ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չարտահայտված էմոցիաները լի են վտանգով (տեսանյութ) 03/25/2024 20:58 | Առողջություն
Շատ դժվար է ոչ մասնագետ լինելով հասկանալ՝ մարդն ունի անձի խանգարում, թե ոչ, եթե ակնհայտ վարքային կոպիտ խանգարում չկա: Բայց այստեղ հարց է ծագում, թե ինչ է տալու ոչ մասնագետին դա հասկանալը:
«Կան անձի որոշ խանգարումներ, որոնցից տուժում է շրջապատը: Դրանցից են օրինակ անձի հակասոցիալ խանգարումը, որը երևի թե առավել շրջապատի վրա ազդեցություն ունեցողն է: Մենք չակերտավոր ասում ենք՝ անձի հակասոցիալական խանգարում ունեցող մարդկանց կարելի է հանդիպել բանտում: Այդ հակասոցիալ տերմինը կոպիտ վարքագծին, կոպիտ խախտումներին, ագրեսիվ վարքագծին, բռնությանը, հանցագործություններին է վերաբերում: Անձի սահմանային խանգարումների դեպքում հաճախ տուժում է շրջապատը»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Պավլ-Մեդ» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ դասախոս Անի Հովհաննիսյանը՝ խոսելով անձի խանգարումների մասին։
Ըստ նրա՝ մարդիկ ունենում են կյանքին հարմարվելու խնդիրներ, որոնցից են օրինակ՝ հարաբերություններ դժվար կառուցելը, կայուն հարաբերություններ ձևավորելը, կայուն աշխատանքն ու խորքային էմոցիաներ ունենալը: Կան անձի խանգարման որոշ տեսակներ, որ անգամ իրենց ադապտացաիայի խնդիրը հուզում է ոչ թե իրենց, այլ դիմացինին: Սովորաբար նրանք էմպատ չեն, նրանց հուզական ոլորտը լիարժեք ձևավորված չէ:
Ըստ Անի Հովհաննիսյանը՝ անձի խանգարում ունեցող մարդիկ դիմում են հոգեբույժի, երբ, երբ որպես հետևանք առաջացել են կոպիտ վարքային կամ ադապտացիայի խանգարումներ: Բացի դրանից յուրաքանչյուր տեսակ անձի խանգարման դեկոմպենսացվելու դեպքում կարող է առաջացնել մեկ այլ խնդիր՝ կապված հոգեկան առողջության հետ:
«Երբ վիճակագրական տվյալներն ենք ուսումնասիրում, մոտ 50% դեպքում անձի խանգարումները զուգակցվում են հոգեկան առողջության այլ խնդիրների հետ: Օրինակ՝ կախվածության և խուսափող անձի խանգարումների մոտ դեկոմպենսացիայի ժամանակ կարող է առաջանալ տագնապային խանգարում, անձի հիստերիկ տեսակի մոտ՝ կոնվերսոիոն: Հակասոցիալական և սահմանային անձերը հակված են տարբեր նյութերից կախվածության՝ թմրանյութ, ալկոհոլ, խաղամոլություն և այլ տիպի կախվածություններ, որովհետև շատ հեշտ են գայթակղություններին տրվում և էմոցիոնալ անկայուն են»:
Էմոցիաներ արտահայտելու անկարողույան մասին խոսելիս մասնագետն ասաց, որ Չարտահայտված էմոցիաները, չվերապրված սթրեսները լի են վտանգով, որ մարդու մոտ կարող է առաջանալ որևէ նևրոտիկ կամ սթրեսով պայմանավորված խանգարում:
Մանրամասնելով նարցիստիկ խանգարման մասին, դասախոսը նշեց, որ չնայած ընդունված է այն փաստը, որ նարցիստիկ խանգարումը սեփական եսը չափազանց կարևորելու մասին է, սակայն ընդունված է համարել, որ դա ցածր ինքնագնահատականի հիպերկոմպենսացիան է, այդպես փորձում են ցածր ինքնագնահատականը կոմպենսացնել:
Խոսելով անձի խանգարման առաջացման գործոնների մասին՝ մասնագետը շեշտեց, որ գրեթե բոլոր հոգեկան առողջության հետ կապված խնդիրների դեպքում կա որոշակի ներքին և արտաքին միջավայրային գործոնների դեր: Ի սկզբանե, կա որոշակի նախատրամադրվածություն օրգանիզմի կողմից, որը գումարվելով միջավայրային գործնների հետ ձևավոևում է անձի խանգարում:
Առավել մանրամասն՝ «Ներաշխարհ» հաղորդաշարի հերթական թողարկմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ