ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամին Տիգրանակերտի ավերակների վրա կառուցում է բազմահազարանոց դատապարտվածների համար ճամբար. երեք կետ Փաշինյանին` մտորելու համար 03/24/2024 20:01 | Ցեղասպանություն՝ Արցախում
Օգնեք խնդրում եմ, կատարեմ Պապիկիս վերջին ցանկությունը... Նրա վերջին ցանկությունն էր, որ այս նամակը հասնի Փաշինյանին, գրում է Աննա Մեկունցը։
«ՆԱՄԱԿ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ։
Դուք ևս մեկ անգամ վիզ առաք, որ Դուք եք հանձնել, մատաղ տվել Արցախը, իբրև թե Հայաստանի փրկության համար։ Ասենք, որ Դուք դրանով հիմք եք դրել Հայաստանի շուտափույթ վերացմանը։ Հիշե'ք
Ավոի իմաստուն խոսքը։ Խոսում եք արցախահայերի վերադարձի մասին, ցանկանում եմ, որ Դուք հասկանաք և հասկացնեք համաշխարհային կոմպիտենտ այրերին հետևյալը.
1. ●Բոլորդ գիտեք, որ Արցախի տղամարդիկ, 10% կանայք և աղջիկներ, ովքեր մասնակից են եղել պատերազմին, ըստ Ադրբեջանի համարվում են տերորիստներ։ Ի՞նչ կլինի նրանց հետ, երբ վերադառնան։ Մենք կասենք. թշնամին Տիգրանակերտի ավերակների վրա կառուցում է բազմահազարանոց դատապարտվածների համար ճամբար` ձրի ուժ քարահանքում աշխատելու համար։
2. ●Որտե՞ղ պիտի պարտադիր ծառայության անցնեն մեր տղաները. թուրք-ադրբեջանական բանակում։Թե ի՞նչ ֆիզիկական և բարոյական տանջանքների, ստորացումների, նսեմացումների կենթարկվեն` միայն Աստված ու մենք գիտենք։Արդյո՞ք բոլորը կվերադառնան առոք-փառոք, նորից միայն Աստված ու մենք գիտենք։
3. ●Ադրբեջանը կանտեսի բոլոր պայմանավորվածությունները ու կոնֆլիկտներ կառաջացնի Հայաստանի հետ։ Միշտ առաջնագծում կլինեն Արցախի հայ տղաները` որպես կենդանի վահան, իսկ եթե մեր տղաները չկրակեն իրենց հարազատների վրա` թիկունքից կրակ կստանան։ Արի ու պարզիր` ո՞վ ում գնդակից զոհվեց։ Պատերազմ է...իսկ պատերազմում զոհվում են։ Կոնֆլիկտների հաճախականությամբ, կարճ ժամանակում , կվերացվի Արցախի արու գենոֆոնդը։ Կմնան մանուկներ, դեռահասներ, աննամուս (բռնաբարված) աղջիկներ, այրի կանայք։Նրանք կամ պիտի ասիմիլացվեն, կամ դեպարտացվեն։ Թե ի՞նչ տեղի կունենա դեպարտացման անցակետում, կրկին գիտի Աստված ու Մենք։Կբաժանեն բոլորը բոլորից, կմնան ծերերը և հաշմանդամները։ Բոլոր համաշախարհային կոմպիտենտ կազմակերպություններն ու այրերը, որոնք կոչված են որոշելու ազգերի, ժողովուրդների ճակատագրերը` մեր դեպքում ՉԵՆ ԳՈՐԾԵԼ, որովհետև բոլորը կապված են Ադրբեջանի ախոռին (նավթ, գազ, խավիար, դոլար, եվրո)։
Յուղալի պատառը ավելի թանկ է, քան մի բուռ ժողովուրդի Ճակատագիրը...
Նրանք կողմնորոշվում են իրենց ինտերնացիոնալ օրենքներով, որտեղ ապրում են տասնյակ ազգություններ, որոնց միջև ծագած կոնֆլիկտները, ինչպես ծագում, այնպես էլ հանգչում են։ Բայց սա, երկու ազգերի` մեկը մյուսի ի սպառ ոչնչացման հարց է (անհամատեղելի են ինչպես կրակն ու ջուրը)։
Այստեղից եզրակացություն. եթե Արցախը ինքորոշվի որպես ազատ, անկախ, պետական միավոր, լինի աշխարհի կոմպիտենտ կազմակերպությունների, տերությունների պաշտպանության ներքո` թե' քաղաքական, և թե' առանձնապես ռազմական տեսանկյունից, գուցե արցախցիները վերադառնան ու տեր կանգնեն իրենց հող ու ջրին, հայրենիքին.
Այլընտրանք չկա, հավատ չկա...
Խնդրում եմ, այս 3 կետերի իմաստը հասցրեք համաշխարհային կոմպիտենտ մարմիններին ու պետական այրերին։
Արցախից տեղահանված 82֊ամյա
Համլետ Բախշիի Ավանեսյանից», գրել է նա.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ