Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Արցախի վերաբերյալ քննարկումներ Բելգիայի Սենատում 03/25/2024   18:30  |  ԼՐԱՀՈՍ

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը կայացել է սենատոր Մարկ Դեմեսմեյքերի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համագործակցության արդյունքում, որին մասնակցել են բելգիացի խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի չորս հիմնական բանախոսներն էին.

·      Էլս Վան Հուֆ՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

·      Փոլ Միերթս՝ միջազգային բանակցությունների վերլուծաբան և Քլինգենդաել ինստիտուտի համահիմնադիր

·      Գեղամ Ստեփանյան՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

·      Բենիամին Պողոսյան՝ «ԱՊՐԻ Արմենիա» հիմնադրամի ավագ գիտաշխատող

       Համաժողովի առաջնային նպատակն էր համապարփակ վերլուծության ենթարկել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Արցախյան հակամարտության լույսի ներքո։ Բանախոսները միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և միջազգային հանրության արձագանքի տեսանկյուններից ներկայացրեցրել են տարածաշրջանային զարգացումները։ Հատուկ ուշադրություն են արժանացել միջնորդական ջանքերի կարևորության վերաբերյալ քննարկումները` անդրադարձ կատարելով հատկապես Եվրոպական միության դերին: Քննարկման մասնակիցները փորձել են նախանշել ապագա հեռանկարները, հնարավոր զարգացումները և կոնկրետ քայլերը՝ Արցախի հայերի անօտարելի իրավունքները պաշտպանելու համար:

       Միջոցառումը մեկնարկել է սենատոր Դեմեսմեյքերի, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի բացման խոսքերով:

       Մասնավորապես, Մարկ Դեմեսմեյքերը նշել է. «Այցելելով Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջան՝ անմիջականորեն եմ տեսել հակամարտության ազդեցությունը: Ադրբեջանի ագրեսիան և Արցախի էթնիկ զտումները միանգամայն անընդունելի են։ Մենք պետք է ճնշում գործադրենք ԵՄ-ի և միջազգային հանրության վրա՝ վերջ տալու անպատժելիությանը: Կարևոր է՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի վրա կենտրոնացած լինելու պայմաններում, չանտեսել Հարավային Կովկասը: Մենք չենք կարող անտեսել այս տարածաշրջանի տառապանքն ու անկայունությունը»։

Իր խոսքում Էլս Վան Հուֆը, մասնավորապես նշել է․ «Վերջերս Արցախի խորհրդարանի շենքի քանդումը խորհրդանշում է Ադրբեջանի կողմից շարունակապես «մշակութային զտումը»: Մենք չենք կարող լռել այս հարցում: ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և օգտագործի իր քաղաքական գործիքակազմը՝ դադարեցնելու հայերի հիմնարար իրավունքների խախտումները: Պատժամիջոցներ կիրառելու տարբերակը պետք է դիտարկել եվրոպական մակարդակում»:

Իր հերթին Փոլ Միերթսը, անդրադառնալով բանակցային գործընթացին, նշել է․ «Բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար պետք է համատեքստի փոփոխություն լինի։ Ուժն ու բանակցությունները միասին են ընթանում: Հայաստանը չի կարող բանակցությունների մեջ մտնել թուլացած դիրքերից։ Այսպիսով՝ Հայաստանի համար հրամայական է ուժեղացնել իր ռազմական հնարավորությունները և ամրապնդել իր դիրքերը բանակցային սեղանի շուրջ տարածաշրջանում կայունության համար»:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքները շարունակվեցին 2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո: Հայաստան ժամանելուն պես Արցախի ժողովուրդը շարունակեց բախվել բազմաթիվ մարտահրավերների՝ նրանց կացության կարգավիճակից սկսած մինչև սոցիալական, բնակարանային, սննդի և աշխատանքի հետ կապված խնդիրները: Սեմինարը արժեքավոր հնարավորություն է ընձեռում անդրադառնալու այս խնդիրներին և լույս սփռելու Արցախի ժողովրդի առօրյա պայքարի վրա, ինչպես նաև նպաստելու միջազգային հանրության մոբիլիզացմանը՝ Արցախի ժողովրդի մարդասիրական կարիքների և իրավունքների պաշտպանության գործում»։

Բենիամին Պողոսյանը շեշտադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցի քննարկումը՝ հայտարարելով. «Կար սկզբունքորեն թերի տրամաբանություն, որ Ադրբեջանի նկատմամբ հանդարտեցման քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կործանման ընդունումը ճանապարհ կհարթեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության համար։ Փոխարենը, դա միայն ստիպեց Ադրբեջանին ավելի ագրեսիվ լինել Հայաստանի նկատմամբ, և այժմ բախվում ենք Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի իրական սպառնալիքի՝ ռազմավարական նպատակ ունենալով բացել ցամաքային միջանցք Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ օկուպացնելով Հայաստանի որոշ հատվածներ»։

Իր խոսքում Գասպար Կարապետյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դեմեսմեյքերին, բանախոսներին և ներկաներին՝ արցախահայության իրավունքներին իրենց աննկուն հավատարմության համար։ «Այս կլոր սեղանը կարևոր հարթակ է ծառայում երկխոսության խթանման և Արցախի հայ բնակչության անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերն առաջ մղելուն: Բելգիայի և Եվրամիության անդամ բոլոր երկրների համար հրամայական է ճնշում գործադրել Ադրբեջանի դեմ՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումների համար՝ փաստացի վերջ դնելով Ադրբեջանի անպատժելիությանը: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդներին ազատ արձակելու համար։ Շարունակական շահերի պաշտպանությունը մնում է առանցքային՝ տարածաշրջանում խաղաղության, արդարության և կայունության ապահովման համար»:

Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում բանախոսներն ու քաղաքական գործիչները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և Արցախի հայ բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հեռանկարային միջոցները:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:57 25/03/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԵրեխաներին ասել ենք՝ ոչ մի բառ չխոսեք, վերև չնայեք, թուրքերի միջով պիտի անցնենք ու ոտքով ճանապարհվել. Շոշից բռնի տեղահանության մանրամասները (տեսանյութ)
20:01 24/03/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԹշնամին Տիգրանակերտի ավերակների վրա կառուցում է բազմահազարանոց դատապարտվածների համար ճամբար. երեք կետ Փաշինյանին` մտորելու համար
11:35 23/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հանձնումից հետո, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու գերնպատակով, ներկայիս վարչախումբը գնում է ՀՀ ռազմավարական տարածքները միակողմանի զիջելու ճանապարհով. հայտարաություն
12:54 22/03/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից հրաժարումը կարող է առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության անհնարինություն
08:21 22/03/2024  |  ՄամուլԿյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում. խանութներ են բացել հյուրեր են ընդունում․ «Հրապարակ»
12:36 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍՈւկրաինայի վերաբերյալ մենք ասում ենք, որ ինքնորոշումը ճիշտ է, կործանումը՝ սխալ, ինչո՞ւ չենք կարող ԼՂ-ի դեպքում կիրառել նույն սկզբունքները․ Ռուպա Հաք
08:09 20/03/2024  |  ՄամուլԻշխանությունը հակաարցախյան նոր արշավ կսկսի․ «Հրապարակ»
20:58 18/03/2024  |  ԼՐԱՀՈՍՍփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա
18:43 18/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
19:10 16/03/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրկն ընկել է ուղիղ զուգարանի վրա, հետո կատարվածը չեմ հիշում․ հիշում եմ մեկ էլ այն պահից, որ աչքերս բացեցի, հողի տակից դուրս եկա. Բռնի տեղահանված (տեսանյութ)

Արխիվ

[]