ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/26/2024 22:26 | Քաղաքական
«Ո՞վ է հող հանձնում: Մենք հող հանձնող չենք»՝ լրատվամիջոցների հարցերին պատասխանելով՝ ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։
Հարցին, թե նորմա՞լ է, որ երկրի վարչապետն ասում է՝ եթե հողերը չտանք, պատերազմ կլինի՝ նա պատասխանել է. «ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է:
Ի՞նչ պիտի հասկանալ նրա այս նախադասությունից։ ՀՀ Զինված ուժերի առջև դրված ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։ Եվ եթե ներկա վարչապետն է խնդիր դնողը, ապա այդ խնդիրների կատարումը որքանո՞վ է բխում ՀՀ-ի և հայության շահերից։
Ի վերջո, այդ ո՞նց է ստացվում, որ ասենք, Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ իրենց պապենական հողում, իրենց տանը, սեփական հարկի տակ ապրելու իրավունքը վիճարկողը պետության ղեկավարն է, իսկ մինչև վերջին շունչը իր հող ու ջրի, իր տան ու գյուղի, ծննդավայրի համար պայքարելու պատրաստ կանգնած գյուղացուն նույն այդ ղեկավարը եկել է՝ ուրիշ բան է համոզում։
Մարդիկ ասում են՝ մեզ զենք տվեք, մենք կպահենք մեր գյուղը։ Զիջելու բան չունենք։
Զիջել, հանձնել, պատերազմով սպառնալ․․․ Սև լիճը սև է, մի փոքր մասն է, Շուշին դժգույն, դժբախտ է, բարձր սարը տարին 12 ամիս ձյուն է, Արարատը թուրքիայի վարչական տարածքում է․․․ զիջենք, հանձնենք․․․զիջենք, հանձնենք․․․
Եթե չզիջեք, պատերազմ կլինի։
Իսկ մի՞թե հիմա պատերազմ չէ։ Եթե պատերազմ չէ, ապա ինչպե՞ս է ազարբայջանն առաջ եկել Սյունիքում, Գեղարքունիքում՝ նոր դիրքեր գրավելով։ Պատերազմ է, տևական պատերազմ։ Սողացող պատերազմ, այնպիսին, երբ թշնամին առաջ է գալիս իր դիրքերից անցնում մեր սահմանը, բայց կրակելու հրաման չի տրվում մեր սահմանապահ զինվորներին, ավելին, ինքնապաշտպանական նպատակով իսկ արգելում են կրակել, անզեն են թողնում․․․ այդպես եղել է արդեն Սյունիքում։ Էլ չասած, որ տևական տեղեկատվական պատերազմի մեջ ենք, նաև՝ նյարդերի պատերազմի․․․
«Ո՞վ է հող հանձնում: Մենք հող հանձնող չենք»։ Մենքը՝ ո՞վքեր են։ Հայ մարդը, հայ գյուղացի՞ն, թե՞ ՀՀ ներկա իշխանությու՞նը․․․
Մենք հող հանձնող չենք։ Այսինքն, հողի համար կռվող-մարտնչո՛ղ ենք։ Հայ զինվորն՝ այո՛։ Չորս գյուղերը, ըստ վարչապետի աթոռն զբաղեցրածի, մերը չեն, ու մերը չեն եղել․․․ քանի որ դրանց անունները թուրքերեն են։ Ասենք՝ Կիրովական-Վանաձորին էլ թուրքերն ասել են Ղարաքիլիսա, Ստեփանավանին՝ Ջալալօղլի․․․ Հետո՞․․․
Ի դեպ, եթե ալիևին հարցնես՝ ողջ Հայաստանն ու Արցախը մերը՝ հայերինս չէ։
Երևանը, որ մերը չի ու մերը չի։ 15-րդ դարից պարսիկների և թուրքերի միջև կռվախնձոր է եղել։ Բայց քանի որ Իրանը Հայաստանի կողքին դարերով է եղել, դարերի պատմությունը գիտի, իսկ թուրք-թաթարներն ընդամենը լենինստալինյան հարինվածք են, իրենց 100-ամյա բոլշևիկյան կենսագրությունից էն կողմ չգիտեն․․․
Թեպետ՝ լավ են սերտել թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ են անում և վերջ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանում։
Եվ ուրեմն՝ մենք հող հանձնող չենք նախադասությունը հայության համար, հայ գյուղացու, հայ զինվորի համար մեկ բան է նշանակում՝ ամուր մնալ սեփական հողում, գյուղում, հողն ու տունը, ծննդավայրն ու հայրենիքը, հայրենիքի սահմանները պաշտպանել․․․Իսկ ներկա իշխանության համա՞ր․․․Հող հանձնող չեք այնպես, ինչպես Սյունի՞քում, Վայոց Ձորո՞ւմ, Գեղարքունի՞քում, այդպե՞ս եք պատրաստվում հող չհանձնել նաեւ Տավուշում... զինվորականին ոչ հարիր է նման վարքագիծը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից