ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս դստեր ամուսնուն մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով 03/27/2024 18:03 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից կատարված տակտիկապես ճկուն և հետևողական քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ 2024թ․ փետրվարին կատարված կրկնակի դանակահարության դեպքը։
2024թ․ փետրվարի 24-ին՝ ժամը 01:29-ին, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Պարզվել է, որ նրանցից մեկը Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ է, իսկ մյուսը՝ 29-ամյա երիտասարդ՝ նրա դստեր ամուսինը:
Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական և վարութային գործողությունների, նշանակվել է նաև դատագենետիկական փորձաքննություն։
Փետրվարի 28-ին Ոստիկանության ծառայողների կողմից սառը զենք կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով Երևան քաղաքի Վանթյան փողոցի հասցներից մեկից Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Մ․Ս․-ն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է դանակ և թղթադրամ` արնանման հետքերով։ Վերջինս հետագայում ազատ է արձակվել: Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն։
Նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն, սակայն, պարզվել է, որ ձերբակալումից հետո վերոնշյալ անձի գրպանում հայտնաբերված դանակի բռնակից և դանակահարության դեպքի վայրից հայտնաբերված հովարով գլխարկից վերցված քրտնաճարպային հետքերից անջատված ԴՆԹ-ները պատկանում են միևնույն անձին։ Որոշում է կայացվել հիշյալ երկու վարույթները, համատեղ քննություն կատարելու նպատակով, միացենելու մասին:
Տուժողի մասնակցությամբ լուսանկարով ճանաչման քննչական գործողության ընթացքում վերջինս ճանաչել է իրեն և կնոջ հորը մարմնական վնասվածքներ հասցրած Մ.Ս.-ին:
Կատարված վերոնշյալ, ինչպես նաև՝ անհրաժեշտ մի շարք այլ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մ․Ս․-ն 2024թ. փետրվարի 24-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սվաճյան փողոցում հանդիպելով իրեն անծանոթ 50-ամյա տղամարդուն և նրա դստեր ամուսնուն, ձեռքին առկա լույսը նրանց կողմ ուղղելով, հարցրել է՝ արդյոք լույսը նրանց խանգարում է: Բացասական պատասխան ստանալուց հետո, խուլիգանական դրդումներով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, 50-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ առկա դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Սակայն տուժողի փեսայի միջամտության, ինչպես նաև ժամանակին ցույց տրված բուժօգնության արդյունքում հնարավոր է եղել փրկել տղամարդու կյանքը։ Այդ ընթացքում Մ.Ս.-ն նույն դանակով հարվածներ է հասցրել նաև 29-ամյա երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:
Հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (խուլիգանական դրումներով սպանության փորձ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով (խուլիգանական դրումներով այլ անձի առողջությանը զենքի գործադրմամբ միջին ծանրության վնաս հասցնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ոստիկանությանը հանձնարարվել է ձերբակալել Մ․Ս․-ին և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, ինչն իրականացվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ