Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից հրաժարումը կարող է առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության անհնարինություն 03/22/2024   12:54  |  ԼՐԱՀՈՍ

Արցախից (Լեռնային Ղարաբաղից)[1] բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է այս տարվա մարտի 12-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում խոսվում է խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում միջազգային դատարաններում և այլ կառույցներում առկա Հայաստանի բողոքները հետ կանչելու հնարավորության մասին։ Նման քայլը կարող է իրական վնասակար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, ռազմագերիների և այլ տուժած անձանց իրավունքների պաշտպանության համար և խաթարել Հայաստանի միջազգային իրավական ջանքերը։ Միջպետական գանգատներից հրաժարումը կարող է թուլացնել Հայաստանի իրավական դիրքերը միջազգային դատարաններում ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական իրավունքների առումով՝ այսպիսով խոչընդոտելով արդարադատության և պատասխանատվության իրականացմանը:

Այս հայցերը անցյալի խախտումների, այդ թվում՝ արցախահայության դեմ ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար հավաքական արդարադատություն փնտրելու անկյունաքարն են հանդիսանում: Դրանք կենսական նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և նրա հավաքական վերադարձն ապահովելու գործում։ Դրանք անփոխարինելի են մարդկանց հոգևոր և մշակութային ժառանգությունը, Արցախում պետական և մասնավոր ունեցվածքը պաշտպանելու և նրանց վերադարձից հետո ապահով և արժանապատիվ կյանք երաշխավորող միջազգային պաշտպանության մեխանիզմներ ստեղծելու համար:

Ներկայացված գանգատները, որոնք վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանմանը, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանություններին և բռնի անհետացումներին, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին կամ պատժին, ազատության, արդար դատաքննության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին, Ադրբեջանի դեմ պաշտպանության կարևորագույն միջոցներ են հանդիսանում։ Հայցերից հրաժարվելը տուժած անձանց կթողնի առանց արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի, ինչի վկայությունն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ադրբեջանում հայերի պաշտպանության որևէ միջոցի բացակայության ճանաչումը։ Այս քայլը կարող է խոչընդոտել պատասխանատվությանն ուղված ջանքերին և խաթարել արդարության հասնելու հնարավորությունները` հատկապես հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ընդունելության չափանիշների համաձայն անհատական գանգատների ներկայացման բաց թողնված ժամկետների պատճառով չիրացված իրավական միջոցների հնարավորությունները: Մասնավորապես, շատ տուժողներ ձեռնպահ են մնացել անհատական բողոքներ ներկայացնելուց՝ միջպետական գանգատների միջոցով արդարադատության հասնելու ակնկալիքով՝ զրկվելով օրինական ճանապարհով արդարություն և պատասխանատվություն փնտրելու իրական հնարավորություններից: Պահանջներից հրաժարվելը, ամենայն հավանականությամբ, բացասական ազդեցություն կունենա նաև արդեն իսկ ներկայացված անհատական գանգատների վրա:

Իրավական ուղիներին առաջնահերթություն տալը, մասնավորապես՝ գործադրման կոնկրետ մեխանիզմներ առաջարկող դատական որոշումների միջոցով, շատ կարևոր է արդարադատություն և փոխհատուցում փնտրելու համար, քանի որ դրանք, ի տարբերություն քաղաքական գործընթացների, ապահովում են տուժածների իրավունքների պաշտպանության, պատասխանատվության ապահովման և փոխհատուցման իրական հնարավորությունների ավելի հուսալի շրջանակ:

Մարդու իրավունքների տեսանկյունից այս գործողությունը ոչ միայն վտանգում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և այլ տուժածների իրավունքների պաշտպանությունը, այլև վտանգավոր ազդակներ է ուղարկում առ այն, որ անցյալի վայրագությունները անպատիժ կմնան։ Նման դիրքորոշումը կարող է ակամայից օրինականացնել Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը հայերի նկատմամբ և ճանապարհ հարթել ապագա կոպիտ խախտումների համար՝ սպառնալով խաթարել խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված  ջանքերը:

Ադրբեջանի դեմ գանգատները հետ կանչելու որոշումը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ՝ էական վտանգ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի հավաքական գոյությանը։ Սա կարող է արատավորել Հայաստանի հեղինակությունը միջազգային մակարդակում՝ ազդելով միջազգային իրավունքի և արդարադատության պահպանման հարցում նրա հանձնառության ընկալմների վրա, որոնք չափազանց կարևոր են ժողովրդավարական և իրավական պետության համար: Սա կարող է խոչընդոտել ներդրումներ ներգրավելու, տնտեսական աճը խթանելու և դիվանագիտական ջանքերում արդյունավետորեն ներգրավվելու Հայաստանի կարողություններին։ Ավելին, նման քայլը կարող է խարխլել Հայաստանի հեղինակությունը միջազգային դիվանագիտության մեջ, խոչընդոտել նրա շահերը պաշտպանելու հնարավորությանը և պոտենցիալ կերպով հարաբերությունները լարել այլ երկրների և կազմակերպությունների հետ։

Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ետ կանչումն իր մեջ բազմակողմանի ռիսկեր է ներառում, որոնք դուրս են գալիս իրավական և դիվանագիտական հարթությունից: Այս լույսի ներքո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է միանշանակորեն տեր կանգնի Արցախի ժողովրդի արդարադատությանը հասնելու իր հանձնառությանը` պահպանելով Ադրբեջանի դեմ իր միջպետական դատական գանգատները թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և թե՛ Արդարադատության միջազգային դատարանում։  Հրամայական է, այս բողոքներն արդյունավետ կերպով ներկայացնելու և պաշտպանելու նպատակով շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնելը և պատշաճ ջանասիրություն ցուցաբերելը: Բացի այդ, կարևոր է բոլոր համապատասխան կոնվենցիաների վրա հիմնված նոր իրավական գործողություններ նախաձեռնել՝ ուսումնասիրելով Միջազգային քրեական դատարանում արդարադատություն փնտրելու հնարավորությունը: Չափազանց կարևոր է պատասխանատվություն փնտրելու գործում հաստատակամ լինելը, որպեսզի երաշխավորենք, որ անցյալի վայրագությունները անպատիժ չմնան:

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց`

1.       «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ

2.       «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

3.       «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

4.       «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

5.       «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

6.       «Կումայրի» արցախահայերի ՀԿ

7.       «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

8.       «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

9.       ««Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

10.   «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ

11.   «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

12.   «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

13.   «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ




Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:28 22/03/2024  |  ՄամուլՍեւանա լճի չափառները չեն հանվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 187. «Ժողովուրդ»
08:25 22/03/2024  |  ՄամուլՀաջորդ կանգառը՝ Շիրակ․ «Հրապարակ»
08:21 22/03/2024  |  ՄամուլԿյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում. խանութներ են բացել հյուրեր են ընդունում․ «Հրապարակ»
08:10 22/03/2024  |  ՄամուլՌեկտորը դարձավ Քաղշին կոմիտեի ղեկավար. հանդերձարանից պոկված կախիչների հետքերով. «Ժողովուրդ»
08:07 22/03/2024  |  ՄամուլՓաշինյանը կմեկնի Մոսկվա. կմասնակցի՞Հաղթանակի միջոցառումներին․«Հրապարակ»
17:51 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը
17:33 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինին ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
17:09 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետների հանդիպումը
16:50 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը
15:37 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի վարչապետների հանդիպումը

Արխիվ

[]