցը և հարթակը, որի միջոցով պետական ցանկացած ծրագիր հասանելի կլինի մեր երիտասարդներին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ երիտասարդական տարբեր ծրագրեր արդեն կուղղորդվեն նաև Ապարանի երիտասարդական կենտրոն:

Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը ևս շնորհավորել է մարզի համար կարևոր ևս մեկ ենթակառուցվածքի ստեղծման կապակցությամբ` ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանն ու ԿԳՄՍ նախարարությանը. «Ծրագրին գույն և բովանդակություն հաղորդելու պարտականությունն արդեն դրվում է մեր երիտասարդների ուսերին: Վստահ եմ՝ կենտրոնը ծառայելու է ոչ միայն Ապարան խոշորացված համայնքին, այլև հարակից վարչական շրջանների և ամբողջ մարզի երիտասարդներին: Սա ևս մեկ հնարավորություն կլինի, որպեսզի մարզի երիտասարդները միավորվեն ու քննարկումներ իրականացնեն, որոնք կհանգեցնեն բազմաթիվ նորարարական գաղափարների ստեղծմանը՝ ի նպաստ մարզի զարգացման ու բարօրության»:

Ներկաներին ողջունել է նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը. «Մեր երիտասարդներն արդեն իսկ մեզ ստիպել են ավելի ակտիվ լինել և ուշադրության կենտրոնում պահել իրենց հարցերը: Վերջին տարիների ընթացքում մարզում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց գաղափարները գեներացվել են հենց երիտասարդների կողմից»:

«ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Լաուրա  Պողոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2022 թվականից կենտրոնը գործել է վերանորոգված փոքր տարածքում: Հետագայում, տեսնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասին հայտարարությունը, դիմել է և ընտրվել:  Այժմ կենտրոնը բացվում է շինարարական և վերանորոգման ամբողջական աշխատանքների ավարտից հետո:

Ներկայացնելով կենտրոնի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ Լաուրա Պողոսյանն ընդգծել է, որ այստեղ երիտասարդները կարող են զարգացնել իրենց փափուկ հմտությունները, անձնային աճ գրանցել, քաղաքացիական կրթությանը ծանոթանալ: Երիտասարդական կենտրոնի ծրագրի շրջանակում առանձնացված է թեմատիկ մի քանի շրջանակ, որոնց ուղղությամբ տարվա ընթացքում կանցկացվեն դասընթացներ:

«Ունենք կարողությունների բացահայտման և զարգացման ոչ ֆորմալ կրթական մեթոդներով դասընթացներ: Նաև շեշտադրում ենք կամավորական աշխատանքները, և երիտասարդներին բացատրում, թե որքան կարևոր են դրանք, այդ թվում՝ հմտությունների ձեռք բերման համար: Կենտրոնում հյուրընկալում ենք նաև արտերկրից ժամանած երիտասարդների, ինչը նպաստում է տեղի երիտասարդների հետ փոխշփումներին և համագործակցությանը»,- ասել է կենտրոնի հիմնադիրը՝ ընդգծելով, որ կարևորելու են նաև ոչ ֆորմալ կրթությունը երիտասարդական քաղաքականության հայեցակարգում:

ԿԳՄՍ նախարարը և հյուրերը շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին. կենտրոնի տարածքում գործելու է գրադարան, որը դեռևս հագեցման փուլում է, առանձնացված է սեմինարային քննարկումների հատված, կան գիշերակացի համար նախատեսված կահավորված հոսթել ոճի սենյակներ:

Կենտրոնը կիրականացնի նաև շրջիկ երիտասարդների ակումբներ, որի նպատակը  փորձի փոխանակումն է: Երիտասարդները կենտրոնում կարող են մասնակցել ինտելեկտուալ խաղերի, քվեստների, զարգացնել իրենց քննադատական մտածողությունը, ձեռք բերել մեդիագրագիտության և առողջ ապրելակերպի մասին գիտելիքներ, ծանոթանալ նոր տեխնոլոգիաներով աշխատանքի առանձնահատկություններին:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:09 28/02/2024  |  ՔաղաքականՀայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից հանելու մասին որևէ խոսք չկա՝ այն մնում է շրջանառության մեջ. նախարարը հիասթափեցրեց
17:44 17/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀրաժարականը շատ մեղմ է ասված, պետք է կալանավորվի. Քաղաքացիների կարծիքը՝ Ժաննա Անդրեասյանի հրաժարականի մասին
17:03 14/02/2024  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան
16:23 14/02/2024  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը հանգիստ չի հեռանալու, բայց նրա հրաժարականը դոմինոյի էֆեկտ է ունենալու, հրաժարական կտա ամբողջ կառավարությունը. Վազգեն Պետրոսյան
15:58 14/02/2024  |  ՔաղաքականԱրամ Ա կաթողիկոսը դասագրքերի հարցում անելիք ունի. մենք Սփյուռքում հայ ենք մնացել Հայաստանից գնացած դասագրքերի հաշվին. Սևակ Հակոբյան
15:29 14/02/2024  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիա. պահանջում են Ժաննա Անդրեասյանի հրաժարականը. ուղիղ
17:02 12/02/2024  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
13:31 08/02/2024  |  ԼՐԱՀՈՍՄշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել հուղարկավորություններից. Անդրեասյան
12:26 06/02/2024  |  ԼՐԱՀՈՍԵս նախարարությանը սիրային նամակների մասին չեմ հարցրել. Գեղամ Մանուկյանը՝ Ժաննա Անդրեասյանին
21:10 30/01/2024  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը «պարտիզանական լռություն» պահողի դերում է․ Գեղամ Մանուկյան

Արխիվ

[]