ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանիպուլյատիվ խճողումներ․ Ալմա-Աթիի հռչակագրով ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններ չի՛ հաստատել, Փաշինյանի ձեռքի մակետի ամբողջականությունը չի՛ ճանաչել 03/22/2024 14:13 | Վերլուծություններ
Դրածո պոպուլիստների համար իրավական դիսցիպլիններից նահանջն ու իրավական փաստաթղթերով չառաջնորդվելը հատուկ քաղաքականությունն է։ Բնականաբար, այս դեպքում շատ համար է մնալ հայտարարությունների և հռետորաբանության մակարդակում հակառակ պարագայում՝ նրանք ուղղակի տանուլ են տալու իմացության պակասից։
Նիկոլփաշինյանական ցանկացած խոսույթ ասվածի ցայտուն օրինակն է։
Հայաստան-Արցախ հարաբերություններում թուրքադրբեջանական տանդեմի որդեգրած՝ իրավական փաստաթղթերից և համընդհանուր ճանաչում ստացած փաստերից և փաստարկներից խուսափումն ու խուսանավումը ՀՀ ղեկավարի աթոռից կառչածի համար ոչ միայն ցանկալի էր, այլև՝ անհրաժեշտ։ Հենց այդ էր իրեն պետք, քանի որ լինելով անգետ և բացարձակ ցանկություն չունենալով խորամուխ լինել արցախյան հիմնահարցի մեջ, նա ուղղակիորեն տանդեմի դիրքերից է դիտարկում ցանկացած հարց։ Ասացեք խնդրեմ, դուք տեսե՞լ եք Հայաստանին և Արցախին վերաբերող որևէ հարցի շուրջ նա ի շահ ՀՀ-ի, Արցախի և հայության հանդես եկած լինի և կամ մեզ շահեկան որոշում կայացրած լինի։ Նա անում է այն, ինչ հրահանգում է թուրքադրբեջանական տանդեմը՝ միաժամանակ հայությանն իր արածը ներկայացնելով որպես միակ հնարավորություն։
Արցախը Հայաստան է և վերջ պոռալու արդյունքն ու հետևանքը՝ քայլ առ քայլ ազարբայջանին հանձնված Արցախն է, Արցախի կորուստը և արցախցիների ցեղասպանական բռնագաղթը՝ 21-րդ դարում՝ այսպես կոչված՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։
2020-ի նոյեմբերիննյան կապիտուլյացիոն պայմանագրին հաջորդող բունկերային վախերը հաղթահարելուն ակամա օգնած՝ կորուստներից շոկային վիճակում գտնվող հայ հանրությունը մինչև ուշքի կգար, արդեն մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ արած գեներալիտետից ոմանք՝ հեռացվեցին, ոմանք՝ լռեցվեցին, իսկ փաշինյանական բոլոր տեքստերի և հայտարարությունների միտք բանին՝ դարձավ Արցախը ադրբեջան է և վերջ հրահանգը․․․ Որն ինքնին հաստատում էր՝ պատերազմը սողալով մտնում է Հայաստան։ Սյունիք, Գեղարքունիք, Երասխ, Ջերմուկ․․․ շարունակվում էր արդեն Հայաստանում։
Երբ Որոտան և Նոր Առաջաձոր՝ հայկական Սյունիքի գյուղերը կառավարության նիստի ժամանակ ներկայացվեցին որպես Էյվազլիի և Չայզամիի, այն ժամանակ արդեն փաշինյանական մոտիվացիան որոշված էր՝ իր պարզունակ մտածողությամբ նա թուրքերեն անուններ էր օգտագործում՝ այդպիսով թշնամուն հանձնելիքը թշնամուն պատկանելիք ձևակերպելով։ Այլապես, պրիմիտիվ պնդում, ասում է՝ինչու՞ են անունները ոչ հայերեն։ Սյունիքում, Գեղարքունիքում հենց այսպես գյուղեր, արոտավայրեր, դիրքեր ու բարձունքներ նվիրաբերեց թշնամուն։ Հիմա նույն սցենարով Տավուշ է գնում, մարդկանց ահաբեկում վերահաս պատերազմով։
Հարց՝ իսկ իր գալուց հետո մենք ե՞րբ ենք եղել խաղաղ և անվտանգ։ Ներսում՝ սևեր ու սպիտակներ, հներ և նորեր, դրսում՝ հարևանների և դաշնակիցների հետ հարաբերությունների վատացում, լարում և սրում, թշնամիների սպասարկում և կամակատար․․․
Հին աշխարհի քարտեզներում Հայաստանն է համարվում հնագույն քաղաքակրթության բնօրրանը, մինչդեռ Ազարբայջան կոչվող պետությունն աշխարհի քարտեզի վրա հայտնվել է ընդամենը 1918-ին։
Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին։ 1988 թվականին Արցախյան շարժմանը հաջորդած հայ-ադրբեջանական պատերազմի սանձազերծողը կրկին ազարբայջանն էր։ Արցախյան առաջին՝ հաղթական պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։
Ինչ վերաբերվում է մեր օրերին, ի նպաստ ազարբայջանի փաշինյանի կողմից պատմական փաստերի խեղաթյուրմանը՝ Ալմա-Աթիի հռչակագրի վրա հղում անելով․ ապա՝ հարկ է շեշտել, որ Ալմա-Աթիի հռչակագրով 1991թ. Հայաստանը ադրբեջանի հետ հարաբերություններ չի հաստատել, նրա տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Իսկ ԱՊՀ-ի համաձայնագիրը Հայաստանը վավերացրել է 10 վերապահումով։
Ադրբեջանն այդ հռչակագրին 1993 թվականին է միացել ՝ այլ սահմաններով եւ վավերացրել է միայն կանոնադրությունը, ինչը շատ կարեւոր է եւ նշանակում է, որ Ադրբեջանն այդ հռչակագրի անդամ չէ, հետեւապես Ադրբեջանին այն չի կարող վերաբերվել»։ Իսկ եթե անգամ համարենք, որ անդամ է, ապա այդ Հռչակագրով Բաքուն իրականում ճանաչել է Հայաստանի իրավազորությունը թե Արցախի, թե ազատագրված մյուս տարածքների նկատմամբ։
Հիմա՝ Տավուշում կրկին պտտելով փչացած ձայնապնակը նա նույն երգն է երգում և պարզ գյուղացիները չեն հասկանում հաճախ՝ ի՞նչ է ուզում ասել սույնով աղետաբերը։
Իրեն ՀՀ ղեկավար համարողի կարծիքով՝այն սահմանները, որով Հայաստանը անկախացել է ու անդամակցել միջազգային կազմակերպություններին՝ լեգիտիմ չեն։ Իսկ ի՞նչն է իր համար լեգիտիմը, այն, որ իրեն Սովետական ադրբեջանի իրավահաջորդ չհամարող և մուսավաթական ազարբայջանի սահմաններն անկախացման հիմք ընդունող պետությանը բերում-դնում է սխալ տեղում և սխալ ժամանակի մե՞ջ։
Մեկ նա Ալմա-Աթիի հռչակագիրը համարելով փաստաթղթային հիմք, ասում է, թե՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այդպիսով մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, քանի որ նման բան չկա և չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ 1991-ին ադրբեջանն Ալմա-Աթիում չի եղել։
Իսկ այ, «Տվյալ փաստաթղթով Հայաստանը հարաբերություններ հաստատել է, օրինակ, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, հետ, բայց բնավ ոչ՝ Ադրբեջանի»։
Խճողելով և ինքը խճողվելով իր իսկ ստերի մեջ մեկ ասում է, թե՝ Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը դեռ 1991-ին են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, որով առաջնորդվելով էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հասցվում է 29 հազար 800 քառակուսի մետր տարածքի /հիմա՝ ավելի պակաս/, ուղղակի կեղծիք է, իսկ այսօր արդեն հայտարարում է, թե ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչված չէ։
Ինչ-որ ինքնաշեն մակետ ձեռքին Փաշինյանը ման է գալիս գյուղեգյուղ և մակետի ներսը Հայաստան համարելով մակետից դուրսը ազարբայջան է համարում և ՀՀ դիրքեր ու բարձունքներ նվիրում իր սիրեցյալին։
Հարցրեք նրան՝ այդ որտեղի՞ց է վերցրել անհեթեթ միտքը, թե՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչված չէ։ Միգուցե նա ընդամենը թերթի ՀՀ նախագահի կայքը, ուր շատ հստակ է նշված, թե անկախացումից ի վեր Հայաստանն ինչ միջազգային կազմակերպությունների է անդամակցել։ Ի՞նչ է՝ այդ կազմակերպությունները, որոնց առջև նա այսօր էլ ծունկի է իջնում՝ առանց տարածքային ամբողջականության ճանաչմա՞ն Հայաստանի Հանրապետությու՞նն էին ընդգրկում իրենց կազմ։ Հայաստանի անկախ Հանրապետության սահմանները հստակ են եղել, պետությունը ամրակուռ դարպասներ է ունեցել, քանզի անվտանգության պահապան-հայկական բանակը տարածաշրջանում ամենահզորն էր․․․Իսկ արտաքին քաղաքականությունը՝ հասկանալի, հավասարակշռված և տրամաբանված։
Ի տեղեկություն
*1990թ. օգոստոսի 23-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը
*1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հանրաքվե
*1991թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանը դարձել է Անկախ պետությունների համագործակցության անդամ
*1992թ. հունվարի 30-ին Հայաստանը դարձել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ
*1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ
*1992թ. մայիսի 28-ին Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ
*1992թ. մայիսի 15-ին Հայաստանը դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ
1992թ. հունիսի 25-ին
*Հայաստանը դարձել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ
*1992թ. սեպտեմբերից Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի անդամ պետություն
*2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ
*2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ
*2012թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ
*2014թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը
*2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից