ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Կարապետյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը 03/21/2024 21:28 | ԼՐԱՀՈՍ
Արադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորգ Բերգեի հետ։
Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ԵԽ ստանդարտները ՀՀ արդարադատության նախարարության կողմից քաղաքականության մշակման և իրավական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային ու բացարձակ ուղնիշներ եմ: Նա ընդգծել է, որ ԵԽ և Արդարադատության նախարարության միջև համագործակցությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ և իրացվում է թե՛ ԵԽ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, թե՛ ԵԽ մոնիթորինգային մարմինների ու կոմիտեների հետ աշխատանքների միջոցով։
Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական բարեփոխումների ընթացքը և ԵԽ ծրագրերի դերակատարությունն այդ գործում: Հատուկ անդրադարձ է կատարվել ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ կատարված լայնածավալ աշխատանքին, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների կատարման առաջընթացին, հինգերրորդ փուլի զեկույցի մշակման և հաստատման ընթացքին։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։ Քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի հետ տարվող աշխատանքները դատաիրավական, ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների շրջանակներում: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորմանն առնչվող հարցերը, շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ԵԽ-ի կողմից մեկնարկած նոր ծրագրի համար և ընդգծել ԵԽ շարունակական աջակցության կարևորությունը։
Քննարկվել է նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացներից բխող համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ ԵԽ-Հայաստան համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ միգրացիայի, անձնական տվյալների պաշտպանության և իրավահավասարության ոլորտներում։ Նշվել է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների և ԵԽ-ի միջազգային իրավական գործիքների շրջանակներում համագործակցության կարևորությունը:
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, շնորհակալություն հայտնելով հյուրերին հանդիպման և ոլորտային զարգացումների ներկայացման համար, բարձր է գնահատել ԵԽ-Հայաստան փոխգործակցության մակարդակը և ընթացիկ բարեփոխումների ոլորտներում համատեղ ջանքերի արդյունքները։ Նա նշել է, որ Հայաստանը շատ կարևոր անդամ պետություն է հանդիսանում ԵԽ համար և վերահաստատել ԵԽ պատրաստակամությունը՝ անվերապահորեն աջակցելու ՀՀ կառավարության կողմից որդեգրված ժողովրդավարական բարեփոխումներին ու Եվրոպական արժեքների և չափանիշների ներդրման ձգտումներին։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը քննարկել են առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներն ու միջոցառումները, այդ թվում՝ ապրիլ ամսին կայանալիք ԵԽ գլխավոր քարտուղարի այցի մանրամասները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ