ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ուզում է սաղ աշխարհն էլ տան, ես իմ տանիցը դուս եկողը չեմ». Մովսես գյուղի բնակչուհի 03/22/2024 16:10 | ԼՐԱՀՈՍ
Տավուշի մարզի Մովսես սահմանապահ գյուղի առաջին գծում Քնարիկ Սահակյանի տունն է։
«Ի՞նչ տենք անիլ, գիդեմ ոչ։ Արցախցիքի հետ հինչ արին, որ մեզ հետ ինչ անեն, հենա տեղահան էլած Հայաստանովը մեկ, ուզում են տեղավորվեն, կեսը ժամանակվոր, ուզում են հետ գնան, կեսը չգիդեն. հիմա ի՞նչ են անելու էտ մարդիկ, ի՞նչ են անում, որ մենք ինչ անենք»,- «Փաստինֆոյի» -ի հետ զրույցում ասել է Մովսես սահմանապահ գյուղի բնակչուհի Քնարիկ տատը։ «Իմ տունը հեն ա՝ Մովսեսում թուրքիցը 100 մ է հեռու ։ Առաջ կրակելը շատ էր, հիմա հլա որ հանգիստ ա , բայց դե կարալ չես ասես։ Բայց դե մին ա, ես դուս չեմ գալու ստիան։ Ես վախեցողը չեմ ։ Ամուսինս արդեն բացակա է, մի քանի վախտը առաջ ա մահացել, բայց ես ի՞նչ, ի՞նչ պտի անեմ, էտ գյուղերը, որ տան, ճանապարհը տան, բա մենք ստի ոնց ենք ըլելու, բայց տե՛ս, ուզում ա սաղ աշխարհն էլ տան, ես Մովսեսից դուրս եկողը չեմ » , - մեզ հետ խոսելիս մի քանի անգամ կրկնեց Տավուշի մարզի Մովսես սահմանապահ գյուղի բնակիչուհին։ Նա նկարագրեց, որ իր տունը հենց սահմանին է գտնվում, գյուղի վերջին տունն է, ինքը վաղուց է սահմանապահ։ Վերջերս թեև շատ չեն կրակում, բայց շատ է տուժել նյութապես։ Գիշերները չի քնում, բայց ոչ թե վախենում է, այլ տարիքն է առել։
Տատն ասում է, որ մեծ ծախս են արել զավակները, պատուհանները նորոգել են, բայց դե ի՞նչ անի, ինչ է անելու, որ էլի կրակեն ու էլի վնասեն. «Հենա գյուղապետին հարցրի , թե ի՞նչ ա ըլելու, մի նորմալ բան չի ասում, բայց դե ես հո գիդեմ, որ թուրքին մոտեցնելը լա՛վ չին ըլի ։ Առանց էն էլ մոտիկ ա։ Ամենավերջին տունը գեղումն իմն ա, կպած ա սահմանին ։ Շա՛տ վատ ա ըլելու, շա՛տ վատ։ Թուրքը, որ վերցրեց Փաշինյանի ասած էտ գյուղերը , ավելի վատ ա ըլելու։ Դե մենք ծեր ենք արդեն, Արևիկը քեզ կպատմի, որ հարցնես» ,- հարևանների թոռնուհի Արևիկին հիշեց Քնար տատն ու նույնքան անմիջականորեն մաղթեց, որ պինդ լինենք բոլորս, ասաց, որ շնորհակալ է իրեն հիշելու համար։
Տատին պետք չէր մեզ պատմել Տավուշի ռազմավարական դիրքի մասին հատուկ մասնագիտորեն, ինքն իրեն կյանքն էր նկարագրում, իրենց գյուղի բնակիչների երիտասարդների ու ծերերի առօրյան, պարզապես ասաց, որ գյուղի երիտսարդները հիմնականում պայմանագրային ծառայողներ են, նրանք են պահում իրենց գյուղն ու հարակից գյուղերի սահմանները։ Նրանց բարի ու անվտանգ ծառայություն մաղթեց Քնար տատը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ