ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանց փոխադարձության սկզբունքի պահպանության, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից. Օհանյան 03/21/2024 14:35 | ԼՐԱՀՈՍ
Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններ առաջին հերթին վկայում են այն, որ տեղի է ունենում ադրբեջանական նախապայմանները միակողմանի բավարարելու գործընթաց։ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա գնահատմամբ՝ առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանության, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։
«Հատվածական սահմանազատումը հատկապես Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը և այդ հատվածում հավելյալ վտանգներ են առաջանալու, ստեղծվելու սահմանամերձ բնակիչների համար»,- նկատել է պաշտպանության նախկին նախարարը։
Ըստ նրա՝ ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողությունը Ադրբեջանի կողմից բազմապատկելու է ՀՀ անվտանգությանն ուղղված սպառնալիքները։
Մտահոգության համար հիմք է հանդիսանում առաջին հերթին այն, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի համար նախապայմաններ չկան, ընթացակարգերը խախտվում են։ «Չկա Ադրբեջանի հետ որևէ համաձայնագիր և այդ գործընթացի առաջին կետը սահմանազատումն, է ինչը նշանակում է աշխատել քարտեզների վրա»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը որևիցե քարտեզ չի մատնանշել, որով գործընթացն արվում է։
Փաստացի սահմանազատում չի իրականացվել, ինչի պայմաններում Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզ , ժողովրդի մոտ մտահոգություն ստեղծել և ասել , թե իրականում սահմանագծում ենք իրականացնելու։ Սահմանագծումը, ըստ Օհանյանի, նշանակում է տեղում իրականացնել գործընթացը՝ զորքերի հետ քաշել և կահավորել այդ սահմանը։
«Ես կարծում եմ, որ այս ընթացակարգի խախտումը նաև սահմանադրական նորմի խախտում է, դավաճանական պահվածք է սեփական ժողովրդի նկատմամբ և, գտնում եմ, որ այս գործընթացի մեջ ներառված մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն»,- նշել է գործիչը եւ կարծիք հայտնել, որ սահմանամերձ համայնքի բնակիչները, ինչպես նաեւ բանակում կլինեն խելացի մարդիկ, որոնք կհրաժարվեն այս անօրինական գործընթացից։
« Երեկ իմ տված հարցին Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չպատասխանեց՝ վստա՞հ է , որ ադրբեջանական ստորաբաժանումները մյուս հատվածներից հետ են քաշվելու։ Եթե դու այս ամենն իրականացնում ես միակողմանի, չհասկանալով անվտանգության խնդիրները, հետևությունը մեկն է, որի մասին խոսում ենք այս 3 տարիների ընթացքում, որ իշխանությունները գտնվում են ճնշման, պարտադրանքի ներքո, նրանք արտահայտում են հակառակորդի, տարածաշրջանային նոր խաղացողների շահերը և պետք է հեռանան»,- եզրափակել է Օհանյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ